Նկարած փիղ տվեք, ճղեմ. զորահրամանատարները չեն մանրանում

05/11/2019 schedule10:05

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի նոյեմբերի 4-ի համարում

Ընդդիմությունը աննախադեպ հետեւողականությամբ ու սկզբունքայնությամբ շարունակում է բացակայել քաղաքական գործընթացներում։ Նրանք չենք մասնակցում բյուջեի քննարկումներին, չեն հանդիպում ժողովրդի հետ, եւ նույնիսկ չեղյալ են հայտարարված մի քանի ընդդիմադիր կուսակցությունների համագումարներն ու կոնֆերանսները։ Պատճառը, ինչպես ձեւակերպեց ընդդիմության մի ներկայացուցիչ. «Մինչեւ տեսնենք՝ ինչ կլինի»։ Իսկ թե ի՞նչ պիտի լինի եւ կոնկրետ ի՞նչ է ուզում ընդդիմությունը, որ լինի՝ այս պահին հանրությանը հայտնի արմատական հռչակված ընդդիմությունը չգիտի։ Չգիտի, բայց, համենայնդեպս, սպասում է։

Դատելով բլից- հարցումներից, արդեն իսկ հստակ է, որ բավականին տխուր վախճան է սպասվում նաեւ «Հանրապետություն» կուսակցության նախաձեռնությանը՝ մեծամասնական բոլոր ընտրատարածքներում առաջադրել ընդդիմադիր թեկնածուներ՝ իշխանության ռեսուրսը մաշեցնելու համար։ Եւ եթե ՀՀՇ-ի, ՀԺԿ-ի, «Հանրապետության» եւ ընդդիմադիր մի շարք կուսակցությունների առաջին դեմքերն ընդունում են այդ գաղափարը եւ պատրաստ են առաջադրվել նաեւ մեծամասնական կարգով, ապա ընդդիմադիր որոշ կուսակցություններ տեղեկացրել են, որ պատրաստ են միանալ այդ նախաձեռնությանը, պայմանով, որ իրենց լիդերի համար բացառություն արվի։

Մասնավորապես, «Ազգային միաբանությունը» բոլոր մեծամասնական ընտրատարածքներում ընդդիմադիր թեկնածու առաջադրելու գաղափարը համարում է ընդունելի, Ալեքսան Կարապետյանը, Կորյուն Առաքելյանը, Գագիկ Թադեւոսյանն էլ հետը պատրաստ են իրենց թեկնածությունն առաջադրել նաեւ մեծամասնական ընտրակարգով, բայց նրանք թույլ չեն տա, որ մեծամասնականով առաջադրվի իրենց առաջնորդ Արտաշես Գեղամյանը։ Որովհետեւ, ինչպես ասում է «ԱՄ» փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը. «Գեղամյանը պետք է կանգնի զորքի գլխին։ Ու եթե համամասնական ցուցակի զորքը թողած՝ Գեղամյանը սկսի զբաղվել մեծամասնական ընտրատարածքի խնդիրներով, նրա զորքը կորած է»։

Այսպիսով, «Ազգային միաբանության» զորքի պատճառով, Արտաշես Գեղամյանը չի միանա «41 ընդդիմադիր թեկնածու» օպերացիային եւ դա արդեն նշանակում է, որ ընդդիմությունը այս անգամ եւս չի կարողանալու միասնական որեւէ խնդիր առաջադրել եւ փորձել այն լուծել։ Պարզվում է, զորքի պրոբլեմ կա նաեւ «Օրինաց երկրում»։ Եւ չնայած այդ կուսակցությունում եւս «41 ընդդիմադիր թեկնածու» օպերացիան համարում են բավականին ընդունելի եւ աշխատող տարբերակ, բայց՝ ոչ իրենց առաջնորդ Արթուր Բաղդասարյանի համար։

