ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակումն առանց գործադիր կոմիտեի ուժ չունի և առոչինչ է. վարչապետի խորհրդական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակումն առանց գործադիր կոմիտեի որոշման համարում է առոչինչ և հայտարարել է, որ ՀՖՖ նախագահն իրավունք չունի նշանակել ազգային թիմի մարզիչ: Այս մասին Առաքելյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«ՀՖՖ նախագահն իրավունք չունի նշանակել հավաքականի գլխավոր մարզիչ: Այսօր՝ 06.11.2019 թ. 18:51 ՀՖՖ պաշտոնական կայքում տարածվեց տեղեկատվություն, համաձայն որի՝ ՀՖՖ նախագահի կողմից նշանակվել է ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։

Համաձայն կանոնադրության 39-րդ հոդվածի թ) կետի՝ գլխավոր մարզիչի նշանակման իրավասությունը պատկանում է բացառապես ֆեդերացիայի գործադիր կոմիտեին։ Ժողովի կողմից 26.06.2019 թ. ընդունված կանոնադրությունը, համաձայն 80-րդ հոդվածի, դեռևս իրավական ուժ չի ստացել, քանի որ չի հաստատվել պետական ռեգիստրի կողմից։

Այսպիսով՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակումն առանց գործադիր կոմիտեի ուժ չունի և առոչինչ է։ ՀՖՖ Ներքին աուդիտի և համապատասխանության կոմիտեի նախագահ Մ. Առաքելյան»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Աբրահամ Խաշմանյանը։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թ. նոյեմբերի 30-ը:

Տպել
436 դիտում

Դատարաններն ամենօրյա հրետանու տակ են. ԲԴԽ նախագահ

Փրկարարները մարել են «Դիլիջանի ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում բռնկված հրդեհը

Առաջին քրիստոնյա ազգն ենք, ընտանիք, սրբություն, եկեղեցի, Աստվածաշունչ․ հալալ է, Պետրոսյան Գեւորգի ցավը տանեմ․ Ծառուկյան

Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար ձերբակալվել են քրեակատարողական 3 ծառայող

Արցախի Քաշաթաղի շրջանում բացվել է Ադամ Սահակյանի անվան դպրոց

Ոսկեվազ գյուղում գայլերը հոշոտել են անապահով ընտանիքի ապրուստի միջոցը՝ 25-ից ավելի մայրացու հղի ոչխարներ

Հայ-ամերիկյան հարաբերությունները՝ ռազմավարական մակարդակի. հայ խորհրդարանականները Վաշինգտոնում են

Georgian Airways-ը դադարեցնում է որոշ թռիչքներ

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 11.3 հա տարածք

Tallinn Trophy. Սլավիկ Հայրապետյանը 7-րդն է կարճ ծրագրից հետո

Երևանում և 2 մարզում այսօր սպասվում են էլեկտրաէներգիայի մինչեւ 6-ժամյա անջատումներ

Հայատյացության քաղաքականությունն ավելի հեռուն է գնում. որևէ մեկը մեզ հետ չի կարող ուժի լեզվով խոսել. Նիկոլ Փաշինյան

Յուրի Ջորկաեֆը պատրաստ է աջակցել դպրոցներում սպորտի զարգացման հարցում. նախարար

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մասնակցել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ գլխավոր կոնֆերանսի աշխատանքներին

Հրդեհ Ուրցաձոր գյուղում. այրվել է 70 հակ անասնակեր

Միջազգային հանրությունը կորցրել է Ղարաբաղի հարցի մասին պատկերացումը, այն ներկայացվում է որպես տարածքային վեճ. վարչապետ

ԿԳՄՍ-ն հրապարակել է 2019 թ. ձմեռային զորակոչից տարկետում ստանալու համար դիմած քաղաքացիների անվանացանկը

Ռազմավարական եւ դաշնակցային գործընկերություն. Լավրովի երեւանյան այցը

Վանաձորում դեռեւս տնակային պայմաններում ու փայտե վառարաններով ջեռուցվող մանկապարտեզներ կան