Պաշտպանները միջնորդեցին գրավի դիմաց ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները քիչ առաջ միջնորդեցին դատարանին Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխարինել այլընտրանքային խափանման միջոց գրավով: Նրանք գրավի չափ չնշեցին՝ թողնելով դատարանի հայեցողությանը:

Միջնորդությունը ներկայացրեց պաշտպաններից Արամ Վարդեւանյանը՝ նշելով, որ անձի ազատության իրավունքը չի կարող ստորադասվել որեւէ իրավունքի, իսկ դա հանդիսանում է առավել ինտենսիվ միջամտություն մարդու իրավունքներին. «Սեպտեմբերի 17-ի դատական նիստին մենք բավականաչափ քննարկեցինք գրավի հարցը, իսկ երեք օր անց ստացանք մերժման որոշում: Այդ ժամանակ մենք խոսում էինք թաքնվելու, խոչընդոտելու մասին, եւ այդ բոլորը՝ վերացական ռիսկերի տեսանկյունից, մինչդեռ թաքնվելու հետ կապված պետք է լինեն հիմնավոր կասկածներ»:

Արամ Վարդեւանյանը մեջբերեց դատավոր Աննա Դանիբեկյանի՝ սեպտեմբերի 20-ի որոշումից մի հատված, որում դատարանն արձանագրել է, որ սույն գործի քննության ընթացքում հինգ ամիս գտնվելով ազատության մեջ՝ Ռոբերտ Քոչարյանը մշտապես ներկայացել է վարույթն իրականացնող մարմնի կանչով, մասնակցել է դատավարական գործողություններին եւ նիստերին, չի կատարել քննությանը խոչընդոտելու որեւէ գործողություն. «Այսինքն՝ դատարանը գտել է, որ թաքնվելու հետ կապված առկա չեն հիմքեր: Ես այս պարբերությանը ամբողջությամբ համաձայն եմ: Այս պարբերությունը տեղ է գտել ձեր կողմից կայացված որոշման մեջ, ինչը չեն բողոքարկել տուժող եւ մեղադրող կողմերը, այսինքն՝ նրանք այս մասով տվել են իրենց համաձայնությունը»,- նշեց Վարդեւանյանը:

Անդրադառնալով գործի քննությանը խոչընդոտելու ռիսկին՝ նա դարձյալ մեջբերեց Աննա Դանիբեկյանի հիշյալ որոշումից մի հատված. «Դուք նշել եք, որ անձի ազատությունը սահմանափակելու հիմքում չեն կարող դրվել մեկ այլ քրեական գործի նախաքննությանը խոչընդոտելու կասկածները, ինչը որ մատնանշել էր մեղադրող դատախազ Գեւորգ Բաղդասարյանը: Ես կրկին համաձայն եմ այս պարբերության հետ, եւ պետք է կրկին նշեմ, որ այն չի բողոքարկվել»: Արամ Վարդեւանյանի խոսքով՝ դատավոր Աննա Դանիբեկյանը միաժամանակ արձանագրել է, որ խոչընդոտելու ռիսկը նվազ է, սակայն ամբողջությամբ չի վերացել. «Գրավը միայն թաքնվելու ռիսկերի տեսանկյունից դիտարկելը առաջացնում է անձնական ազատության խնդիր, իսկ հինգ ամիս ազատության մեջ գտնվելու ընթացքում ցուցաբերած վարքը դատարանը չէր գնահատել խոչընդոտելու տեսանկյունից: Դրա հետ կապված մեջբերեմ Վճռաբեկ դատարանի որոշումից մի հատված, ըստ որի՝ այն դեպքում, երբ անձը հայտնվում է ազատության մեջ, եւ դրսեւորում է բավարար չափով իրավաչափ վարքագիծ, ուրեմն՝ հնարավոր է՝ հակառակի ռիսկերն ավելի նվազ են, քան կարծում են մեղադրանքի կողմերը, եւ դրա համար վերջիններս պետք է ներկայացնեն քանակական եւ որակական տեսանկյունից առավել փաստարկված հիմնավորումներ»:

