Մայքլ Ջեքսոն, Էլվիս Փրեսլի, Մերլին Մոնրո. 13 աստղեր, որոնք միլիոններ են վաստակում մահանալուց հետո

Հոլիվուդյան մի շարք աստղեր պահանջված են անգամ մահվանից հետո: Թեեւ վաճառքի տեմպերը ժամանակի ընթացքում ընկնում են, սակայն հեռարձակումներից, ինչպես նաեւ այլ միջոցներով նրանց անունները շարունակում են շահույթ ապահովել: Forbes-ը հրապարակել է այն արտիստների ցանկը, որոնց աշխատանքները 2018-ի հոկտեմբերից մինչեւ 2019-ի հոկտեմբեր ամենաշատ եկամուտն են բերել:

Մայքլ Ջեքսոն

Պարբերականը հաշվարկել է հարկերը, հարցազրույցներ է արել ոլորտի իր աղբյուրների հետ ու կազմել ցուցակը: Առաջին տեղում փոփ-արքա Մայքլ Ջեքսոնն է: Անցած տարի եկամուտը եղել է 60 մլն դոլար: Ջեքսոնը մահացել է 2009 թ.: Կյանքի օրոք նա կնքել է պայմանագրեր, որոնք էլ հիմնականում ապահովում են եկամուտը:

Էլվիս Փրեսլի

Երկրորդ տեղում երգիչ Էլվիս Փրեսլին է, որը համարվում է 20-րդ դարի մշակութային խորհրդանիշներից մեկը: Նա կյանքից հեռացել է 1977 թ.: Վերջին 1 տարվա ընթացքում նրա անունը 39 մլն դոլարի եկամուտ է բերել:

Չարլզ Շուլց

Ամերիկացի նկարիչ, ծաղրանկարիչ Չարլզ Շուլցը եզրափակում է եռյակը. 38 մլն դոլար: Նա մահացել է 2000 թ.: Նրան եկամուտ է բերում հեղինակային իրավունքի օգտագործման պայմանագիրը, որի ժամկետը, ըստ Fobes-ի, այս տարի լրանում է:

Արնոլդ Փալմեր

Ամերիկացի հայտնի գոլֆիստ Արնոլդ Փալմերը, որը մահացել է 2016 թ., 4-րդ տեղում է: 30 մլն դոլարը ստացվել է հովանավորչական պայմանագրերից ու բիզնեսից:

Բոբ Մարլի

Երգիչ, երգահան Բոբ Մարլին 5-րդն է, որը մահացել է 1981 թ.: Վերջին 1 տարվա եկամուտը 20 մլն դոլար է:

Թեոդոր Սուս Գեյսել

Ամերիկացի մանկագիր, ծաղրանկարիչ Թեոդոր Սուս Գեյսելի հեղինակային իրավունքների պայմանագրերը նախորդ տարվա ընթացքում 19 մլն դոլարի եկամուտ է բերել: Նա 6-րդ տեղում է: Գրողը կյանքից հեռացել է 1991 թ:

Ջոն Լենոն

Ջոն Լենոնը 7-րդ տեղում է: «Բիթլզ»-ի երգիչը մահացել է 1980 թ.: Նրա ստեղծագործություններն անցած տարի 14 մլն դոլարի եկամուտ են բերել:

Մերիլին Մոնրո

8-րդ տեղում ամերիկացի հայտնի դերասանուհի Մերիլին Մոնրոն է: Նա նույնպես պայմանագրեր է կնքել հայտնի բրենդերի հետ, ինչպիսին է, օրինակ, Շանելը, եւ եկամոււտները շարունակում են գալ:

Պրինց

Ամերիկացի երգիչ, երգահան Պրինցն 9-րդն է: Նա մահացել է 2016 թ., սակայն նրա ստեղծագործությունների հեռարձակումը շարունակում է գումար ապահովել: Անցած տարվա ընթացքում դա կազմել է 12 մլն դոլար:

Նիփսի Հասլ

Ամերիկացի ռեփեր Նիփսի Հասլը, որը մահացել է այս տարվա մարտին, 10-րդ տեղում է: 11 մլն դոլար. այսքան է կազմել եկամուտը նրա մահվանից հետո, որը ստացվել է հիմնականում հեռարձակումների շնորհիվ:

Էքս-Էքս-Էքս Թենթասիոն

Ամերիկացի ռեփեր Էքս-Էքս-Էքս Թենթասիոնը 10 մլն դոլարով դուրս է մնացել տասնյակից: 11-րդն է: Մահացել է 2018 թ., սակայն նրա երգերը շարունակում են հեռարձակել ու լսել:

Ուիթնի Հյուստոն

2012 թ. մահացած երգչուհի Ուիթնի Հյուստոնը 12-րդ տեղում է: Բացի այն, որ նրա ստեղծագործությունները եկամուտ են բերել, նաեւ վաճառվել է նրան պատկանող անշարժ գույք, որից էլ եղել է հիմնական հասույթը՝ 7 մլն դոլար:

Ջորջ Հարիսոն

Նույնպես «Բիթլզից» հայտնի Ջորջ Հարիսոնը վերջին՝ 13-րդ տեղում է: Նրա դեպքում, ինչպես Լենոնի, եկամուտը եղել է «Բիթլզ»-ի աշխատանքների շնորհիվ: Դա կազմել է 9 մլն դոլար:

Տպել
2896 դիտում

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան