Գուցե մինչեւ Տոկիո 2020-ի ավարտը ՀՀ հունահռոմեական ըմբշամարտի ընտրանին հիմնական մարզիչ չունենա

Դեռեւս հայտնի չէ, թե երբ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը հիմնական մարզիչ կունենա: Այս տարվա օգոստոսին Լեւոն Ջուլֆալակյանի հրաժարականից հետո գլխավոր մարզչի պաշտոնակատարն է Էդուարդ Սահակյանը, նրան օգնում են Գեւորգ Ալեքսանյանը եւ Սամվել Գեւորգյանը: Այսինքն՝ աշխատում է նույն մարզչական շտաբը, միայն թե առանց Ջուլֆալակյանի: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդատյանը նշեց, որ այդ հարցի շուրջ որոշում կայացնելու համար ժամանակ է պետք:

«Ժամանակի հարց է: Կաշխատեն այդ թիմով: Պաշտոնակատարն Էդուարդ Սահակյանն է: Մոտ ժամանակներս կքննարկվի այդ հարցը»,- ասաց նա:

Բաղդատյանը նաեւ նշեց, որ եզրակացություններ կանեն մինչեւ 23 տարեկանների աշխարհի 2019 թ. առաջնությունից հետո, որն այս օրերին ընթանում է Հունգարիայում եւ կավարտվի նոյեմբերի 3-ին: Ասաց, որ տարվա վերջին քննարկում կլինի, ու գուցե մարզիչ նշանակվի, կամ էլ Սահակյանը մնա պաշտոնակատար, ու նույն թիմով աշխատեն մինչեւ 2020 թ. ամռանը Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերի ավարտը: Մինչեւ հիմա այս կազմով նրանց աշխատանքը Բաղդատյանը նորմալ է գնահատում: Աշխարհի 2019 թ. առաջնությունից թիմը վերադարձել է Արթուր Ալեքսանյանի (97կգ) արծաթե ու Սլավիկ Գալստյանի (63կգ) բրոնզե մեդալներով:

«Նրանց աշխատանքը կարելի է ասել... 2 մեդել է եղել, նորմալ, լավ չէ, նորմալ է»,- ասաց նա:

Օգոստոսին Լեւոն Ջուլֆալակյանի հրաժարականը մեծ աղմուկ էր բարձրացրել: Մասնագետն իր որոշումը բացատրել էր նրանով, որ հավաքականի որոշ մարզիկներ փորձում են իրենց կամքը թելադրել իրեն եւ դավադրություն են կազմակերպել: Օլիմպիական, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Ջուլֆալակյանը հունահռոմեականների ընտրանին գլխավորել է 20 տարի:

Տպել
448 դիտում

Դավադիրներ կարող են լինել, դավադրություն՝ երբեք

Կլինեն նոր ծրագրեր, նոր դասագրքեր, քիչ տնային աշխատանք․ մշակվել են հանրակրթության պետական նոր չափորոշիչներ

Մեղավորները շինարարական կազմակերպություններն են. Եղեգնաձորի համայնքապետը արձագանքում է Նիկոլ Փաշինյանի դիտողություններին

1983թ.-ին ծնված Վիգեն Գ.-ի ինքնասպանության փորձը կանխվել է. ԱԻՆ

ԱՄՆ-ում Սպիտակ տան դիմաց բողոքի ցույց է ընթանում՝ ընդդեմ Թրամփ-Էրդողան հանդիպման (ուղիղ)

Վայոց ձորի մարզի Զառիթափ գյուղում մոտ 1 հա բուսածածկույթ է այրվել. ԱԻՆ

Լոռու մարզի Կաթնաղբյուր գյուղի վերջնամասում մոտ 30 հա խոտածածկույթ է այրվել. ԱԻՆ

Ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանը դարձել է Դեմիդովի մրցանակի դափնեկիր

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպել է Հայաստանի ազգային հավաքականի հետ (տեսանյութ)

Մենք պետք է ունենանք ոչ միայն լավ երաժիշտներ, այլեւ լավ երաժշտությունը պրոպագանդողների ակտիվ շրջանակ. Տիգրան Մանսուրյան

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին

ԵՄ-ն իր անվտանգության համար ստիպված է համագործակցել Թուրքիայի հետ. Հունգարիայի արտգործնախարար

«Forbes»-ը բացահայտել է՝ ինչ ինքնաթիռներ ունեն հայկական ծագմամբ ռուս գործարարները

Լավ կլիներ այդ ժամանակ ոչնչացած լինեի, 3 անգամ տարածվել էր մահվանս լուրը. զինհաշմանդամը ՊՆ-ից ուշադրություն է պահանջում

Ամերիկացի զինվորականները զբաղեցրել են դիրքեր՝ Սիրիայի նավթահորերի մոտ

Երկրաշարժ Շիրակի մարզի Աշոցք գյուղից դեպի 6 կմ հարավ-արևելք. ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ. ԱԻՆ

Վանաձորի քաղաքային գերեզմանատան մոտակայքում խոտածածկույթ է այրվել. ԱԻՆ

Բնակիչը փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով պատուհանից. ԱԻՆ

Մել Դալուզյանն իմ անձնական պաշտպանության ներքո է․ թույլ չեմ տա ՀՀ դրոշը բարձրացրած մարդուն գցեն ոտքերի տակ․ վարչապետ

Իմ ու ՌԴ նախագահի խոսակցությունները աննախադեպ դինամիկա ունեին. Նիկոլ Փաշինյան