«Կոչումից ինձ հանիրավի զրկել են դեռևս 30 տարի առաջ». Բաց նամակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին բաց նամակով դիմել է լրագրող Լեւոն Ազրոյանը՝ խնդրանքով իրեն տալ 30 տարի շարունակ իրենից հանիրավի զրկած մեդալները, որոնք ինքն իսկապես վաստակել է: Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

                                            ԲԱՑ ՆԱՄԱԿ                                                             

                        ՀԱՅԱՍՏԱՆԻ   ՎԱՐՉԱՊԵՏ  ՆԻԿՈԼ  ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

                            Լրագրող Լևոն  (Լավրենտի)  ԱԶՐՈՅԱՆԻՑ

 

                 Մեծարգո պարոն  վարչապետ

Թեև էպիստոլյար ժանրի սիրահար չեմ, բայց ստիպված եմ դիմելու լրագրության այս ժանրին։  Մինչ հաղորդակցության այս ձևին դիմելը, ես փորձել եմ  Ձեզ հասցնել ինձ հուզող խնդիրը, քաջ իմանալով, որ Ձեր թանկարժեք ժամանակից  րոպեներ եմ խլում, ինչը կարող էիք  հատկացնել պետական կարևոր հարց  լուծելուն։ Այդուհանդերձ հանդգնեցի, հույս ունենալով, որ իմ ազգանունը Ձեզ ծանոթ պիտի լինի։ Խոսքս ինձ Հայաստանի վաստակավոր  լրագրողի կոչում շնորհելու (կամ չշնորհելու) մասին է, որից 1988 թվականին ինձ հանիրավի զրկեց այն տարիների Արմենպրեսի տնօրեն Մարտին Խաչատրյանը։

             Մեծարգո պարոն վարչապետ,

խնդրում եմ Ձեզ լուծել  բյուրոկրատական այս քաշքշուկը, ոըը ձգձգվում է երեք  տասնամյակից  ավելի։

2019 թվականի հուլիսի 8-ին ես Ձեզ նամակ էի գրել։ Բավականին արագ  ինձ տեղեկացրին, որ նամակս հուլիսի 10-ին մուտքագրվել է կառավարությունում։ Ինձ ուրախացրեց  Ձեր աշխատակազմի այդ օպերատիվությունը։ Բայց… մինչև օրս ոչ մի լուր չկա։ Ասեմ, որ մինչ Ձեզ գրելը, ես՝ միամիտս, նամակ- միջնորդագիր էի ուղարկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, որտեղից  նախանձելի օպերատիվությամբ պատասխան ստացա առ այն, որ «ՀՀ  պատվավոր կոչումների մասին» օրենքի այսինչ կետի համաձայն նման միջնորդությամբ երկրի նախագահին դիմելու իրավունքը վերպահված է ՀՀ վարչապետին, ՀՀ Ազգային ժողովի նախագահին, հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահին և Դատական բարձրագույն խորհրդի նախագահին։ Նախագահականի  աշխատակիցը, համոզված եմ, այդ մասին նախագահին ոչ էլ տեղեկացրել էր։ Լա՜վ, 55 տարվա ժուռնալիստական ստաժ ունեցող Լևոն Ազրոյանին այդ երիտասարդ (ենթադում եմ) կինը կարող է չի ճանաչում, բայց չէ՞ որ այդ նամակը ստորագրել էին Հայաստանում, և  ոչ միայն Հայաստանում, հայտնի մարդիկ, օրինակ՝ աշխարհահռչակ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը,  ՀՀ գիտությունների  ազգային ակադեմիայի պատմության և գրականության ինստիտուտների տնօրեններ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը և բանասիրական  գիտությունների դոկտոր Վիկտոր Կատվալյանը, Հայաստանի ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանը, ակադեմիայի պատմության ինստիտուտի բաժնի վարիչ, գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Ալբերտ Խառատյանը, Ավ. Իսահակյանի անվան գրադարանի տնօրեն, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը, ՀՀ ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը, Արմենպրեսի տնօրեն  Արամ Անանյանը և  վերջապես  մի շարք գրչակից ընկերներ, ի դեպ՝ վաստակավոր ժուռնալիստներ։

         Մեծարգո պարոն Փաշինյան,

խնդրում եմ օգնեք  լուծելու   բյուրոկրատական այս  քաշքշուկը, որը ձգձգվում է դեռևս անցյալ դարի 80-ականների վերջերից, ավելի ստույգ՝ 1988 թվականից։  Ես ժուռնալիստիկային ծառայում եմ ուղիղ 55 տարի՝ 1964 թվականից, ժուռ-նալիստների միության անդամ եմ 1968 թվկանի փետրվարից։ Սկսել եմ Թբիլիսիում լույս  տեսնող «Սովետական Վրաստան» թերթից, ապա 1966 թվականի հունվարի կեսերից աշխատել եմ  Արմենպրես ինֆորմացիոն գործակալությանում (նախկին ՀՀԳ-ում)։ Այստեղ երեսուն տարի աշխատելուց  հետո առաջ եմ քաշվել  ՀՀ կառավարության մամուլի ծառայություն, որտեղ չորս տարուց ավելի եղել եմ այդ ծառայության ղեկավարի տեղակալը։

Արմենպրեսում  երեք  տասնամյակի ընթացքում զբաղեցրել եմ մի շարք  պաշտոններ. թղթակից, խմբագիր, մեկնաբան, բաժնի  վարիչ, գլխավոր  խմբագրի տեղակալ։ Շուրջ  մեկուկես   տասնամյակ  ժուռնալիստիկա եմ դասավանդել Ռուս-հայկական (Սլավոնական), Գավառի պետական համալսարաններում, մայրաքաղաքի մի շարք մասնավոր բուհերում։

Պարոն Փաշինյան, այսքան երկար նախաբանից հետո ուզում եմ անդրադառնալ խնդրանքիս  բուն էությանը։ 1988 թվականի կեսերին, Ղարաբաղյան շարժման թեժ օրերին, Արմենպրեսի տնօրեն Մարտին Խաչատրյանը հանձնարարում է հանրահավաքից մի նյութ բերել։ Որոշ ժամանակ անց նրան եմ հանձնում մոտ հինգ էջանոց ռեպորտաժը։ Տնօրենս այդ նյութին չի էլ նայում, պատճառաբանելով, որ նա ինձ՝ փորձառու լրագրողիս,  ուղարկել էր քննադատական նյութ գրել «ազգի դավաճան մի խումբ սեպարատիստների հավաք կոչվածի» մասին։ Բնական է, որ հրաժարվեցի նման նյութ գրելուց՝ քաջ գիտակցելով, որ դա «վերևից  իջեցված» հրահանգ էր, ինչին ես որպես շարքային քաղաքացի, որպես հայ մարդ  համաձայն չէի։ Նման նյութ գրելու համար ես պետք է կամ ազգի դավաճան լինեի, կամ էլ կատարյալ սրիկա։  Հասկանալի է, որ հրաժարվեցի կատարել տնօրենիս կարգադրությունը։ Նա սպառնաց, որ «քթիցս կբերի»։ Եվ բերեց…

Այդ միջադեպից մոտ երկու շաբաթ անց նա հրավիրեց կոլեգիայի նիստ և հայտարարեց, որ Կենտկոմը մեզ վաստակավոր ժուռնալիստի կոչման երեք տեղ է հատկացրել։ Նա ամիջապես հայտարարեց, որ դրանցից մեկն անվանական է, այսինքն՝ իջեցված է հատուկ իր համար։ Երկրորդը որոշվեց շնորհել թարգմանիչներից մեկին։ Իսկ երրորդը…  այդժամ սկսվեց Մարտին Խաչատրյանի սարքած «շոուն»։ Փոխտնօրեն Ռեմ Անանիկյանն առաջարկեց  երրորդը  տալ Արմենպրեսի առաջատար թղթակից Լևոն Ազրոյանին։

            -Ազրոյանին տալ չենք կարող, քանզի նա չի կարող ստորագրել իր մասին բնութագիր-երաշխավորագիրը, որի տակ պետք է լինեն հիմնարկի ղեկավարի, կուսկազմակերպության քարտուղարի և արհմիութենական կազմակերպության նախագահի ստորագրությունները։ Հականալի է, որ Ազրոյանը, ով արհկոմի նախագահն է, չի կարող իրեն վերաբերող բնութագիրը ստորագրել։

