Երևան
27 °C
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի առաջարկը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում քննարկումների առիթ է դարձել: Երեկ նա հայտարարություն էր տարածել, որում նշել է, որ դիմել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը կամ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը Լոռու մարզի մարզկենտրոն Վանաձոր տեղափոխելու հարցը քննարկելու առաջարկով:
Գրառմանն արձագանքել էին բազում օգտատերեր. մի մասը ողջունել էր առաջարկը, մյուսները չէին պատկերացնում, թե գաղափարն ինչպես է իրագործվելու:
Պատգամավորն իր դիմումում նշել է, որ Երեւանն այսօր գերծանրաբեռնված է, որտեղ կենտրոնացած են գրեթե բոլոր խոշոր տնտեսական, մշակութային, գիտական եւ կրթական կենտրոնները: Մարուքյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է որոշ գործառույթներ այլ բնակավայրեր տեղափոխել: Բուհերից մեկի ազատված շենքը, ըստ նրա, կարող վաճառվել, իսկ հավաքված միջոցներով մարզում մի ամբողջ համալիր կկառուցվի: Այսպիսով՝ Երեւանը կթեթեւանա, իսկ Վանաձորը կդառնա ուսանողական համալսարանական քաղաք:
Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը բուհի տեղափոխումն այսօր իրատեսական չի համարում, թեեւ գաղափարը լավն է համարում: Նրա խոսքով՝ այսօր գիտական, կրթական, պետական կառույցները շատ են կենտրոնացած Երեւանում, իսկ մարզերն ավելի հեռու են մնում այս ամեն ինչից: Գաղափարի իրականացման դեպքում՝ այն տարածքային համաչափ զարգացմանը կարող է օգուտ բերել, բայց ոչ այսօր. ժամանակ է պետք:
«Տնտեսագիտական համալսարանում մենք այսօր ունենք 6000-ից ավելի ուսանող, 700 հոգի էլ մեր անձնակազմն է: Բուհն ունի համապատասխան շենքեր, մարզադահլիճներ, համակարգչային սրահներ, հարդարանք»,- նշեց Դիանա Գալոյանը՝ հավելելով, որ բուհում ամեն ինչ ապահովված է բարձր մակարդակով, արդյո՞ք այն հնարավոր կլինի կազմակերպել Վանաձորում, կասկածանքով է վերաբերում: Ասում է՝ ամեն դեպքում այս պահին անել չենք կարող: Դիանա Գալոյանի կարծիքով՝ այլ հարց է, որ գաղափարը դառնա պետական քաղաքականություն, փորձենք պետության աջակությամբ մարզերում ստեղծել համապատասխան ենթակառուցվածքները:
Համալսարանի ղեկավարը նշեց, որ առաջարկն իրականություն դառնալու դեպքում՝ էական փոփոխություն կլինի ուսանողների թվաքանակի հետ կապված:
«Իհարկե մենք ունենք ուսանողներ նաեւ մարզերից, որոնք այստեղ բնակվում են հանրակացարաններում կամ վարձում են բնակարաններ, սակայն ավելի մեծ թիվ են կազմում Երեւանից ուսանողները»,- նշեց Գալոյանը՝ հավելելով, որ հնարավոր է՝ ուսանողների թիվը կրճատվի, եթե տնտեսագիտական համալսարանը Վանաձոր տեղափոխվի:
Մեկ այլ խնդիր է մրցակցային առավելությունը: Ռեկտորը մտահոգվում է, որ մարզ տեղափոխելու դեպքում Երեւանում գտնվող այլ միջազգային բուհեր, որոնք եւս տնտեսագիտական կրթություն են տալիս, մրցակցային առավելությունն իրենց ձեռքը վերցնեն:
Վերջինս նշեց, որ նման առաջարկություններից առաջ նաեւ պետք է այդ մասին մտածել եւ առաջարկել այնպիսի բուհեր տեղափոխել, որոնք մենաշնորհ ունեն, որպես օրինակ ներկայացրեց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը. եթե նույնիսկ բուհը մարզ տեղափոխվի, մրցակցային հարց չի առաջանա:
Հարցի վերաբերյալ փորձեցինք ճշտել նաեւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանի կարծիքը, սակայն նրա հետ կապ հաստատել չհաջողվեց: Բուհից պատասխանեցին, որ ռեկտորը մասնակցում է գիտաժողովի եւ զբաղված է:
ՀՀ Կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մեր հարցին ի պատասխան, նշեցին, որ Ազգային Ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի՝ 2 համալսարաններից մեկը Վանաձոր տեղափոխելու վերաբերյալ դիմումը ստացել են, այժմ հարցը քննարկման փուլում է:
Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ
Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ
Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել
Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում
Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա
Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման
Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը
Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները
Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից
Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին
Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով
Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ
«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել
Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին
Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է
Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը
Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը
Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար
Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան
Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին
«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա
Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը
Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)
Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն
Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը
Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական
Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել
Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել
Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)
Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ
7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում
Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն
© 2024 Հայկական ժամանակ