Վարչապետն ընդունել է Ռուսաստանի պաշտպանության նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուին և նրա գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ ողջունելով ՌԴ պաշտպանության նախարարին՝ Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները և նշել, որ Հայաստանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության միջև հաճախակի հանդիպումները, տարբեր ոլորտներում շարունակաբար խորացող փոխգործակցությունը վկայում են հայ-ռուսական գործընկերության դինամիկ զարգացման մասին: Ընդգծելով, որ պաշտպանության ոլորտում հայ-ռուսական գործակցությունը նպաստում է տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը՝ ՀՀ վարչապետը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև ռազմական, ռազմատեխնիկական համագործակցության ընթացքից և նշել, որ ՌԴ պաշտպանության նախարարի այցը կնպաստի դրա հետագա ընդլայնմանը:

ՌԴ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ պաշտպանության ոլորտում հայ-ռուսական դաշնակցային համագործակցությունն ակտիվ և արդյունավետ զարգանում է: Սերգեյ Շոյգուն գոհունակություն է հայտնել ՀՀ պաշտպանության նախարարության հետ փոխգործակցությունից և դրա հետագա զարգացման համատեքստում կարևորել այսօր ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների համագործակցության 2020 թ. ծրագրի ստորագրումը:

Նիկոլ Փաշինյանը և Սերգեյ Շոյգուն մտքեր են փոխանակել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների զարգացման, ռազմատեխնիկական ոլորտում փոխգործակցության հետագա խորացման, տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցերի, ինչպես նաև Սիրիայում ստեղծված իրավիճակին, այդ թվում՝ իրականացվող մարդասիրական հայկական առաքելության շուրջ:

ՀՀ վարչապետը և ՌԴ պաշտպանության նախարարն անդրադարձել են նաև 1945 թ. Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ համատեղ անելիքներին:

Տպել
502 դիտում

3 օր առաջ իմ աչքերով տեսել եմ ռազմաարդյունաբերական համալիրի մի նմուշ, որին մի քիչ հեշտ չէր հավատալ․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանյան գրանցումով ինքնաթիռներն Աֆրիկայում ներգրավված են եղել ապօրինի գործունեության, զենքի վաճառքի մեջ. վարչապետ

Օժանդակություն ստանալու համար կինը մարտի 30-ի դրությամբ պետք է լինի առնվազն 12, առավելագույնը 34 շաբաթական հղի

Բոլորը սկսել են հավատալ, որ իմբիրը կորոնավիրուսի պատվաստանյութ է, դրա համար էլ անվերահսկելիորեն թանկացել է․ վարչապետ

Դա ինձ համար կլինի բարոյական ավարտ. Փաշինյանը՝ նախկին իշխանություններին նմանվելու, նրանց թալանածը հետ բերելու մասին

Տիգրան Համասյանի «ոչՊաշտոնական» համերգը Լոս Անջելեսից. Կառավարության ուղիղ եթերում

Ճամբարակում այս տարի կրկնակի կավելանա գարնանացանը

Տնտեսական փլուզումները բացելու են հնարավորություններ․ Նիկոլ Փաշինյան

Ապրիլյանի հանձնաժողով են հրավիրվել Յուրի Խաչատուրովն ու Սերժ Սարգսյանը. դա կլինի աշխատանքների կուլմինացիան

Ես չեմ ասում՝ Արցախի ընտրությունները կատարյալ են եղել. Փաշինյանը պատասխանեց հարցին՝ ինչո՞ւ է աչք փակում կեղծիքների վրա

Աննախադեպ իրավիճակը թելադրեց շտապ լուծումներ գտնել. դատավորը՝ էլեկտրոնային դատավարության մասին

Գործատուի կողմից տրամադրվող տեղեկանքը ենթարկվել է որոշակի փոփոխությունների. պարետի որոշումը

Արցախում ՀՀ-ից ժամանած երկու քաղաքացիներ են մեկուսացվել. նրանց թեստերի պատասխանները կստացվեն վաղը

Մոտ 550 հազար դոլարի ներդրում ենք արել՝ Հայաստանում թեստերի տեղական արտադրություն ունենալու համար․ ՀՀ վարչապետ

Մասնագիտական պատրաստության պարապմունք է անցկացվել 3-րդ զորամիավորումում. ՊՆ

Կրակոցներ Երևանում. մոտ 40 տարեկան տղամարդը հրազենային վնասվածքներով հիվանդանոցում է

Եթե պարգեւավճարներն ուղղվեին թոշակների բարձրացմանը՝ դրանք կբարձրանային 165 դրամով. վարչապետը հաշվարկ ներկայացրեց

Եթե բոլորին տանք օգնություն, կնշանակի, որ ռեսուրսը օգտագործում ենք նաեւ նրանց համար, որոնք դրա կարիքը չունեն․ վարչապետ

Արմավիրում գյուղատնտեսական աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են

Ժողովուրդ, սա կորոնավիրուսի հազ չի, էն հեղափոխության ժամանակվանից է. վարչապետը եթերում կատակեց իր հազի մասին