Իրավապաշտպան Մարինա Պողոսյանը ներգրավվեց Քոչարյանի եւ մյուսների գործով տուժողի ներկայացուցիչ

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով այսօրվա նիստին իրավապաշտպան Մարինա Պողոսյանը ներգրավվեց որպես տուժող Սուրեն Հովհաննիսյանի ներկայացուցիչ:

Պողոսյանը դատարան ներկայացրեց գործով տուժող Սուրեն Հովհաննիսյանի լիազորագիրը՝ Պողոսյանին որպես իր ներկայացուցիչ ներգրավվելու համար: Տուժող եւ մեղադրող կողմերը չառարկեցին դրա դեմ: Առարկությամբ հանդես եկավ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը. «Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ անձի շահերը դատարանում կարող են ներկայացնել փաստաբանները եւ լիազորագիր ունեցող այլ անձինք, այլ անձ կոչվածը, իհարկե, ցանկացած անձը չէ: Թե այլ անձանցից ով չի կարող մասնակցել, այդ մասին գրված է «Փաստաբանության մասին» օրենքում, ըստ որի՝ դատական ներկայացուցչությունը պարբերաբար կամ վճարովի հիմունքներով կարող են իրականացնել միայն փաստաբանները: Կան բացառություններ, իհարկե, որոնց մեջ տիկին Պողոսյանը չի մտնում»,- ասաց Ալումյանը:

Վերջինիս խոսքով՝ եթե Մարինա Պողոսյանը նման գործունեություն իրականացներ մեկ անգամ, ոչ պարբերաբար, Քրեական դատավարության համաձայն՝ կլիներ այդ այլ անձը, ով կկարողանար մասնակցել. «Սակայն քիչ առաջ տիկին Պողոսյանն էլ նշեց, որ ինքը պարբերաբար որպես ներկայացուցիչ մասնակցում է»: Մարինա Պողոսյանը առարկեց Հայկ Ալումյանի այս հայտարարությանը. «Ես այս նիստին առաջին անգամ եմ եկել, մասնակցելու եմ, այո՛, պարբերաբար, եւ որեւէ բան չի բացառում իմ մասնակցությունը: Քաղաքացին դիմել է մեր կազմակերպությանը, որ այն՝ ի դեմս իր նախագահի՝ ինձ, ներկայացնի իր շահերը»,- արձագանքեց Մարնա Պողոսյանը:

Առարկեց նաեւ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը՝ նշելով, որ ինչպես սույն գործով, այնպես էլ առհասարակ որեւէ գործով հասարակական կազմակերպության նախագահը չի կարող լինել շահերի ներկայացուցիչ. «Իրավապաշտպան կազմակերպությունը պաշտպանական, ներկայացուցչական լիազորություններ չի կարող իրականացնել»,- նշեց նա:

Արձագանքելով այս հայտարարությանը՝ Մարինա Պողոսյանն ասաց. «Չկա նման օրենք, որը արգելի կամ խոչընդոտի կազմակերպության ղեկավարի ներկայացուցչությունը դատարանում: Պաշտպանական կողմում իրենց անձնական մոտիվացիաներից չեն ուզում, որ ես մասնակցեմ այս դատական գործին»: Լսելով կողմերին՝ դատավոր Աննա Դանիբեկյանը նշեց, որ պաշտպանական կողմը չի վկայակոչել որեւէ փաստարկ, որը կխոչընդոտի Մարինա Պողոսյանի մասնակցությունը, եւ հաշվի առնելով Քրեական դատավարության համապատասխան հոդվածը՝ դատարանը որոշեց Մարինա Պողոսյանին ներգրավել որպես տուժողի ներկայացուցիչ՝ միաժամանակ ընդգծելով, որ որեւէ հասարակական կազմակերպություն չի կարող լինել տուժողի ներկայացուցիչ:

 

Տպել
12022 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին