Հանցագործությունը՝ օբյեկտիվ ռեալություն. կատու ճղողների կյանքից 

03/11/2019 schedule14:50

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի նոյեմբերի 3-ի համարում

Խորհրդարանում երեկ մեծարման երեկույթ էր։ Երախտիքի ու  շնորհակալական խոսքերի պակաս չկար։ Եղան նաեւ հուզիչ պահեր, երբ մեր պատգամավորները սկսեցեին խղճալ Հայաստանի Հանրապետության ոստիկանական համակարգին, որի նվիրյալները, ինչպես ասաց ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը՝ «հանցագործի ետեւից մտնում են մութ պադյեզդ», շատ ավելի քիչ փող են ստանում, քան դատավորները եւ մաքսային համակարգի աշխատողները։ Եւ քանի որ ՀՀ ոստիկանությունը դարձել է բյուջեի եւ ընդհանրապես՝ հասարակական անարդարությունների զոհը, պատգամավորները երեկ միասնաբար վստահեցրեցին, որ այսուհետ թեւ ու թիկունք են կանգնելու հարազատ միլիցիային։

Մեծարման երեկույթի ավարտին ՀՀ փոխոստիկանապետ Արարատ Մահտեսյանը ողջ համակարգի ու անձամբ ոստիկանապետ Հայկ Արտյոմիչի անունից շնորհակալություն հայտնեց նման հոգատարության համար ու հազիվ զսպեց հուզմունքը։ Եւ քանի որ պահը իսկապես հուզիչ էր, ՀՀԿ խմբակցության անդամ Ռաֆիկ Գրիգորյանը փոխոստիկանապետին հարցրեց՝ «Խնդրում եմ ասեք, ի՞նչ կարող ենք մենք անել ոստիկանության համար»։ Եւ պատգամավորները որոշեցին, որ նոյեմբերի 6-ին, երբ քննարկվեն ոստիկանությանը բյուջետային հատկացումները, իրենք կռիվ են տալու, որպեսզի այնքան գումար հատկացվի, որ հա՛մ ոստիկանների աշխատավարձերը բարձրանան, հա՛մ էլ ոստիկանությունը կարողանա գնել պակասող դուբինկաները, փշալարերը եւ առաջիկա ընտրություններին ընդառաջ՝ մնացյալ արսենալը։

Ահա, այս նախաբանից հետո, եթե մենք վիկտորինա առաջադրենք, թե ինչի՞ համար էին երեկ խորհրդարան եկել իրավապահ կառույցների ներկայացուցիչները եւ ինչի՞ վերածվեց նրանց աշխատանքային այցը, սա այն դեպքն է, երբ ոչ մի «ЧТО, ГДЕ, КОГДА» չի կարողանա պատասխանել այդ հարցին։ Իսկ մեծարման երեկոյի պատճառը խորհրդարանի ԱԱ, ՆԳ եւ պաշտպանության մշտական հաձնաժողովի կազմակերպած աշխատանքային լսումներն էին երկրում ստեղծված քրեածին մթնոլորտի վերաբերյալ, որին մասնակից պատգամավորները շատ ավելի քիչ էին, քան ուժային կառույցների ներկայացուցիչները։ Մինչդեռ, երեկ քննարկվում էր վերջին շրջանում քաղաքական ուժերի ամենասիրած թեման՝ կրիմինալն ու հակակրիմինալը։

Հիշեցնենք, որ երկիրը զավթած կրիմինալի առիթով ընդդիմադիր կուսակցությունների մի մեծ բուկետ շաբաթը երկու անգամ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում SOS հավաքներ է կազմակերպում եւ ժողովրդին հանձնում հերթական կրիմինալի անունը։ Իհարկե, այդ շարժումն առայժմ լռվել է Սերժ Սարգսյանի ու Հովիկ Աբրահամյանի վրա, բայց ազգի անվանի անտիկրիմինալները սյուժեի սիրահարներին խոստանում են նորանոր անուններ։ Մինչդեռ, երեկվա քննարկումներին կարկառուն  հակակրիմինալի բանակից ներկա էին միայն հատուկենտ պատգամավորներ, ովքեր երկրի քրեածին իրավիճակի համար պատասխանատու իրավապահներին, որոնք, ի դեպ, եկել էին բավականին մեծ կազմով ու բավականին պատրաստված, գրեթե հարց չունեին։

Մի հարց ուներ «Արդարություն» խմբակցության պատգամավոր էդմոնդ Ծատուրյանը. պատգամավորին հետաքրքրում էր 1999 թվականի հոկտեմբերի 27-ի գործի քննությունը։ Իր սիրած թեմայի շրջանակներում հարց չուներ նույնիսկ Արշակ Սադոյանը, որը միայն քննարկումների ավարտին տեղեկացավ, թե ինքը ո՞ւր է ընկել։ Ուշացումով եկած Սադոյանը՝ մի քանի րոպե լսելով ներկաներին ու չհասկանալով, թե ինչո՞ւ են գովում ոստիկաններին, իր կողքը նստած ԱԺ սոցիալական հանձնաժողովի աշխատակցին հարցրեց՝ «Էս ի՞նչ քննարկում ա»։ Սակայն, նույնիսկ սյուժեի ճշտումից հետո, Սադոյանը գերադասեց լռել։ Եւ եթե չլինեին պատգամավորներ էմմա Խուդաբաշյանը, Հրանտ Խաչատրյանն ու Գագիկ Կոստանդյանը, որոնք մեկ-երկու հարց, այնուամենայնիվ, տվեցին ոստիկանության ներկայացուցիչներին, երեկ կարելի կլիներ վերջնակապես փակել «ընդդիմություն» կոչվող կանտորան։

Մասնավորապես, Կոստանդյանին հետաքրքրում էր, թե ինչո՞ւ է ոստիկանության «02» հաղորդաշարը փնտրում անհույս մի գեղցու, որն իր բակում երկու թուփ կանեփ է ցանել, եւ դա ներկայացվում է որպես թմրաբիզնեսի դեմ պայքար. մինչդեռ, հերոին եւ կոկաին քաշողները ֆիլմի հերոսներ, չգիտես ինչու, չեն դառնում։ «Ինչո՞ւ է կանեփ ցանող գեղցին դառնում ֆիլմի պերսոնաժ, իսկ կոկաին քաշողը՝ ոչ» հարցի պատասխանը փոխոստիկանապետը, բնականաբար, չուներ։ Նա ո՛չ  սցենարիստ է, ո՛չ էլ օպերատոր։ Ի դեպ, երեկվա լսումներին եթե չլինեին ԱԱ, ՆԳ եւ պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Արամայիս Գրիգորյանն ու ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը, որոնք իրենց ելույթներում խոսեցին կոնկրետ խնդիրների մասին, ապա այդ լսումներից հետո մի տեսակ ներքին ցանկություն էր առաջանում դիմել Մայր Աթոռ՝ ՀՀ ոստիկանության հավաքական կերպարը սրբերի շարքին դասելու կոնդակով, քանզի փոխոստիկանապետ Արարատ Մահտեսյանի մի քանի մտքեր ուղղակի հրեշտակային էին։

Օրինակ, Մահտեսյանը երեկ ապացուցեց, որ Հայաստանում կրիմինալ գրեթե չկա, ու որ մենք շատ ավելի քիչ ենք հանցագործություն կատարում, քան ԱՊՀ մնացած երկրներն ու եվրոպական մի քանի երկիր էլ հետը։ Իսկ այն, որ մեր երկրում տեղի ունեցող ցանկացած հանցագործություն անմիջապես դառնում է հասարակական քննարկման  առարկա՝ դրա պատճառն այն է, որ հանցագործությունը Հայաստանում համարվում է բացառիկ մի բան, ու երբ մի դեպք է տեղի ունենում, բոլորը այդ մասին անմիջապես իմանում են։ Դա մոտավորապես նման է նրան, որ բլանդինկաների մեջ մեկ էլ հայտնվի մի նեգր. ճիշտ է Մահտեսյանը՝ բոլորը կնայեն նեգրին։ Եւ ամենակարեւորը՝ այն, որ Հայաստանում կրիմինալ գրեթե չկա՝ այդ մասին մեր ոստիկանությունն իմացել է Հայաստան եկող հյուրերից ու զբոսաշրջիկներից։

Իսկ կրիմինալի այն թեթեւ դոզան, որը կա, դա, ըստ Արարատ Մահտեսյանի՝ օբյեկտիվ ռեալություն է եւ գոյություն ունի մեզանից անկախ։ Ահա, այս մթնոլորտում երեկ խորհրդարանում սկսվեցին ու ավարտվեցին կրիմինալի թեմայով աշխատանքային լսումները։ Արված հետեւությունը մեկն է՝ ԱՊՀ ու բազմաթիվ այլ երկրների համեմատությամբ մենք փառք ենք։ Այդ  եզրակացությանը չընդդիմացան նաեւ հակակրիմինալ շարժման ակտվիստները, որոնք վերջում բարեկամաբար սեղմում էին Արարատ Մահտեսյանի ձեռքը։ Մնաց մի պրոբլեմ, որի լուծման վրա առաջիկայում խորհրդարանը, ոստիկանությունն ու հասարակական կազմակերպությունները կաշխատեն միասին։

Բանն այն է, որ միջազգային մի կազմակերպություն հարցում է արել, ու պարզվել է, որ նրանք, ովքեր չեն շփվել ոստիկանների հետ՝ նրանց մասին բացասական պատկերացում ունեն։ Եւ չնայած հարցում չի արվել այն մասին, թե ոստիկանների հետ շփվածները ի՞նչ պատկերացումներ ունեն, սակայն երեկ որոշվեց, որ պետք է հայ ոստիկանի կերպարը ժողովրդին ներկայացել Մայր Թերեզայի տրակտովկայով։ Որովհետեւ, ինչպես իրավացիորեն նշեց իրավապաշտպան Պուշկին Սերոբյանը՝ մեր մտածողության մեջ դեռ ֆիքսված է սովետական դյադյա Ստյոպան։ Ստեղծենք նոր դյադյա Ստյոպա, ու ամեն-ինչ լավ կլինի։

Հ.Գ. Ի դեպ, սկզբնապես որոշված է եղել, որ երեկվա լսումները պետք  անցկացվեն դռնփակ։ Երեւի այդպես ավելի ճիշտ կլիներ, եւ ժողովուրդն էլ չէր իմանա, որ կրիմինալի դեմ հայտնի կատու ճղողները երեկ դարձել էին շարքային փիսիկներ։     

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1239 դիտում

Նախորդ շաբաթ թունավորման 9 դեպք է գրանցվել, տարբեր արտակարգ դեպքերից էլ՝ 11 մահ․ ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը

Տեսա վկայականիս վրայի մետաղը վնասվել է, սիրտս պաշտպանել է թշնամուց. հրաշքով փրկված ոստիկան (լուսանկարներ)

Արցախի Շոշ գյուղի դպրոցը բացել է դռները. վերադարձել են գրեթե բոլոր աշակերտները

Գարնանն արձակուրդ կգնան միայն 1-ին եւ 2-րդ դասարանցիները․ փոխնախարարը՝ դպրոցներում արձակուրդների և ուստարվա ավարտի մասին

Հնարավոր է ատեստատները թվայնացված լինեն արդեն հաջորդ ուսումնական տարվանից․ փոխնախարարը՝ փոփոխությունների մասին

Պաշտոնական լրահոսը երբ եղավ, կիմանաք. Դավիթ Սեխլեյանը Շիրակի փոխմարզպետ նշանակվելու մասին

Այսօր Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը

ԱՀ նախագահի հրամանագրով՝ արտակարգ իրավիճակների ծառայությունը և ոստիկանությունը կներառվեն ՆԳՆ-ի մեջ

Ուզում ենք դեռևս դինամիկայի մեջ գտնվող պրոցեսը գնահատել․ Սուրեն Գրիգորյանը՝ COVID-19-ի հարցով քննիչ հանձնաժողովի մասին

