Արագածոտնի մարզի բնակչուհին սպառնալիքների ներքո կնոջը եւ անչափահասին դրդել է զբաղվել մարմնավաճառությամբ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության  և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 1970թ. ծնված կնոջը՝ մարդուն սեռական շահագործման ենթարկելու, ինչպես նաև նույն արարքը անչափահասի նկատմամբ կատարելու համար:

Ինչպես հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից, 2019թ. մայիսին, Արագածոտնի մարզի բնակչուհին ՀՀ ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն մարզի 1970թ. ծնված կինը, աշխատանքով ապահովելու պատրվակով, իրեն և երեք անչափահաս երեխաներին տեղափոխել է իր տուն, ապա կամքին հակառակ, սպառնալիքների ներքո դրդել է զբաղվել մարմնավաճառությամբ:

Օրեր անց կրկին նույն կնոջ կողմից շահագործման ենթարկելու դեպքի վերաբերյալ հաղորդում է տվել անչափահաս մեկ այլ բնակչուհի:

Նախաքննության ընթացքում իրականացված մի շարք քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 48-ամյա կինը՝ 2018 թվականի օգոստոսին տեղեկանալով, երեք փոքրահասակ երեխաների հետ անօթևան վիճակում հայտնված կնոջ կողմից բնակության վայր փնտրելու հանգամանքի մասին, օգտագործելով նրա վիճակի խոցելիությունը, շահագործման դիտավորությամբ հավաքագրելու նպատակով վերջինիս ու նրա երեխաներին բնակեցրել է իր տանը, ապա նրա ազատ տեղաշարժը սահմանափակելու նպատակով տիրացել է անձնագրին ու երեխաների փաստաթղթերին, որից հետո տանից դուրս հանելու սպառնալիքներ տալու, ինչպես նաև նրա կյանքի ու առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու՝ ծեծի ենթարկելու միջոցով, մինչև 2018թ. դեկտեմբերի կեսերը հարկադրել է գրեթե ամեն օր ինչպես իր տանը, այնպես էլ տարբեր մարզերում գտնվող հյուրանոցային համալիրներում սեռական հարաբերություններ ունենալ իր կողմից մատնանշած տարբեր տղամարդկանց հետ, վերջիններիցս անձամբ ստանալով գումարները՝ տնօրինել է դրանք:  

Բացի այդ, նույն անձը 2018 թվականի սեպտեմբերին, տեղեկանալով ծնողի հսկողությունից դուրս մնացած 16 տարին լրացած աղջկա կողմից աշխատանք փնտրելու ցանկության մասին, գայթակղելով մոլորության մեջ է գցել վերջինիս և մինչև 2019 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում, ինչպես  իր տանը, այնպես էլ տարբեր հյուրանոցային համալիրներում, կազմակերպելով հանդիպումներ տարբեր տղամարդկանց հետ, պոռնկության շահագործման է ենթարկել աղջկան և ինքնուրույն տնօրինել սեռական ծառայության դիմաց վճարված գումարները:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 48-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասով և 132.2-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Հաշվի առնելով քրեական գործի առանձնահատկությունները՝ այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն:

Տպել
3028 դիտում

Պարզվել է՝ որպես ադրբեջանցի լրտեսներ բերման ենթարկված 3 անձինք Իրանից ժամանած զբոսաշրջիկներ են. ոստիկանություն

Աշխարհի 25 ամենահարուստ ընտանիքների ընդհանուր կարողությունը կազմում է 1.7 տրիլիոն դոլար․ ովքեր են նրանք

Ալավերդու չգործող պղնձաձուլարանում 183 աշխատակից ևս 2 ամիս աշխատավարձ կստանա. պատգամավոր

Անթիլիասի Մայրավանքում կատարվել է ՀՀ վերանկախացման 30-ամյակի Գոհաբանական մաղթանք

Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել ամերիկացի մրցակցին (տեսանյութ)

Մակրոնը չեղարկել է Շվեյցարիա կատարելիք այցը. արգելվել են նաև բոլոր բարձր մակարդակի շփումները

«Հայրենիքիս հետ». երգ՝ նվիրված ՀՀ անկախության 30-ամյակին (տեսանյութ)

