176 մլն դրամի վնաս, խողովակների ապօրինի ապամոնտաժում. ինչ է արել Վանաձորի նախկին քաղաքապետը. բացահայտում

31/10/2019 schedule18:00

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Վանաձորի նախկին քաղաքապետը, որը պաշտոնավարել է 1999-ից 2016 թվականը, բանավոր համաձայնություն ձեռք բերելով ՊՆ երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատարի և նրա խնամու հետ, Վանաձոր համայնքի ավագանու 2010 թվականի հուլիսին կայացած որոշման հիման վրա կեղծ պաշտոնական փաստաթղթեր է կազմել ու իրականացրել է Վանաձորի կեղտաջրերի նախկին մաքրման կայանի օտարման վերաբերյալ ձևական աճուրդ։

Ինչպես հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, աճուրդի արդյունքում էլ ընդհանուր 239․347․719 դրամ արժեքով անշարժ գույքը անհամեմատ ցածր՝ 63․234․600 դրամով օտարել է ձևական աճուրդում հաղթող ճանաչված անձին՝ համայնքին պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 176․113․119 դրամի վնաս։

Բացի այդ, Վանաձորի նախկին քաղաքապետը, ավագանու մեկ այլ որոշմամբ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, կազմակերպել է վերոհիշյալ կայանի շուրջ 295․470․000 դրամ արժողությամբ ստորգետնյա խողովակների ապամոնտաժումը։ Վանաձորի նախկին քաղաքապետին ու նրա եղբորը պատկանող ընկերության մասնաճյուղի առանձնացված ստորաբաժանումում հոկտեմբերի 25-ին հայտնաբերվել են նույն տեսակի, տրամաչափի և քանակի խողովակներ, որոնց ձեռքբերման վերաբերյալ փաստաթղթերը բացակայել են։

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ Վանաձորի նախկին քաղաքապետը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, ձևական աճուրդ է կազմակերպել և Լոռվա խճուղու թիվ 18 հասցեի 3900 քմ-ից ավելի տարածքը 5 տարի վարձակալության ժամկետով ամսական ընդամենը 166․155 դրամով տրամադրել է փաստացի իրեն և եղբորը պատկանող ընկերությանը՝ 2015 թվականի հունվարի 22-ին կնքված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրով։

Դեպքերի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել և ուղարկվել քննչական կոմիտե՝ նախաքննության։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են։

Նշենք, որ նշված ժամանակահատվածում Վանաձոր քաղաքը ղեկավարել է Սամվել Դարբինյանը:

Տպել
12740 դիտում

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա