Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերին կայցելի ՌԴ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս տարվա դեկտեմբեր ամսին հերթական աշխատանքային այցը կկատարի Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետը ժամանելու է Սանկտ-Պետերբուրգ՝ մասնակցելու Եվրասիական  տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին և ԱՊՀ անդամ պետությունների ոչ պաշտոնական հանդիպմանը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ Եվրասիական տարածաշրջանի վարչության պետի պաշտոնակատար Արթուր Գրիգորյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն, ըստ ոչ պաշտոնական աղբյուրների, տեղի կունենա 2020 թվականի գարնանը: Նախատեսված պաշտոնական այցի մանրամասները դեռևս հստակեցված չեն, սակայն այն առանձնանալու է ինչպես արարողակարգային բաղադրիչներով, այնպես էլ՝ հագեցած օրակարգով:

Վերջին անգամ Հայաստանի Հանրապետության առաջին դեմքի պաշտոնական այց դեպի Ռուսաստանի Դաշնություն տեղի է ունեցել մինչ թավշյա հեղափոխությունը: 2017 թվականի մարտի 14-15-ը Ռուսաստանում պաշտոնական այցով գտնվել է Սերժ Սարգսյանը:

Վարչապետ Ն. Փաշինյանի դեկտեմբերյան աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն կդառնա թվով 10-րդը՝ պաշտոնավարումից ի վեր:

ՀՀ վարչապետի կարգավիճակում Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ ՌԴ Սոչի քաղաք ժամանել է 2018 թվականի մայիսի 13-14-ն ընկած ժամանակահատվածում՝ պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո:

Նաիրա Բաղդասարյան

Մոսկվա 

Տպել
698 դիտում

Սեմյոնովկա գյուղի գոմում բռնկած հրդեհի հետևանքով 70 ընտանի կենդանի է սատկել

ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպանն այցելել է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

Ուրիշի անվամբ ձևակերպել և ստացել է վարկ. ՔԿ-ն փնտրում է (լուսանկար)

Կոտայքի մարզի զինկոմիսարիատում քաղաքացին դանակով հարվածել է քաղծառայողի դեմքին

Երեւանի «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրը ենթակա է ապամոնտաժման. գործը ձգձգվում է (լուսանկարներ)

Ազդեցիկ ադրբեջանցին Եվգենի Պետրոսյանին ասել է, որ կարող է նրան գաղտնի Ադրբեջան տանել՝ հոր գերեզմանին

Տավուշի ոստիկանները 4 տարի առաջ կատարված ոսկե շղթայի գողություն են բացահայտել (տեսանյութ)

Արմեն Սարգսյանը Կատարի ղեկավարին հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստան

ՀՀ տարածքում ճանապարհներն անցանելի են. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար

Նոյեմբերի 28-ը կնշվի՝ որպես Հատուկ քննչական ծառայողի օր

Կենդանաբանական այգու տնօրենի ազատման դիմումը ստորագրվել է. Իրանից հրավիրված փոխտնօրենը ՀՀ քաղաքացիություն կստանա

Հեղափոխակա՞ն է 2020 թվականի բյուջեն, թե՞ ոչ. պատգամավորի կարծիքով՝ քաղաքացին իր կաշվի վրա կզգա դա

Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր 2020 թվականի ձմեռային զորակոչ եւ զորացրում կատարելու մասին

ՀՀ վարչապետը Միլանում հանդիպել է Լոմբարդիայի շրջանի փոխնահանգապետի հետ (տեսանյութ)

Ադրբեջանից բռնագաղթած, ժամանակավոր կացարանում փաստացի բնակվող 112 ընտանիքի համար ձեռք կբերվեն բնակարաններ

Ցմահ ազատազրկվածը կարող է ներման խնդրագիր գրել 15 տարի պատիժը կրելուց հետո

Մեկ շաբաթում Հայաստանում և Արցախում 2-3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 2 երկրաշարժ

Յոթ մարդու մահվան պատճառ դարձած Զոդ-ի կամրջի վթարի քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

Վարչապետի աշխատակազմին պատկանող 3 ավտոմեքենա փոխանցվեց Պետական պահպանության ծառայությանը

Կառավարությունն արտոնություն տրամադրեց «ՆՅՈՒՊԼԱՍՏ» եւ «ԹՐԵՅԴ ԷՔՍՊՈՐՏ» ընկերություններին. 65 նոր աշխատատեղ կստեղծվի