Ես կարծում եմ, որ սա շատ կարեւոր իրադարձություն է Հայոց ցեղասպանության ճանաչման գործում. վարչապետ

Ուզում եմ իմ գնահատանքի խոսքերն ասել սփյուռքում, տվյալ դեպքում ԱՄՆ-ում գործող հայկական կազմակերպություններին: Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախօրեին ԱՄՆ-ում Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունմանը:

«Ես կարծում եմ, որ սա շատ կարեւոր իրադարձություն է Հայոց ցեղասպանության ճանաչման գործում: Եվ, անշո՛ւշտ, նոր թափ կհաղորդի այդ գործընթացին: Ուզում եմ այս կապակցությամբ իմ գնահատանքի խոսքերն ասել սփյուռքում, տվյալ դեպքում ԱՄՆ-ում գործող հայկական կազմակերպություններին, որոնք տասնյակ տարիներ հետեւողականորեն աշխատել են՝ ցեղասպանության ճանաչմանը հասնելու համար, ԱՄՆ-ում եւ տարբեր երկրներում: Գործնականում այս որոշումը երկար տարիներ հասունացել էր, որովհետեւ ԱՄՆ-ի գրեթե բոլոր նահանգները՝ նահանգային մակարդակում, արդեն իսկ ճանաչել էին Հայոց ցեղասպանությունը, ու սա դարձավ այդ գործընթացի գագաթնակետն ու կուլմինացիան:

Ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայկական խմբի անդամներին եւ ընդհանրապես Ներկայացուցիչների պալատի բոլոր այն անդամներին, որոնք կողմ են քվեարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին»,- ասաց վարչապետը:

Տպել
566 դիտում

Իշխանության առանձին ներկայացուցիչներ ներկա են գտնվել Գեորգի Կուտոյանի հրաժեշտի արարողությանը․ Մակունց

Ռուսաստանի գլխավոր դատախազը լքում է պաշտոնը. Պուտինը նոր թեկնածու է առաջարկել

Պողոս Պողոսյանի սպանության գործով դատախազությունը նոր դատաքննության պահանջով բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան

Մարդու իրավունքների պաշտպանը վարույթ է սկսել մորթը սպանդանոցներում իրականացնելու հարցով

ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը այցելել է Քուվեյթի Պետություն

Գուգարք գյուղում 2015 թ.-ին այրված շենքի բնակիչները բնակարանների գնման վկայագրեր ստացան

Ալեքսանյանը հաղթել է ադրբեջանցուն ու ոսկի նվաճել, Մկրտչյանն ու Չալյանը բավարարվել են արծաթով

Վարդենյաց լեռնանցքն ու Սոթք-Քարվաճառը փակ են բեռնատարների համար

Երեք համայնքների բնակիչները բողոքի ցույց են անում. առաջարկում են սպանդանոցային մորթի պարտադրանքը իրենց համար հետաձգել

Սահմանին գազի գինը չի թանկանա ամբողջ 2020 թվականի համար. փոխվարչապետ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

Հունվարի 17-ից 20-ը բացահայտվել է 116 հանցագործություն, տրանսպորտային 30 պատահար

ԱԺ-ն քննարկում է տարբեր գերատեսչությունների ղեկավարների խորհրդականների տարիքային ցենզը 30-ից 25-ի իջեցնելու նախագիծը

ՀՀ վարչապետին ադրբեջանցի «բլոգեր» ներկայացած Աբդուլաեւը առաջադրվել է խորհրդարանական ընտրություններում

Սա ձեւ չի, էլի, սա անելու բան չի, որ անում եք․ Մարուքյանը՝ իրենց նախագիծը մերժելու մասին

Գյուղատնտեսության նախկին փոխնախարարը հանձնարարություն է կատարել. նա չի ընդունում մեղադրանքը

MMA աստղ Մաքգրեգորը 40 վրկ-ում 80 մլն դոլար է վաստակել, իսկ դժգոհ երկրպագուները պահանջում են վերադարձնել տոմսերի գումարը

Բակո Սահակյանը մասնակցել է Դատական համակարգի աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը

Գեորգի Կուտոյանի դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել

Սերժ Սարգսյանի գործով մեղադրվում են նաեւ գյուղատնտեսության նախկին նախարարն ու փոխնախարարը