Արամ Վարդեւանյանը նշեց, որ ինչպես ազատության մեջ գտնվելու ամիսների ընթացքում, այնպես էլ քրեական գործով չկան փաստական տվյալներ՝ գործի քննությանը խոչընդոտելու ռիսկը հիմնավորելու համար:

Ելույթ ունեցավ նաեւ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը, որը, նշեց, որ թեեւ սեպտեմբերի 20-ի որոշմամբ դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից խափանման միջոցի փոփոխման հարցով իրենց միջնորդությունները մերժվել են, այնուամենայնիվ, դա չի կարող հակասության մեջ մտնել դատավորի կողմից այսօրվա միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու հետ. «Ակնհայտ է, որ մենք հիմա չենք կարող ձեզ ասել՝ վերանայեք այն, ինչ ասել եք, մենք հիմա հիմք ենք ընդունում ձեր այդ որոշմանը հաջորդող իրավական գործընթացները»:

Հայկ Ալումյանի խոսքով՝ դատարանը գտել է, որ կալանավորման հիմքերը չեն վերացել՝ նշելով, որ առկա է կալանավորման միայն մեկ հիմք. «Ըստ այդ հիմքի՝ ազատության մեջ գտնվելու դեպքում Ռոբերտ Քոչարյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը, իսկ ինչ վերաբերում է խոչընդոտելուն կամ ազդեցություն գործադրելուն, գտել եք, որ այդ վտանգը թեեւ նվազել է, սակայն չի ավարտվել, ուստի այն կարող է լինել առկա: Դուք նշել եք, որ թե՛ գրավը, թե՛ չհեռանալու մասին ստորագրությունն ի զորու չեն կանխել գործի քննությանը մասնակցող անձանց վրա հնարավոր ազդեցությունը, ուստի դրա կիրառությունը, ըստ ձեզ, ոչ նպատակահարմար է: Սակայն հիմնվելով դրա վրա՝ ուշադրության է արժանի մի կարեւոր հանգամանք՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ թաքնվելու վտանգը չեզոքացնելու երաշխիք է»,- ասաց Ալումյանը ապա հիշեցրեց՝ ապրիլի 16-ին Վճռաբեկ դատարանը դիմել էր Սահմանադրական դատարան 143-րդ հոդվածի 1-ին եւ 6-րդ մասերի սահմանադրականության հարցը որոշելու. «Եվ ՍԴ-ն, ի թիվս այլնի, պատճառաբանել է, որ վիճարկվող դրույթներն այնքանով, որքանով չեն երաշխավորում, որ գրավը գործի քննությանը խոչընդոտելու երաշխիք լինի, վտանգում են Սահմանադրությամբ երաշխավորված անձանց ազատության իրավունքը: Կարեւոր է նաեւ, որ կալանավորումը միակ այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու ոչ միատեսակ իրավակիրառ պրակտիկայի պարագայում ողջամտորեն վտանգվում է անձի ազատության իրավունքը»,- նշեց Հայկ Ալումյանը:

Վերջինիս խոսքով՝ ՍԴ-ն իր ՍԴՈ-1480 որոշմամբ համաձայնել է Վճռաբեկի այս դիրքորոշումների հետ, եւ նշված հոդվածի 1-ին կետը այնքանով, որքանով գրավի թույլատրելի է համարվում մեղադրյալի գտնվելը ապահովելու նպատակով, բացառելով մյուս դեպքերը, ճանաչել է Սահմանադրության 27-րդ եւ 78-րդ հոդվածներին հակասող եւ անվավեր. «Ուստի քանի որ այն իրավական հիմքը, որ մեջբերել էիք ձեր սեպտեմբերի 20-ի որոշման մեջ, դադարել է գոյություն ունենալ, ավելին, այդ հիմքից հրաժարվել է հենց Վճռաբեկ դատարանը, որի վրա դուք հղում եք արել: Այլ խոսքով՝ միակ հիմքը, որով դուք մերժել էիք գրավի կիրառումը, ճանաչվել է հակասահմանադրական: Ուստի հիմնվելով ներնշյալի վրա՝ խնդրում ենք Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինել գրավով՝ սահմանելով գրավի ողջամիտ չափ»,- ամփոփեց պաշտպանը:

 

Տպել
3533 դիտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը