Ինչպե՞ս է Թուրքիան արձագանքել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից բանաձևին կողմ է քվեարկել 405-ը, դեմ՝ 11-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քվեարկել։ 

Բանաձևի ընդունումը մեծ հիստերիա է առաջացրել Թուրքիայում։ Ընդամենը ժամեր անց հայտարարություններով են հանդես եկել Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը, Նախագահի խոսնակը, Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավարը, Արդարադատության նախարարը, բացի այդ, Թուրքիայի ԱԳՆ է կանչվել Անկարայում ԱՄՆ դեսպանը, գրում է regionmonitor.com-ը։

Գրեթե բոլոր պաշտոնյաններն իրենց հայտարարություններում պնդել են, որ այս բանաձևով փորձ է արվում «պատմությունը քաղաքականություն գործիք դարձնել» և ավելացրել, որ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի որոշումն իրենց համար ուժ չունի։

Արտգործնախարար Չավուշօղլուն իր խոսքում ակնարկել է, որ այս որոշումով փորձում են իրենցից վրեժ լուծել Սիրիայում Թուրքիայի իրականացրած «Խաղաղության ակունք» ռազմական գործողության համար։

Բանաձևի ընդունման լուրը հայտնվել է գրեթե բոլոր թուրքական լրատվամիջոցների գլխագրերում «ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի հանդեպ մեծ թշնամություն», «ԱՄՆ-ի սկանդալային որոշումը», ԱՄՆ ներկայացուցիչների պալատի՝ չափն անցնող որոշումը» և այլ վերնագրերով։

Ուշագրավ է, որ ի տարբերություն թուրքական լրատվամիջոցների հրապարակումների, որտեղ Հայոց ցեղասպանություն բառը չակերտների մեջ է գրված, «Euronews»-ի թուրքական ծառայության հրապարակման մեջ այս արտահայտությունը գրված է առանց չակերտների։

Ակտիվ են եղել քննարկումները նաև սոցիալական ցանցերի թուրքական տիրույթում։ Օգտատերերը սկսել են տարածել ԱՄՆ-ի պատմության մասին ինֆոգրաֆիկաներ՝ նշելով, որ այդ երկրի անցյալում ևս կան մութ էջեր։

Հետաքրքիր է, որ բազմաթիվ թուրք օգտատերեր ողջունել են որոշումը։ Նրանցից մեկը նույնիսկ գրել է. «Ես չգիտեմ՝ 100 տարի առաջ ինչ է եղել, բայց մեր օրերում տեսել եմ, թե ինչպես են հային իր ինքնության համար սպանած մարդուն Թուրքիայի դրոշով նկարել, փոխանակ ձերբակալեն ու հանձնեն արդարադատությանը։ «Հայոց ցեղասպանություն չի եղել» արտահայտությունը Թուրքիայի ամենամեծ ստերից մեկն է։»

 

Իսկ թուրք հայտնի մարդու իրավունքների ակտիվիստ Թունա Բեկլեվիչն իր բազմահազարանոց հետևորդներով թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել՝ ասելով.

«9 տարի առաջ այս օրը Երևանում էի։ Խոսում էի առանց նախապայմանների սահմանը բացելու մասին։ Անմիջապես հետո մեղադրվեցի «հայ լրտես» լինելու մեջ։ 100 տարի է անցել, Թուրքիան դեռ չի առերեսվել իրականության հետ։ Հայոց ցեղասպանության ճանաչման ու սահմանի բացման ժամանակը եկել է։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման թեման այսօր թուրքական ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում ամենաքննարկվողն է։

Տպել
3518 դիտում

Ռուսաստանը դավաճանեց հայ ժողովրդին՝ չպատասխանելով ԼՂ-ում Ադրբեջանի ռազմական գործողությանը. Շառլ Միշել

Սա չի խաթարի ժողովուրդների դարավոր բարեկամությունը. Վորոբյովը՝ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտը վավերացնելու մասին

Հայաստան կժամանի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան. ինչ հանդիպումներ են նախատեսված

Ադրբեջանն ահաբեկիչ է հռչակել մոդել Արմինե Հարությունյանին, սոցցաները ողողել՝ նրա լուսանկարներով

Հռոմի ստատուտը բխում է Հայաստանի շահերից, պետք չէ չափազանցնել վավերացման գործընթացը և դրա հետևանքերը. Խանդանյան

Խստորեն հետևել բռնի տեղահանվածների հաշվառմանը. Գնել Սանոսյանը խորհրդակցություն է անցկացրել Արագածոտնի մարզպետարանում

Օդի ջերմաստիճանը կնվազի. առանձին վայրերում անձրև կտեղա

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչը կժամանի Թեհրան

Սիրով հրավիրում եմ Ձեզ Հայաստան, Գերմանիան մեր վստահելի ու կայուն գործընկերներից է. վարչապետը շնորհավորել է Օլաֆ Շոլցին

