Տավուշում ապօրինի անտառահատումների դեմ պայքարում կան Էական արդյունքներ. ՀՀ գլխավոր դատախազություն

30/10/2019 schedule19:04

Այս տարվա հունվարի 1-ից հոկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում Տավուշի մարզի դատախազության դատախազների դատավարական հսկողության ներքո հարուցվել է ապօրինի ծառահատումների դեպքերով 107 քրեական գործ, որոնցից Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել 22 քրեական գործ՝ 23 անձի վերաբերյալ: Ընդ որում՝ ամբողջ 2018թ. ընթացքում այս հանցակազմով  հարուցվել է թվով 109 քրեական գործ, այսինքն գրեթե նույնքան՝ որքան այս տարվա 9 ամիսներին: Իսկ դատարան ուղարկված գործերը մոտ 24 տոկոսով գերազանցում են ամբողջ 2018թ. արդյունքը (17 քրեական գործ՝ 22 անձի վերաբերյալ):  Այս տարվա առաջին 9 ամիսներին դատարանում քննված գործերից մեղադրական դատավճիռներով արդեն իսկ ավարտվել է 19 քրեական գործ՝ 20 անձի վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից՝ նշելով, որ Տավուշի մարզի դատախազությունում ամփոփվել են 2019թ. առաջին 9 ամիսների ընթացքում ապօրինի ծառահատումների դեպքերի կապակցությամբ հարուցված քրեական գործերի նախաքննության օրինականության, այդ բնույթի հանցագործությունների կանխման, բացահայտման աշխատանքների վիճակը: 

«Միտումների համեմատական վերլուծությունը փաստում է, որ նշված ժամանակահատվածում աճել է ինչպես ապօրինի անտառահատման դեպքերի առթիվ հարուցված, այնպես էլ դատարան ուղարկված քրեական գործերի թիվը: Միայն 2019թ. հունվարի 1-ից հոկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում Տավուշի մարզի դատախազության դատախազների դատավարական հսկողության ներքո հարուցվել է ապօրինի ծառահատումների դեպքերով 107 քրեական գործ, որոնցից Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել 22 քրեական գործ՝ 23 անձի վերաբերյալ: Ընդ որում՝ ամբողջ 2018թ. ընթացքում այս հանցակազմով  հարուցվել է թվով 109 քրեական գործ, այսինքն գրեթե նույնքան՝ որքան այս տարվա 9 ամիսներին: Իսկ դատարան ուղարկված գործերը մոտ 24 տոկոսով գերազանցում են ամբողջ 2018թ. արդյունքը (17 քրեական գործ՝ 22 անձի վերաբերյալ):  Միայն այս տարվա առաջին 9 ամիսներին դատարանում քննված գործերից մեղադրական դատավճիռներով արդեն իսկ ավարտվել է 19 քրեական գործ՝ 20 անձի վերաբերյալ:

Ապօրինի ծառահատումների դեպքերով հարուցվող քրեական գործերի քանակական աճի հիմնական պատճառը ոչ թե ապօրինի անտառահատման դեպքերի ավելացումն է, այլ նման դեպքերի հաշվառման, բացահայտման աշխատանքների արդյունավետության էական բարձրացումը: Դրան նպաստել են ՀՀ գլխավոր դատախազության նախաձեռնությամբ այս ոլորտում քրեական քաղաքականության էական խստացումը, ապօրինի ծառահատումների դեպքերի բացահայտման, հատումների և փայտանյութի տեղափոխման գործընթացի նկատմամբ վերահսկողության մեխանիզմների հստակեցումն ու կատարելագործումը,  ապօրինի ծառահատման դեպքերում վնասի հաշվարկման նոր սկզբունքների կիրառումը, ինչպես նաև այս ոլորտում կոռուպցիոն հանցագործությունների դեմ իրավապահ մարմինների կողմից սկսված և հետևողականորեն իրականացնող համալիր պայքարը: 

Մասնավորապես, նշված ժամանակաշրջանում ՀՀ Տավուշի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման ներքո բազմաթիվ՝ թվով 18 քրեական գործեր հարուցվել և քննվել  են ապօրինի ծառահատումների և պաշտոնական հանցագործությունների հատկանիշների զուգակցմամբ: Մասնավորապես դրանցից 14-ը հարուցվել է ապօրինի ծառահատման և պաշտոնեական անփութության, 3-ը՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, 1-ը՝ կաշառք ստանալու դեպքերի առթիվ: Նշված քրեական գործերով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 9 պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական անփութություն թույլ տալու համար, որոնցից 4 քրեական գործ 4 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան: 2018 թվականի հունիս-հոկտեմբեր ամիսներին տեղի ունեցած չարաշահումների փաստով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջևանի մասնաճյուղի մեկ պաշտոնատար անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ  հոդվածի (կաշառք ստանալու) 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար:

Ապօրինի ծառահատումների գործընթացում կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի, հատկապես կանխարգման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով դատարան ուղարկված քրեական գործերով դատախազությունն իրականացնում է խիստ պատժողական քաղաքականություն: Որպես կանոն, գործերի և ամբաստանյալների հետ կապված առանձնահատկությունները հաշվի առնելով՝ մեղադրողների կողմից միջնորդվում է հիմնական պատիժներին զուգահեռ նշանակել նաև լրացուցիչ պատիժներ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու տեսքով։

Շարունակում են միջոցներ են ձեռնարկվել նաև բնապահպանական հանցագործություններով պետության օրինական շահերին պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ: Մասնավորապես 2019թ. հունվարի 1-ից հոկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում միայն դատարան ուղարկված քրեական գործերով բնությանը պատճառված մոտ 17մլն ՀՀ դրամից արդեն իսկ մինչդատական վարույթի փուլում վերականգնվել է 6.7 մլն ՀՀ դրամ գումարը: Իսկ չվերականգնված գումարի մասով կալանք է դրվել մեղադրյալների շարժական և անշարժ գույքի վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Տպել
1118 դիտում

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացրել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները