Լեգենդար Jamiroquai խումբը՝ ֆրոնթմեն, վոկալիստ Ջեյ Քեյի ղեկավարությամբ, ժամանեց Հայաստան (լուսանկարներ)

05/11/2019 schedule10:11

Լեգենդար Jamiroquai խումբը՝ ֆրոնթմեն, վոկալիստ Ջեյ Քեյի ղեկավարությամբ, ժամանել է Հայաստան: Նոյեմբերի 4-ին խմբի ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում:

Խմբի երևանյան համերգը տեղի է ունենալու Silk Note Festival-ի շրջանակում, և Jamiroquai-ին դիմավորելու էին եկել փառատոնի կազմակերպիչ, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի և «Մշակութային տուրիզմի զարգացման ասոցիացիա» հասարակական կազմակերպության, ինչպես նաև գործընկեր Berin Iglesias Art ընկերության ներկայացուցիչները:

Կազմակերպչական թիմի հաղորդագրության համաձայն՝ Ջեյ Քեյը Հայաստան է ժամանել բարձր տրամադրությամբ: Խումբն ակտիվ կերպով պատրաստվում է նոյեմբերի 6-ին՝ ժամը 19:00, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք համերգին: Խմբի երևանյան համերգին հնչելու են սիրված ու հայտնի երգեր, հիթային դարձած բազում կատարումներ:

Վոկալիստ Ջեյ Քեյի կողմից 1992 թվականին ստեղծված և future funk ոճում հանդես եկող Jamiroquai խումբը երաժշտական աշխարհը փոթորկեց՝ դառնալով մոլորակի ամենահաջողակ կատարողներից մեկը:  Jamiroquai-ն մեր ժամանակների մոլորակի ամենահեղինակավոր երաժշտական նորարարներից է: Խմբի ավելի քան 7 ալբոմները հայտնվել են Միացյալ Թագավորության երաժշտական թոփ 10-նյակներում (դրանցից երեքը հայտնվել են առաջին տեղում): Գրեմմիի դափնեկիր և Բրիտս մրցանակի առաջադրված խումբն աշխարհում վաճառել է ավելի քան 26 միլիոն ալբոմ, գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում՝ բոլոր ժամանակների ամենավաճառված ֆանկ ալբոմի համար:

Տպել
723 դիտում

Մահացել է Լեւոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոլին

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը հայ-ադրբեջանական սահմանին ռազմական միջադեպի վերաբերյալ

Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքով ծանր վիճակում գտնվող 2 պացիենտի մոտ դրական դինամիկա կա. Թորոսյան

Իրաքի նոր վարչապետը կոչ է արել վերացնել Իրանի դեմ պատժամիջոցները

ԵՄ-ն 37 միլիարդ եվրո կտրամադրի կորոնավիրուսի համաճարակից տուժած իր անդամներին՝ վերականգնման համար

Վիրավորում ստացած երկու զինծառայողի վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում. Շուշան Ստեփանյան

Տիգրան Խաչատրյանը հանդիպել է վերամշակող ընկերությունների ներկայացուցիչներին

Ասկերանում մեկնարկել է բժշկական դիմակների պատրաստման գործընթացը. 1500 դիմակ արդեն պատրաստ է

Գյումրեցիները Շիրակ գյուղից գողացած անասունը վաճառել են Արմավիրի մարզում

Ոսկեւանում վիրավորում ստացած երեխային տեղափոխում են Երեւանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ. Ալինա Նիկողոսյան

Շուրջ 250 մարդ դուրս է եկել մեկուսացումից

Վրաստանում պարետային ժամ և կարանտին է սահմանվում երկրի ողջ տարածքում. 21:00-ից հետո դուրս գալ արգելվում է

Պարետը 6 ժամով 5 տնտեսվարողի գործունեությունն արգելելու որոշում է կայացրել

Ucom-ը դարձնում է հեռավար ուսուցումը հասանելի բոլորի համար

Գնդակը նախ դիպել է պատին, այնուհետեւ՝ երեխային․ Տավուշի մարզպետը՝ ոսկեւանցի երեխայի մասին

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. ԱԻՆ

Ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ. թեթեւ վիրավորում է ստացել երկու զինծառայող

Անցկացվել է ցուցադրական մարտավարական զորավարժություն . ՊՆ

Ուսուցիչների եւ աշակերտների համար համակարգչային սարքերի հավաքագրմանը միացել են ե՛ւ անհատներ, ե՛ւ կազմակերպություններ

ԿԲ նախագահի պաշտոնում «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Մարտին Գալստյանի թեկնածությունը․ Մանուկյան