Եթե ակցիայի հեղինակները դեմ չեն, ապա այդ «օպերացիային» ՕԵԿ-ը կարող է մեծամասնական ընտրակարգի համար տալ Մհեր Շահգելդյանին, Հեղինե Բիշարյանին, Հովհաննես Մարգարյանին, Սամվել Բալասանյանին ու էլի շատերին, բայց ոչ Արթուր Բաղդասարյանին։ Որովհետեւ, ինչպես ասում է ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը. «Արթուր Բաղդասարյանը պրոբլեմ չունի  մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու, բայց նա պետք է գլխավորի ողջ կուսակցության պայքարը ընտրություններում»։

Ի դեպ, ուրբաթ օրը «Օրինաց երկիր» շաբաթաթերթում մի այնպիսի հայտարարություն կար, որից հետո իսկապես դժվար է հավատալը, որ Արթուր Բաղդասարյանը կարող է իջնել մի ինչ-որ առանձին վերցրած ընտրատարածքում առաջադրվելու մակարդակին. «Միջազգային կառույցներում Արթուր Բաղդասարյանին հենց խոշոր գործիչ են ընդունում, նրա հետ հաշվի են նստում, նրան ընտրում են խոշոր կառույցի համանախագահ։ Նրանից անգամ վախենում են։ Իսկ վախենում են հզորներից, նրանցից, ովքեր կարող են եւ ունակ են նշանակալի դեր կատարել»,- գրված է ՕԵԿ շաբաթաթերթում։

Այսինքն, հայաստանյան քաղաքական իրականությունում տեղի է ունեցել աննախադեպ մի բան՝ միջազգային կառույցները սկսել են վախենալ հայ քաղաքական գործչից։ Իհարկե, թերթը չի մանրամասնել, թե այդ վախը ինչպե՞ս է դրսեւորվում. Արթուր Բաղդասարյանին տեսնելիս, ասենք, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանը կամ ԵԽԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենը մտնում են սեղանի տա՞կ, թե՞ նրանց  լեզուն է կուլ գնում, սակայն պաշտոնաթերթը ստել չի կարող։ Եւ ուրեմն, այն հզոր գործիչը, որից վախենում են նույնիսկ միջազգային կառույցները, միանգամայն հասկանալի է, որ չի կարող անձամբ մասնակցել «41 ընդդիմադիր» թեկնածու օպերացիային։

Այնպես որ, իրենց քաղաքական նախաձեռնությունը պաշտոնապես ներկայացնելուց առաջ «Հանրապետություն» կուսակցությունը ճիշտ կանի իր հաշվարկից հանի Արտաշես Գեղամյանին ու Արթուր Բաղդասարյանին. նրանք զորք պիտի առաջնորդեն։ Իսկ ընդհանրապես, եթե առաջիկա օրերին պարզվի, որ ընդդիմության հերթական նախաձեռնությունից կրկին ոչինչ չստացվեց, մենք մեր կողմից կարող ենք եւս մեկ ակցիա  առաջարկել։ Եթե հիշում եք, 2004-ի ապրիլյան դեպքերից հետո ընդդիմության բողոքի վերջին ակորդը եղավ նախագահական նստավայրի ճաղավանդակների վրա դեղին քարտեր շպրտելը։

Ընդդիմությանն առաջարկում ենք հավաքվել մեկի օֆիսում, այս անգամ գնել կարմիր ստվարաթուղթ եւ կտրտել կարմիր քարտեր։ Եւ եթե պարզվի, որ հերթական անմիաբանության պատճառով էլի ոչ մի բան չստացվեց, ծայրահեղ դեպքում կարելի է երթ կազմակերպել դեպի նախագահական նստավայր եւ այս տարի նախագահականի ճաղերի վրա շպրտել արդեն ոչ թե դեղին, այլ կարմիր քարտեր։ Մեկ էլ տեսար՝ կարմիրից վախեցան։

Նաիրա Զոհրաբյան

 

Տպել
2295 դիտում

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