Պետական եկամուտների կոմիտեի բոուլինգի թիմը հաղթող է ճանաչվել պետական հիմնարկների բոուլինգի մրցաշարում

Դադարեցվել է Երևանի մի շարք հասցեների գազամատակարարումը

Առաջիկա օրերին ՀՀ որոշ շրջաններում սպասվում են ամպրոպ և անձրև. ջերմաստիճանը կբարձրանա

Թբիլիսիի հայկական թատրոնը Բաթումիում 2 ներկայացում կխաղա

Այսօր պատվաստված քաղաքացիները ստացել են Երևանի Դրամատիկական թատրոնի ներկայացման տոմսեր

Վրաստանում կորոնավիրուսից վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է 43 հիվանդ

Վախճանվել է անվանի գիտնական Էդվարդ Չուբարյանը

Չարենցի Կամար հուշարձանի վրա անհայտ անձանց կողմից արվել են գրություններ (լուսանկարներ)

Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենա է հրդեհվել

«Անկախ հայրենիքիս հետ»․ Անկախության 30-ամյակի առթիվ Կառավարությունը հոլովակներ է հրապարակել

Հույս ունենք՝ ձերբակալված վարորդներն անհապաղ ազատ կարձակվեն. Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ

Խոսել եմ անհետացածների ընտանիքների անդամների հետ. ՄԻՊ-ը՝ Քասախի 2 բնակիչների անհետացման մասին

Գավառ քաղաքում այրվել է մոտ 1500 հակ կուտակած անասնակեր

Մեկնարկել է «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը. կլինեն 80 մրցանակակիրներ

Դեսպան Կոպիրկինը գոհ է ՌԴ Պետդումայի՝ Հայաստանում անցկացվող ընտրությունների ընթացքից

Խաչիկ համայնքում աշխարհի ամենամեծ և ռեկորդային չափսեր ունեցող գաթան են թխել (լուսանկարներ)

Ինչ դեր են ունեցել «Բայրաքթար»-ները. ԱՄՆ կոնգրեսում Թուրքիային և Ադրբեջանին պատժելու առաջարկներ են ներկայացվել

Հրդեհ Կարենիս գյուղում. այրվել է անասնագոմն ու պահեստավորված մեծաքանակ անասնակերը

Արցախում ցեմենտի ժամանակակից գործարանը կարտադրի նաև այլ շինանյութ. ԱՀ նախագահն այցելել է գործարան (տեսանյութ)

«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում բացվել է ստացիոնար բաժանմունք երեխաների համար (տեսանյութ)

Մասնակցել եմ Արցախի հերոս զավակ Բենիամին Պետրոսյանի հիշատակը հավերժացնող կոթողի բացման արարողությանը. ԱՀ նախագահ

«Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են (տեսանյութ)

Տեղեկություններ կան Քասախի 2 բնակչի՝ Ադրբեջանի վերահսկողության տարածքում հայտնվելու մասին. ԱԱԾ

Արմեն Սարգսյանը «Մտքերի գագաթնաժողովի» շրջանակում ներկա է գտնվել պանելային քննարկումների (տեսանյութ)

Արամ Ա հայրապետն ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահին

Էրեբունի վարչական շրջանի սուպերմարկետներում խախտումներ չեն արձանագրվել. ՍԱՏՄ

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 507 նոր դեպք. գրանցվել է 18 մահ 1 օրում

Մի քանի ժամ լույս չի լինելու Երևանի ու 7 մարզերի մի շարք հասցեներում

Ոստիկանության Չարբախի բաժանմունքի դիմաց Infiniti-ն բախվել է 5 մեքենայի . կան վիրավորներ

Գյումրու «Մուշ» թաղամասում 40 ընտանիքի համար շենքեր են կառուցվում. Պապիկյան

Արզնի գյուղում այրվել է կայանված «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենա

Առանց մասսայական հավաքների, զարդ ու զարդարանքների, բայց՝ ներկայանալի. նշվեց Գյումրու օրը (լուսանկարներ, տեսանյութ)

Հայաստանի ազգային գրադարանում բացառիկ ցուցահանդես կբացվի