Նիդեռլանդներում ոստիկանությունը ջրցան մեքենաներ է օգտագործել կորոնավիրուսի նոր սահմանափակումների դեմ ցույցը ցրելու համար

Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին մեքենան գլորվել է ձորը. կա 2 զոհ, 1 վիրավոր

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք է հաստատվել

Եվրոպան պահանջում է ազատ արձակել Նավալնիին և Ռուսաստանին սպառնում է նոր պատժամիջոցներով

15 տարի շարունակ Կառավարության տարբեր մարմիններ օդաչուների վնասի հատուցման հարցը ձգձգում են՝ խախտելով նրանց իրավունքները

2020 թվականին ՀԴՄ կանոնների խախտման նոր տեսակներ են ի հայտ եկել․ ծրագրային միջամտություն է արվում․ Թամազյան

Ավելի քան 7000 արցախցի երեխաներ դեռ սովորում են Հայաստանի տարբեր դպրոցներում․ ԿԳՄՍ փոխնախարար

Շնորհակալագրեր, մրցանականեր. ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության տարեկան գործունեությունը

ԿԳՄՍ նախարար Վ․ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Կրթության միջազգային օրվա առթիվ

Ներքաշվում ենք մի գործընթացի մեջ, որի արդյունավետության գնահատականը աշխարհում դեռ չկա․ Արտակ Մանուկյան

Մեկնարկել է Իրանի ԱԳ նախարարի տարածաշրջանային այցը. առաջին կանգառը Բաքվում է

Կապան, Մեծավան և Մարմաշեն համայնքները ևս 103 միլիոն դրամի տեխնիկա են ստացել

Ստեղծվել է ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով

Ավստրիայի բնակիչները պարտավոր են դիմակների փոխարեն ռեսպիրատորներ կրել, ֆրանսիացիներին խորհուրդ է տրվել հեռախոսով չխոսել

Հերիքնազ Տիգրանյանը ընտրվեց կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի փոխնախագահ

ԱՄՆ-ում հրաձգության հետեւանքով հինգ մարդ է զոհվել

Ստեփանակերտի Հայկավան թաղամասում և Գետափ տեղամասում կիրականացվեն չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ

Արցախի գյուղերում հաստատվող քաղաքացիների համար առաջիկայում կստեղծվեն տարբեր հնարավորություններ. ԱՀ նախագահ

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 58 նոր դեպք. գրանցվել է 8 մահ

Մարիինյան թատրոնի տեխնիկական անձնակազմը տեսագրում և ձայնագրում է Բեթհովենի սիմֆոնիաները Ֆիլհարմոնիկի կատարմամբ

Գիտելիքահեն տնտեսությունն ամբողջովին կյանքի կոչելու համար բավականաչափ մեծ ժամանակահատված է անհրաժեշտ․ պատգամավոր

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորական հեռագիր է հղել Ջեյք Սալիվանին

Երեկ Ֆիզուլիի շրջանից և Հադրութի շրջանի Տումի գյուղի տարածքից հայտնաբերվել է ևս 2 աճյուն, մեկը՝ քաղաքացիական անձի

Արցախ ժամանած բժիշկ-փորձագետների խումբը այցելել է Մարտունու և Ասկերանի շրջանային բուժմիավորումներ

Փակ ու դժվարանցանելի ճանապարհներ, մառախուղ, մերկասառույց. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

Հրդեհ Դալարիկ գյուղում. այրվել են կենցաղային իրեր, անվահեծաններ

Չեմ խղճում հայ երեխայի, պետք է սպանել նրանց. ՄԻՊ-ը հրապարակել է ադրբեջանական հայատյացության ապացույցներ (լուսանկարներ)

Շղթայական ավտովթար Երևանում. «Հին Ջրվեժ» ռեստորանի դիմաց բախվել է 9 ավտոմեքենա

Արամ Ա կաթողիկոսը շնորհավորել է ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենին

Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանի եւ 4 մարզերի որոշ հատվածներում

Գորիս-Տաթև ճանապարհը բքի պատճառով փակ է, կան 100-ից ավել կուտակված մեքենաներ