Արցախի հարցում Հայաստանի և Ղարաբաղի իշխանությունների պատկերացումները նույնն են․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի և Ղարաբաղի իշխանությունների պատկերացումներն Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ նույնական են։

Այս մասին երեկ՝ նոյեմբերի 3-ին, «Զրույց քաղաքացու հետ։ Շահարկումներ Ղարաբաղի հարցում» վերնագրված ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հարցին անդրադարձավ՝ ի պատասխան շահարկումներին, թե Արցախի հարցում Հայաստանի և Ղարաբաղի իշխանությունները հակասություններ ունեն։ Սկզբից Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բազմաթիվ խոսակցություններ են եղել այն մասին, թե ինքը պատրաստվում է Ղարաբաղը հանձնել, պատրաստվում է ծրագրված պատերազմի արդյունքում հողերը հանձնել: 

«Ես կարող եմ հստակ արձանագրել մի բան, որ Հայաստանի իշխանության և Ղարաբաղի իշխանության պատկերացումները Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ նույնական են։ Սա չափազանց կարևոր արձանագրում է,  այլ կերպ ուղղակի չի կարող լինել։ Այս թեմայով շահարկումները ծիծաղելի են։ Ես ասել եմ, որ աշխատանքային տարբեր հարցերում կարող են լինել տարբեր մոտեցումներ: Ես հաճախ եմ քննարկում ունենում Արցախի իշխանության, Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ, և վերջին օրերին էլ ենք այդպիսի քննարկում ունեցել»,- նշեց նա։

Նիկոլ Փաշինյանը նաեւ ասաց, որ այժմ էլ այլ թեզ է դրվում շրջանառության մեջ, այն է՝ եթե վարչապետը չի համաձայնում հողերը հանձնել, ուրեմն՝ պատրաստվում են պատերազմի, եւ այս թեմայով շահարկումներ են արվում:

«Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունները միշտ էլ վտանգներ պարունակում են: Բայց դրանք հիմա ավելի վտանգավոր չեն, քան եղել են նախկինում: Լարվածության շատ կտրուկ անկում ունենք, բայց սա չի նշանակում, թե լարվածություն չկա: Մենք այսօր էլ ունենում ենք զոհեր, պարզապես լարվածությունը զգալի թուլացել է: Ես պետք է ասեմ, որ բանակցային գործընթացում կա դինամիկա եւ զգալի դինամիկա: Ես կարող եմ հստակ ասել՝ բացառվում են դավադրությունները Ղարաբաղի հարցում, սա համահայկական հարց է, ու բոլորի հարցն է»:

Տպել
6260 դիտում

ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը շնորհավորում է երկաթուղային գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ

Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են Մոսկվայի բորսայում

Վիվա-ՄՏՍ. անվճար զանգի հնարավորություն՝ ընկերությունների հաճախորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը Renault Armenia-ի հետ համատեղ առաջարկում են ավտովարկավորման ամենաշահավետ պայմանները շուկայում

Այգեպարում վերսկսվել է կիսակառույց տան շինարարությունը

Արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քանի հոգի է դիմել Հայաստանում աշխատելու համար. մարզերում թվերը շատ տարբեր են

Կորոնավարակը, աշխարհն ու մենք

Տավուշի և Լոռու հանգստյան տներից մի քանիսի սննդի օբյեկտներում խախտումներ են գրանցվել, բայց կա դրական առաջընթաց

Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները տարածվում են շահութահարկի, ԱԱՀ-ի եւ ռոյալթիի նկատմամբ․ Ավետիսյան

Երևանի Կենտրոն վարչական շրջանում ՔՏՀԱՏՄ-ի կողմից խախտումներ չեն հայտնաբերվել

Մտահոգիչ խախտումներ՝ Ծաղկաձորի խոշոր հյուրանոցներում․ ՍԱՏՄ-ն կրկին կասեցման միջնորդություններ կներկայացնի

Որքան աշխատավարձ կստանան նոր պարեկային ծառայության պարեկները․ ոստիկանությունը քննարկման է դրել սահմանաչափերը

Խախտումներ են արձանագրվել Սպիտակի բենզալցակայաններում ու շինանյութի առևտրի կետերում. ՇՎՏՄ մշտադիտարկումներ

Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում հանդիսավորությամբ բացվեց Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին (լուսանկարներ)

«Մեգա Տեխնիկս»-ի պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել. հայտարարվել է «1-ԲԻՍ» կանչ, տեղում է եղել նախարարը (լուսանկարներ)

Արկը դեռ երկնքում էր, բայց տեղի բնակիչների տրամադրությունները բարձր էր, հումորներ էին անում․ Ղուկասյան

Հետազոտության մտնել լողացած եւ մաքուր շորերով. կրել դիմակներ՝ ինչպես օրինակում (լուսանկարներ)

Արդեն երկրորդ օրն անընդմեջ դիտարկվում են ՀՀ Կոտայքի մարզի զբոսաշրջային վայրերն ու բացօթյա հանգստի գոտիները

Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակվում է ուժի մեջ մնալ. Ստեփանծմինդա-Լարսը բաց է միայն բեռնատարների համար

Իջևան-Բերդ ավտոճանապարհին մեքենան բախվել է էլեկտրասյանը․ տուժածներ չկան