Գերազանցել եմ արագությունը․ ՊԵԿ փոխնախագահը ՃՈ աշխատակցի կողմից տուգանվել է 10 հազար դրամ

Բարձրաստիճան պաշտոնյան, որին օրեր առաջ տուգանել է ՀՀ ճանապարհային ոստիկանությունը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանն է։

Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց պաշտոնյան․

«Հյուսիս-հարավ ավտոճանապարհի վրա մի փոքր գերազանցել եմ արագությունը եւ տուգանվել տասը հազար ՀՀ դրամի չափով»,- ի պատասխան մեր հարցի՝ ասաց Ներսիսյանը։

Մեր հարցին՝ արդյոք ծառայողակա՞ն ավտոմեքենայով է եղել, վերջինս պատասխանեց, որ եղել է իր անձնական մեքենայով։

ՊԵԿ փոխնախագահը նշեց, որ ՃՈ աշխատակիցները շատ հարգալից մոտեցել են, իրեն ճանաչել եւ ըստ սահմանված կարգի՝ տուգանել։ Ներսիսյանը դրական գնահատեց այս քայլը՝ հավելելով, որ սա պետք է օրինակ ծառայի, որ բոլորը հավասար են օրենքի առջեւ։

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցել է, որ Հայաստանի մի բարձրաստիճան պաշտոնյա զանգել է իրեն եւ շնորհակալություն հայտնել այն բանի համար, որ Ճանապարհային ոստիկանը երթեւեկության կանոնների խախտման համար կանգնեցրել է իր կողմից վարվող մեքենան եւ չնայած ճանաչել է իրեն՝ որպես բարձրաստիճան պաշտոնյա, այնուամենայնիվ, տուգանել է։ Այս մասին վարչապետը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

Լսելով այս պատմությունը՝ վարչապետը հանձնարարել է ոստիկանության պետի պաշտոնակատարին խրախուսել երթեւեկության կանոնների խախտման համար բարձրաստիճան պաշտոնյային տուգանած ճանապարհային ոստիկանին: 

Տպել
18163 դիտում

Սարալանջում արևային ֆոտովոլտային կայան է տեղադրվել, 3 փողոցում ընդլայնվել է լուսավորության ցանցը

Մանե Թանդիլյանը տեղափոխվել է Արցախ ապրելու եւ Արցախն ապրեցնելու

Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն

Աշխատանքի միջոցով պետք է ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվող հումանիտար օգնությունը 100 մլն դոլարի հասցնել. Զարեհ Սինանյան

Պատերազմը չի ավարտվել, մենք դեռ հաղթելու ենք, որ կարողանանք պատասխան տալ տասնապատկված Եռաբլուրի առաջ. Ռոմիկ Մխիթարյան

Վարդենիս համայնքի Այրք բնակավայրում ավարտվել է խմելու ջրատարի արտաքին ցանցի կառուցումը

ՀՀ-ում տրվել է դպրոցական աստղագիտական դասախոսությունների 2020թ. ծրագրի մեկնարկը

Անհետ կորած զինծառայողների և մահացածների մարմինները հարազատներին փոխանցելու հարցը գտնվում է ՌԴ ուշադրության կենտրոնում

Դաշտ և Կոբավան համայնքներում ձեռք է բերվել սուբվենցիոն ծրագրով հաստատված անհրաժեշտ գյուղտեխնիկան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

ԱԳ նախարարը ՀԱՊԿ նիստում ընդգծեց Ադրբեջանի՝ կովկասյան տարածաշրջանում միջազգային ահաբեկչության օջախ ձևավորելու քայլերը

Արայիկ Հարությունյանն ու Վաղարշակ Հարությունյանը քննարկել են անհայտ կորած զինծառայողների և գերիների հարցը

Ոստիկանները պատերազմի ժամանակ ձեռք բերված զինամթերք և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց են հայտնաբերել (տեսանյութ)

Ինչպես է ազդել կորոնավիրուսն ու պատերազմը անշարժ գույքի շուկայի վրա. պատասխանում է կադաստրի կոմիտեի ղեկավարը

Անիեր-Սյուր-Սենի քաղաքային խորհուրդն Արցախի Հանրապետության ճանաչման մասին բանաձև է ընդունել

Լավրովը խոսել է Ղարաբաղյան հակամարտության գերիների ու զոհերի փոխանակման գործընթացի, ՀԱՊԿ նիստի որոշումների մասին

Սյունիքի մարզից որեւէ գյուղ հանձնելու հարց չի քննարկվում. Սյունիքի մարզպետարան

Քարամշակման արտադրամասն օգտագործում է մակերևույթային ջուր՝ չունենալով ջրօգտագործման թույլտվություն․ ԲԸՏՄ ստուգումները

ՀՀ ՏԿԵ նախարարության մասնագետները Շիրակի մարզում ուսումնասիրել են ընթացող փողոցաշինական աշխատանքները, կատարել նմուշառում

Երևանում 28-ամյա տաքսու վարորդը դանակահարել է33-ամյա մի տղամարդու (տեսանյութ)