     -Իսկ ձերը ո՞վ է ստորագրելու,- հարցրեց  Ռեմ Անանիկյանը։

      -Իմը՝ դու՝ որպես իմ տեղակալ,- առանց աչքը թարթելու պատասխանեց  մեր «հարգարժան տնօրենը»։

      -Դե, Ազրոյանինն էլ իր տեղակալը կստորագրի,- ասաց փոխտնօրենը։

      -Ոչ, ես այդ կոչումը ուրիշին եմ խոստացել։ Այդպես էլ եղավ…

   Նիստի ավարտից  հետո մեր տնօրենը ձեռքը դրեց ուսիս և ասաց.

      -Տեսար, որ քթիցդ բերեցի…

Հարգարժան վարչապետ, եթե տարիներ առաջ այդ կոչումը կրողներին որոշակի արտոնություններ էին  տրվում  (հիշենք, թեկուզ,  կոմունալ վարձը  50 տոկոսով զեղչելը), ապա այսօր այն ոչինչ չի տալիս, պարզապես ես ցանկանում եմ, որպեսզի ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ վերականգնվի։

Նման խնդրանքով ես քանիցս դիմել եմ Հայաստանի  Հանրապետության երրորդ նախագահին, ապա  պարոն Արմեն Սարգսյանին, անգամ Աննա Հակոբյանին՝ որպես «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագրի,  կրտսեր գրչակցի, Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանին։ Մի խոսքով, հիշելով՝ «խեղդվողի փրկությունի նրա իսկ ձեռքերում է» հայտնի ասույթը, ես ինքս սկսեցի  «խեղդվողիս փրկելու» գործընթացը։ Նամակ-միջնրդագրեր ուղարկեցի նախագահներին և վարչապետին։  Բայց, ինչպես նախկինում, այս անգամ էլ նամակները հասցեատերերին չեն հասել։ Պարզապես նախագահականի և կառավարության կարծրացած չինովնիկները (թեև երիտասարդ), ում ամենևին չեն հուզում շարքային քաղաքացու հոգսերը,  այդ նամակները նետել են եթե ոչ աղբի  զամբյուղը, ապա արխիվ՝ հաստատ։ Ինչու եմ այդքան վստահ։ Մի պարզ պատճառով ՝ թե Արմեն Սարգսյանին, թե նրա նախորդին, առավելապես Ձեզ, պարոն Փաշինյան, Ազրոյան ազգանունը հաստատ  ծանոթ է, քանզի Արմեն Սարգսյանի հետ ես աշխատել եմ կառավարությունում՝ վերջինիս վարչապետ եղած օրերին, իսկ մենք՝ Դուք, պարոն Փաշինյան, և ես՝  Լևոն Ազրոյանս, միևնույն՝  ժուռնալիստական «համքարության» մարդիկ ենք։ Եվ պետք է որ իրար ճանաչենք։ Ուրեմն՝ չէիք կարող անտեսել Ձեր ավագ գրչակից ընկերոջ խնդրանքը։

Թեև նամակս երկարում  Է, այնուամենայանիվ  ուզում եմ մեկ-երկու խոսքով ներկայացնել դրվագներ իմ Արմենպրեսյան կյանքից, որտեղ, ի դեպ, ես աշխատում եմ մինչև օրս (տնօրենի խորհրդականն եմ)։ Քսան տարուց  ավելի ես  լուսաբանել եմ Հայաստան աշխարհում և նախկին Խորհրդային Միությունում տեղի ունեցող գրեթե բոլոր կարևորագույն միջոցառումները, ռեպորտաժներ եմ գրել Բայկալ-Ամուրյան մայրուղու, Արփա-Սևան ջրատարի, Երևանի մետրոպոլիտենի, Մարզա-համերգային համալիրի, «Զվարթնոց» օդանավակայանի, «Հրազդան» ստադիոնի, ժողովրդական կառույց համարվող բազմաթիվ այլ օբյեկտների շինարարությունից։

Հարգարժան պարոն վաչապետ, ես միակ հայ  լրագրողն եմ, ով ՏԱՍՍ-ի բրիգադի կազմում լուսաբանել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության համագումարներից մեկը, ինչպես նաև Խորհրդային Միության վերջին պառլամենտի՝ ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների  համագումարների աշխատանքները, Սումգայիթի ջարդերին  մասնակցած  մի խումբ ստահակների նկատմամբ՝ Մոսկվայում կայացած դատավարություն կոչվող «ֆարսը»՜ Բացի դրանից  ես  մեկուկես տասնյակ  գրքերի հեղինակ եմ, որոնցից երկուսը («Արծվաբույնը, որ հանիրավի ավերվեց» և «Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի») նվիրված են Ղարաբաղյան պատերազմին մասնակցած հայ օդաչուներին։ Վերջին գիրքս, որ լույս է տեսել օրերս, և կրում է «Ազգի մտավոր ներուժի օրրանը» վերնագիրը, Անանիա Շիրակացու անվան ճեմարանի պատմությունն է  և  նվիրված է այդ  կրթօջախի 30-ամյակին։ Եվս մեկ գիրք՝ «Արմենպրեսն իմ հուշերում», գրվել է Արմենպրեսի հարյուրամյակի առիթով, վաղուց պատրաստ է տպագրության, բայց…

Ի դեպ, Արմենպրեսի 100-ամյակի մասին։

Սովորաբար  նման հոբելյաններ մեծ շուքով են նշվում, անգամ այդ առթիվ առանձին     աշխատակիցների  պարգևներ և կոչումներ են շնորհում։ Նման բան չեղավ։ Երևի դրա համար էլ ինձ՝ Հայաստանի երիցագույն գործող  լրագրողիս, ոչ  մի կոչում չշնորհվեց, որից ինձ հանիրավի զրկել են դեռևս 30 տարի առաջ, և ես ստիպված նամակներ եմ գրում տարբեր ատյաններ։ Ես սպասում  եմ, սպասում եմ հույսով, թեև ժամանակ չունեմ…

Պարոն Փաշինյան, իմ վերջին հույսը Դուք եք։ Ես տարիներ շարունակ  անհամբերությամբ եմ սպասում մայիսի 28-ի և սեպտեմբերի 21- ի տոնական օրերին, երբ Հայաստանում ավադաբար պարգևներ  ու կոչումներ են շնորհում։ Այս տարին էլ «պլստաց»։ Խնդրում եմ, հարգեք  խնդրանքս  և այնպես արեք, որ այս նամակը  ևս չարժանանա նախորդների ճակատագրին և չդառնա ևս մեկ «ձայն բարբառո հանապատի....» ։        

              Մեծարգո  պարոն  վարչապետ,

այս բաց նամակը մտադիր եմ տալու Ձեր հիմնադրած «Հայկական ժամանակ» թերթին, քանզի համոզված եմ, որ գոնե այս թերթը Դուք անձամբ եք կարդում, այլ ոչ ամեն օր Ձեզ համար պատրաստվող մամուլի տեսությունը։ Ես  ինքս  չորս տարի նման տեսություւններ եմ կազմել ՀՀ վարչապետի համար, երբ ՀՀ կառավարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալն էի։ Դա բավականին հեշտացնում է վարչապետի գործը, ով, իրոք, ժամանակ չի ունենում հետևելու օրվա մամուլին։

         Այսքանը…

        Լիահույս եմ, որ խնդրանքս չեք մերժի։           

Հարգանքով ՝            Լևոն Ազրոյան

Իմ  հեռախոսներն  են՝  093-75-64-88   կամ՝ 63-08-40:

                                                                                                                           

Տպել
3615 դիտում

Հայտնի է՝ որքան մարդ է մասնակցել ընդդիմության այսօրվա հանրահավաքին. ԻՔՄ

Մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը

Առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է, Լուսագյուղ-Երասխահուն ճանապարհը՝ միակողմանի անցանելի

Մեր նպատակներից մեկն է խթանել առողջ ապրելակերպը, ֆիզկուլտուրան և սպորտը. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Փրկարարները ձորից դուրս են բերել տղամարդու դի

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հարգանքի տուրք է մատուցել Բաշ-Ապարանի ճակատամարտի հերոսների հիշատակին

Հանրապետական մաղթանք Սուրբ Գայանե վանքում. Մայր Աթոռի միաբաններն այցելել են Սարդարապատի հուշահամալիր

Դրամարկղից 2000 դոլար էր գողացել՝ օգտվելով աշխատակցի անուշադրությունից. 47-ամյա տղամարդը բերման է ենթարկվել

Փոխվարչապետ Մաթևոսյանը հարգանքի տուրք է մատուցել Ղարաքիլիսայի ճակատամարտի հերոսների հիշատակին

Նոր մանրամասներ Արշակունյաց պողոտայում տեղի ունեցած փլուզումից․ տուժել է 3 անձ (տեսանյութ)

Հանրապետության տոնի առթիվ մի խումբ զինծառայողներ և կամավորականներ են պարգևատրվել (լուսանկարներ, տեսանյութ)

Հրաչյա Սարգսյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին (տեսանյութ)

Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ

Հայաստանի հավաքականի լավագույն 30 գոլի հավակնորդները (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները այցելել են Սարդարապատի հուշահամալիր (լուսանկարներ)

Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը. Արարատ Միրզոյան

Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում

Հրդեհ Մուղնի թաղամասի տներից մեկի օժանդակ շինությունում

Ադրբեջանական կողմը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ կա վիրավոր

Փարիզի քաղաքապետը հարգանքի տուրք է մատուցել ցեղասպանության զոհերի և 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակին (տեսանյութ)

Արցախի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Ստեփանակերտի հուշահամալիրում և զինվորական պանթեոնում

Սարգիս Ադամյանը վերադառնում է «Հոֆենհայմ»

Մարտահրավերները հաղթահարելու համար մեզ միայն համազգային համախմբվածություն է անհրաժեշտ. ԵԿՄ-ի ուղերձը

Սա պատասխանատվությունից խուսափելու դասական օրինակ է. Չախոյանը՝ Վանեցյանի երկրից գնալու մասին

Վահագն Խաչատուրյանը հարգանքի տուրք է մատուցել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակին (տեսանյութ)

Հավերժ փառք բոլոր այն քաջորդիներին, ովքեր կերտեցին անկախություն ունենալու մեր վաղեմի երազանքը. Հրաչյա Սարգսյանի ուղերձը

Մայիսի 28-ը մեր ազգային ինքնակազմակերպման, միասնականության, ինքնավստահության խորհրդանիշն է. Արթուր Դավթյանի ուղերձը

Ոստիկանության ներդրումն անուրանալի է հայրենիքի սահմանները պաշտպանելու գործում. Վահե Ղազարյանի ուղերձը

Արշակունյաց պողոտայում երկհարկանի շինություն է փլուզվել․ կա տուժած

Արթուր Թովմասյանը կիպրահայ համայնքի առջև ելույթ է ունեցել Հայաստանի առաջին հանրապետության հռչակմանը նվիրված միջոցառմանը

ՀՀ բարձրագույն ղեկավարությունն այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր (լուսանկարներ)

Զարմանում է, ուրախանում. էմոցիաների տեղատարափ՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի արջի կատարմամբ (լուսանկարներ)

Հայտնի է՝ ինչու է Արթուր Վանեցյանը գնացել երկրից

Կոչ ենք անում Ադրբեջանի ղեկավարությանը ռազմատենչ հռետորաբանությամբ չտորպեդահարել առկա քննարկումները. ԱԳՆ

Ավտովթար Ստեփանակերտ-Առաջաձոր ավտոճանապարհին. կա տուժած

Երևանի Բանավան թաղամասում մթերային խանութ է հրդեհվել

Արթուր Վանեցյանը դո՞ւրս է եկել երկրից. մամուլում և համացանցում լուսանկար է շրջանառվում

Այսօրվա տոնը համազգային իղձերի իրականացման ու պատմական արդարության վերականգնման խորհուրդն ունի. ՀՀ ՄԻՊ-ի ուղերձը

Կդադարեցվի Կողբ բնակավայրի մի հատվածի գազամատակարարումը