Կառավարությունն արտոնություն տվեց «ՆՈՐ ՓՐՈՋԵԿՏՍ» ընկերությանը. 30 նոր աշխատատեղ կստեղծվի

07/11/2019 schedule12:47

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց արտոնություն տալ «ՆՈՐ ՓՐՈՋԵԿՏՍ» ընկերությանը:

Մասնավորապես գործադիրը բավարարեց այդ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար:

Հարցը ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ նշելով, որ այս ընկերության կողմից ներմուծված ապրանքներն օգտագործվելու են խանութների համար նախատեսված կահույքի արտադրության համար. «Կազմակերպությունը գործում է Երեւանում 2019 թվականից: Ընկերությունն արդեն իսկ իրականացրել է 152 մլն դրամի ներդրում, նախատեսում է ծրագրի շրջանակում իրականացնել 113 մլն դրամի հումքի ներմուծում: Ներկայումս կազմակերպությունում աշխատում են 48 աշխատակից՝ 161 հազար դրամ միջին աշխատավարձով: Նախատեսվում է, որ ծրագրի արդյունքում կստեղծվեն եւս 30 նոր աշխատատեղեր՝ 210 հազար միջին աշխատավարձով: 2,4 մլրդ դրամի արտադրանքի 1,8 մլրդ դրամը կիրացվի ԵՏՄ տարածքում եւ Հայաստանում: Արտոնությունների համար ներկայացված ապրանքների ընդհանուր արժեքը կազմում է 1,3 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման գումարը կազմում է 88,6 մլն դրամ, իսկ բյուջեի եկամուտների նվազումը կկազմի 1,86 մլն դրամ»,- ասաց Խաչատրյանը:

Տպել
1256 դիտում

ԶՈՒ Գլխավոր շտաբում մասնագիտական պատրաստվածության մակարդակը բարձրացնելու նպատակով անցկացվում են իրավաբանների հավաքներ

Թիմը 149 ինքնագոլ է խփել՝ ի նշան բողոքի. պատմության ամենախոշոր հաշվով պարտությունները

Փոխվարչապետը վերահաստատում է՝ 2020-ի համար գազի գինը սահմանին չի փոփոխվելու

Սոցիալական աջակցության տարածքային մարմինների բոլոր աշխատակիցները կվերապատրաստվեն

2020-ի հունվարի մեկից ՀՀ աշխատող քաղաքացիներն ամեն ամիս ստանալու են 2,5-4 մլրդ հավելյալ աշխատավարձ․ վարչապետ

Ամփոփվել են ՀՀ ՊՆ եւ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի համագործակցության 2019թ. ծրագրի միջոցառումները

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել ոսկյա զարդերի գրավով վարկեր շահավետ պայմաններով

Այս պահին սահմաններ փակելու կամ ուղեւորահոսքեր սահմանափակելու կարիք չունենք․ նախարարը՝ Չինաստանից տարածվող վիրուսի մասին

ՄԻՊ-ը վարույթ է սկսել սպանված 16-ամյա աղջկա իրավունքների հարցով

Ինչ անել, երբ տիկնիկը հղի է. Հայաստանում այդպիսի խաղալիքներ են վաճառվում

Սկսվել է ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանը․ հարցերի համար հերթագրվել է 52 պատգամավոր

Նախնական տվյալներով՝ պայմանագրային զինծառայողը մահացել է ձորն ընկնելու հետեւանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են մարզերի զարգացմանը վերաբերող հարցեր

Արցախում նախագահի ու պատգամավորի թեկնածուների քարոզարշավը մեկնարկում է փետրվարի 26-ից

ՀՅԴ 11 անդամների հայցն ընդդեմ Արման Բաբաջանյանի վարույթ է ընդունվել

Արարատ Միրզոյանը նախազգուշացում արեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին

Գոյություն ունեն շարժական սպանդանոցներ, որոնց միջոցով հնարավոր է լուծել գյուղացիների խնդիրը. Մնացականյան

Սիմոն Մարտիրոսյանը հավակնում է աշխարհի 2019թ. լավագույն ծանրորդի կոչմանը

ԱՄՆ-ի Սենատը Թրամփի իմփիչմենտի գործը կքննի արագացված ընթացակարգով. ինչ է լինելու հետո

Երեւանի ամառանոցներից մեկից գողություն էր կատարվել