Ոստիկանությունը ԱԺ պատգամավորի մեքենայի ապակիները կոտրելու կասկածանքով բերման է ենթարկել 2 անձի

Երեկ՝ հոկտեմբերի 29-ին, ԱԺ պատգամավոր Քրիստինե Պողոսյանի ավտոմեքենայի ապակին կոտրելու եւ գողություն կատարելու կասկածանքով ոստիկանությունը բերման է ենթարկել երկու անձի։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից։

Բերման ենթարկվածներից 30-ամյա տղամարդը տվել է ինքնախոստովանական ցուցմունք: Կասկածյալի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ծխախոտի գլանակի մեջ լցված դեղնականաչավուն թմրանյութի նմանվող զանգված, ինչպես եւ այն առարկաները, որոնցով կոտրել է մեքենաների ապակիները։

Պարզվել է, որ բացի նշված գողությունից, բերման ենթարկվածը «Սիրահարների այգու» հարեւանությամբ օգոստոս, հոկտեմբեր ամիսներին նույն եղանակով կատարել էր մի շարք այլ գողություններ եւս՝ հափշտակելով պայուսակներ, դրամապանակներ, փող ու փաստաթղթեր։ Այդ դեպքերի առթիվ արդեն իսկ հարուցվել են քրեական գործեր։ Իսկ հոկտեմբերի 21-ին կատարած գողության առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ի՝ ժամը 14-ից մինչեւ հաջորդ օրը՝ ժամը 11․30-ն ընկած ժամանակահատվածում, կոտրել էին «Սիրահարների այգու» հարեւանությամբ կայանված ԱԺ պատգամավոր Քրիստինե Պողոսյանի «Մինի կուպերի» ապակին եւ սրահից գողացել դրամապանակը։

Պողոսյանը մեր զրույցում ասաց, որ իրեն կասկածյալների անունները դեռեւս հայտնի չեն, սակայն ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը վստահեցրել է, որ դեպքը կապ չունի իր քաղաքական գործունեության հետ եւ իրեն որեւէ վտանգ չի սպառնում։

Սա առաջին դեպքը չէ, երբ պատգամավորի մեքենան հայտնվում է հանցագործների թիրախում:

Նախորդ անգամ էլ Պողոսյանի մեքենան վնասել էին Հյուսիսային պողոտայում։ Պատգամավորը դիմել էր իրավապահներին, հարուցվել էր քրեական գործ։ Այդ գործով դեռ որեւէ տեղաշարժ չկա:

Տպել
2881 դիտում

Հայաստանում հայտարարված սգո օրերն աշխատանքային են

«Սուրմալու»-ի ողբերգական դեպքերի հետ կապված ովքեր և ինչ նպատակով են տարածում ապատեղեկատվություն

Պարգևատրվել է «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերի սամբո մարզաձևի հաղթող Մհեր Օհանյանը

Զոհերի, մասնավորապես՝ մահացած կնոջ և երեխայի լուսանկարի հրապարակման նպատակը, համաչափությունը մտահոգության տեղիք է տվել

Սուսաննա Հակոբյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ

ժամը 21:00-ի դրությամբ հայտնաբերվել է 16 դի, անհետ կորած է համարվում 2 քաղաքացի (թարմացված)

Արցախում ևս սգո օր կհայտարարվի, կխոնարհվի պետական դրոշը

Մայրաքաղաքի կենտրոնում օդը աղտոտված է. ինչ առողջական խնդիրներ կարող է առաջացնել այն և ինչպես պաշտպանվել

«Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով օդում ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան գերազանցել է 4.6, ազոտի երկօքսիդիինը՝ 2.6 անգամ

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է 33-ամյա կալանավորի դին՝ սավանով կախված վիճակում

Քննարկվում է խոշոր եղջերավորների համատարած համարակալման և հաշվառման համակարգի ներդրման ծրագիրը

Կառավարության որոշմամբ սահմանվել է Խելամիտ հարմարեցումներ ապահովելու կարգը

Գնել Սանոսյանը Սյունիքում հետևել է Մ-12- Տեղ-Կոռնիձոր նոր կառուցվող ճանապարհի շինարարությանը

Առգրավվել են «Սուրմալու»-ի հարակից տարածքի բոլոր տեսաձայնագրող սարքերը, քննության առարկա են բոլոր վարկածները

Անի Խաչատրյանի անդրադարձը՝ «Սուրմալուի» սեփականատիրոջ և «Հանրապետություն» կուսակցության կապին վերաբերող նամակներին

ՀՀ-ում սուգ կհայտարարվի․ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել

Ժամը 18։30-ի դրությամբ «Սուրմալուի» տարածքում կա 3 անհետ կորած և 16 զոհ

Զորամիավորումում անցկացվել է մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն

«Սուրմալուի» ողբերգությամբ պայմանավորված Գյումրիում կայանալիք «Գարեջրի օր» փառատոնը հետաձգվում է

Ի գիտություն «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարի մասնակիցների

Հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպք

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ վարչապետին

Սուրեն Պապիկյանը Շոյգուին ներկայացրել է Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին արձանագրված զարգացումները

ՀՀ ոստիկանության պատվիրակությունը այցելել է Չեխիայի անվտանգության ուժերի գլխավոր տեսչություն

Շիրակում կորոնավիրուսն ակտիվացել է, պատվաստումային գործընթացը՝ նվազել

Առողջապահության նախարարն այցելել է բժշկական կենտրոններում բուժում ստացող, պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներին

Նշվել է «Արծիվ» մահապարտների գումարտակի կազմավորման տարեդարձը

Անհետ կորածների թիվը դարձել է 3 (թարմացված)

Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են. ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է նոր փոխարժեքներ

Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 54 դեպք

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհին հեղուկ գազ տեղափոխող ավտոմեքենա է այրվում

Ոստիկանները պարզել են Գյումրու հարկայինի շենքը պայթեցնելու ահազանգ հնչեցրած քաղաքացու ինքնությունը

Մի քանի փողով գրողներ պատմում են, թե Սուքիասյանն է պայթեցրել, որ բիզնեսը խլի. Իոաննիսյանը՝ տարածվող լուրերի մասին

Շարունակվում են հանրակրթական ուսհաստատությունների տնօրենների և տնօրենի տեղակալների վերապատրաստումները

Վթարային ջրանջատում Վեդիում

Անհետ կորածների թիվը դարձել է 4 (թարմացված)

Վրաստանի վարչապետը ցավակցել է «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ

31-ամյա Խաչատուր Քեշիշյանը որոնվում է որպես անհետ կորած

Լոռիում խոտը հակավորելու շուրջ վեճն ավարտվել է սպանությամբ․ տրակտորի վարորդը կասկածվում է հանդամասի տիրոջը սպանելու մեջ