Գործարկվել է նոր հարթակ. ԼՂ-ից տեղահանված անձինք կարող են դիմել աշխատանքի համար

Ինչ քայլեր է ձեռնարկելու Հայաստանը, եթե ՌԴ-ն պատժամիջոցներ ձեռնարկի Հռոմի ստատուտը վավերացնելու դեպքում

ՀՀ ԱԺ-ն վավերացրեց Հռոմի ստատուտը (տեսանյութ)

Մի կեղծեք, Հարությունյանին 2 անգամ հրաժարականի պահանջ է ներկայացվել և իշխանությունը հանձնելու վերջնագիր. Աթանեսյան

Ինչպես կարող են ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք գտնել դպրոցներում առկա ազատ տեղերի մասին տեղեկատվությունը

Ոչ ոք ինքնակամ չի հեռացել, նրանք վտարվել են բռնության վախից. Ֆինլանդիայի դեսպանը՝ ԵՄ առաքելության հետ արված այցերի մասին

ժամը 12:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 հազար 617 անձ է ժամանել Հայաստան

ՀՀ սուվերեն տարածքում այսօր էլ կան Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներ, ինչ կտա Հռոմի ստատուտի վավերացումը. Եղիշե Կիրակոսյան

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո գրառում է արել

Ինչ կնշանակեր ՄԱԿ-ի Բռնության դեմ միջազգային օրը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար. ԱԳՆ խոսնակի գրառումը

ԼՂ-ում կատարվածը հայոց պատմության էջերում և ձեր դեմքին մնալու է որպես խարան. Գևորգ Պապոյանը՝ ընդդիմությանը

Դոլարի գինը կրկին բարձրացել է

Միրզոյանը Հունաստանի պաշտոնակցին ներկայացրել է ԼՂ հայության բռնի տեղահանման հետևանքով առաջացած մարտահրավերները

ժամանակը ցույց տվեց, որ հողատուն էլ եք դուք, դավաճանն էլ, կապիտուլյանտն էլ. Հայկ Կոնջորյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ)

Սահմանների անձեռնմխելիության սկզբունքը պետք է հարգվի. Իրանի նախագահն ընդունել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին

Ուղղությունը՝ Հայաստան. Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան գալիս է ՀՀ

Ձեր քաղաքական խմբակը ստորագրեց աշխարհի ամենաիսկական կապիտուլյացիան. Ալեքսանյանը՝ Արծվիկ Մինասյանին (տեսանյութ)

Համոզված եմ՝ համատեղ ջանքերով կնպաստենք հայ-գերմանական երկխոսության խորացմանը՝ ի շահ մեր ժողովուրդների. Խաչատուրյան

Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին ԼՂ-ում և ՀՀ-ում զոհվածների հիշատակը

Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ փոխադարձ խաղաղության հաստատմամբ՝ տարածքային ամբողջականության շրջանակում. Բայրամով

Հայաստանից ՌԴ արտահանվող կոնյակի նկատմամբ հսկողություն է իրականացվում. շուրջ 60 բեռնատար սպասում է Վերին Լարսում

Վարկաբեկվում է ՄԱԿ-ը որպես ինստիտուտ. Մարուքյանը՝ ԼՂ մեկնած ՄԱԿ-ի առաքելության հայտարարությունների մասին

13 ժամ ջուր չի լինի Հրազդանի տասնյակ հասցեներում

Հրդեհ է բռնկվել Լուսաղբյուր գյուղի տներից մեկում

ԱՄՆ-ն այս պահին ոչինչ չի կարող ասել ԼՂ-ի մասին, էթնիկ զտումների վերաբերյալ վճիռը պահանջում է ապացույցներ. Միլլեր

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի բազմաթիվ հասցեներում և 7 մարզի տարբեր համայնքներում

Դիլիջանի թունելը մինչև հոկտեմբերի 6-ը փակ կլինի

Ստեփանակերտում քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացման նշաններ չեն հայտնաբերվել. ՄԱԿ-ի առաքելությունն ավարտել է այցը

Ցնցված ենք, թե ինչպես ԼՂ հայերը լքեցին իրենց տները, վստահության ամրապնդման անհրաժեշտություն կա. ՄԱԿ-ի առաքելություն

Չեն խոսում, անտարբեր են. մանկավարժահոգեբանական 24 կենտրոնում ԼՂ-ից տեղահանված 100 երեխայի տվյալ է գրանցվել (տեսանյութ)

Հրազդանի բժշկական կենտրոնի մասնագետներն այցելել են բռնի տեղահանված և խնամքի տներում գտնվող անձանց