Էրդողանը ծավալուն ելույթով դատապարտել է ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) ժողովին խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը: 

Նա նկատել է տվել, որ «խաղաղության ակունք» ռազմական գործողությունն ԱՄՆ-ի անվտանգության քաղաքականության, դիվանագիտական հարաբերությունների մեջ և ներքաղաքական կյանքում սկսել է լուրջ հետևանքների հանգեցնել, հայտնում է Ermenihaber-ը:

Էրդողանը, դիմելով ամերիկյան հանրությանը և ամբողջ աշխարհին, ասել է. «Այս քայլը մեզ համար որևէ արժեք չունի, այն չենք էլ ճանաչում: Եթե անկեղծ խոսենք. «Իրենք նվագում, իրենք էլ պարում են»: Այս է: Սրան հակառակ՝ մեզ վշտացնում է, որ մեր երկրի նկատմամբ արվող այս զրպարտությունները որևէ երկրի խորհրդարանում ընդունվում են: Սա ի՞նչ ընկալում է»:

Թուրքիայի նախագահն այնուհետև կրկնել է նախկինում իր կողմից բազմիցս հնչեցված տեքստերը.

«Մենք տարիներով ասում ենք, որ այս հարցը պատմաբանների և հնագետների գործն է: Պատվիրակենք նրանց, պատվիրակություն ստեղծենք, թող աշխատեն, որ այս հարցին քաղաքական աստառ չտան: Այս բոլոր աշխատանքներն անելուց հետո քաղաքական գործիչները սեղանի շուրջ նստեն և կատարվածն իր անունով կոչեն: Եվ մենք մեր արխիվները բացեցինք: Այս պահին մեր արխիվում այս հարցին առնչվող միլիոնից ավելի փաստաթուղթ կա: Եթե հայերն ունեն, թող նրանք էլ բացեն իրենց արխիվները, բայց հայերը մինչև այսօր այս հարցին վերաբերող որևէ արխիվ չեն կարողացել բացել: Չունեն էլ, որ բացեն»:

Նա հայտնել է, որ Թուրքիան չի ճանաչում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի  կատարած քայլն ու ընդունած որոշումը: Ըստ Էրդողանի՝ մի երկիր (ԱՄՆ-խմբ.), որի պատմությունը լի է «ցեղասպանություններով, ստրկացումներով ու գաղութացումներով», չի կարող Թուրքիային ո՛չ դաս տալու, ո՛չ էլ որևէ խոսք ասելու իրավունք ունենալ: 

Էրդողանը, անդրադառնալով «ԱՍԱԼԱ»-ի գործունեությանը, ասել է. «Թուրքիան մի երկիր է, որն անցյալում երկար տարիներ շարունակ տուժել է հայկական ահաբեկչական կազմակերպությունների հարձակումներից: Հիմա ես կրկին դիմում եմ Ամերիկային՝ 1970-80 թվականներին «ԱՍԱԼԱ»-ն 21 տարբեր երկրներում թուրքական դեսպանատների ու ներկայացուցչությունների վրա ավելի քան 100 հարձակում է իրականացրել: Դուք դրանից տեղյա՞կ եք: Դրա փաստերը, ամեն ինչը կա մեր ձեռքում: Այդ հարձակումների հետևանքով մեր ավելի քան 40 դիվանագետներ ու ներկայացուցիչներ են զոհվել: Դրանից տեղյա՞կ եք»:

Նա ԱՄՆ-ին կոչ է արել միակողմանի որոշումներ չկայացնել ավելի քան մեկ դար առաջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ:

«Ասում եմ ևս մեկ անգամ. մեր հավատքի մեջ ցեղասպանությունը կտրականապես արգելված է: Այստեղ տեղահանություն դեպքերը որպես ցեղասպանություն ներկայացնողները միայն ու միայն մեղավոր փնտրելու նպատակ ունեն: Այդպիսի մեղադրանքը համարում ենք մեր ժողովրդին ուղղված ամենամեծ վիրավորանքը: Ալլահի կամքով խորհրդարանը (Թուրքիայի մեջլիս - խմբ.) անհրաժեշտ պատասխանը կտա պատմական իրողություններին հակասող և ամբողջությամբ ներքաղաքական նպատակներ հետապնդող այդ քայլին: Այդ ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են տարվում: Ցանկանում եմ, որ տեքստն ընդունվի միաձայն, ու մենք էլ նույն կերպ այն ուղարկենք ԱՄՆ»,- եզրափակել է Թուրքիայի նախագահը:

Տպել
1853 դիտում

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին