Հայաստանում տնտեսական հեղափոխությունը թափ է հավաքում, այն իրողություն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների մեկնարկին: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:

ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի նախագծի հետ կապված իր խոսքում վարչապետը մասնավորապես նշել է.

«Ազգային Ժողովի մեծարգո փոխնախագահ,

Տիկին Թանդիլյան,

Հարգելի գործընկերներ,

Ուրախ եմ ձեզ տեսնելու համար: Այսօր սկսում ենք 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը: Տիկին Թանդիլյան, նախ կուզենայի անդրադառնալ Ձեր բացման խոսքին, այն առումով, որ հույս ունեք 2020 թ.-ի բյուջեի նախագիծը կբերենք այնպիսի տեսքի, որ այն արտահայտի կառավարության ծրագրերը:

Իրականում, 2019 թվականի բյուջեի նախագիծն էլ և նրա կատարումն էլ արտահայտում են կառավարության ծրագրերը: Նախորդ տարի այս թեմայով մենք այդ խոսակցությունն ունեցել ենք այս դահլիճում. 2019 թվականի բյուջեի նախագծում որպես 2019-ի տնտեսական աճի կանխատեսում դրված էր 4.9 տոկոս ցուցանիշը, բայց եթե մենք տեսնենք հունվար-սեպտեմբերի մեր տնտեսական ցուցանիշները՝ կնկատենք, որ տնտեսական աճի սպասումը, կանխատեսումն այսօր շատ ավելի մեծ է:

Այն ժամանակ էլ այդ խոսակցությունը տեղի ունեցավ, որ մենք առաջնորդվում ենք առավել պահպանողական սցենարով, և կարծում եմ՝ դա ճիշտ է: Մենք քննարկում ենք, բյուջեի հիմքում դնում ենք ոչ թե ամենալավատեսական կանխատեսումը, այլ որոշակի պահպանողական կանխատեսում՝ մակրոտնտեսական կայունությունն ապահովելու համար: Այդ առումով նույն խնդիրը մենք լուծել ենք 2018 թվականին, որովհետև բյուջեի նախագծում 4.5 տոկոս տնտեսական աճի ցուցանիշ էր դրված, բայց փաստացի մենք ապահովեցինք 5.2 տոկոս:

Ընդհանուր առմամբ, սա կարծում եմ՝ ճիշտ մոտեցում է առավել կայուն մակրոտնտեսական միջավայր ապահովելու համար: Նաև երեկ ենք Ֆինանսների նախարարի հետ քննարկել այս մոտեցումը: Մենք առաջնորդվում ենք հայտնի սկզբունքով՝ «надейся на лучшее, готовься к худшему»: Այնպես որ, կարծում եմ, այս առումով ճիշտ քաղաքականություն է որդեգրված, մանավանդ, ասում եմ՝ 2019 թվականի առաջին 10 ամսվա տվյալներով մենք ունենք 7.1 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ: Գրեթե ակնհայտ է, որ մենք 7 տոկոսին մոտ տնտեսական աճ ենք ունենալու, բայց եթե ուշադիր լինեք՝ կտեսնեք, որ Ֆինանսների նախարարությունն այս տարի գնահատում է 6.3 տոկոս տնտեսական աճի հնարավոր ցուցանիշ, չնայած Կենտրոնական բանկը 6.9 տոկոս է գնահատում: Այսինքն. 7 պլյուս-մինուս 0.1 տոկոս և ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել նաև միջազգային կազմակերպությունների գնահատականների վրա. Արժույթի միջազգային հիմնադրամը, Համաշխարհային բանկը, Ասիական զարգացման բանկը, բոլորն առանց բացառության վերագնահատել են Հայաստանում տնտեսական աճի վերաբերյալ իրենց գնահատականները և բոլորն էլ բարձրացման միտումով:

Նախկինում իրենց արված կանխատեսումները փոփոխել են պլյուսով, այսինքն միջնաժամկետում ավելի բարձր տնտեսական աճ են կանխատեսում Հայաստանի համար, քան նախկինում կանխատեսել էին: Ըստ այդմ, ուզում եմ ընդգծել, որ առաջին 10 ամսվա ցուցանիշներով մենք ունենք արդյունաբերական արտադրանքի ծավալի 9.7 տոկոս տնտեսական աճ, շինարարության 4.4, առևտրի շրջանառության 8.8, ծառայությունների՝ 15.5 տոկոս աճ և ունենք միջին ամսական աշխատավարձի 5.7 տոկոս աճ, որից՝ 7.6 տոկոսը պետական հատվածում, 4.6 տոկոսը ոչ պետական հատվածում:

Շատ կարևոր է արտահանման ծավալների ցուցանիշը, որովհետև այս տարի արդեն 10 ամսվա տվյալով մենք ունենք 7.9 տոկոս արտահանման աճ, ընդ որում, տարվա սկզբին մենք խնդիրներ ունեինք արտահանման առումով: Մենք մինչև 3 տոկոսով կրճատում ունեինք և այն ժամանակ վստահ էինք, որ այսպիսի ցուցանիշների հասնելու ենք, հիմա էլ վստահ ենք: Շատ կարևոր են նաև սպառողական գների ինդեքսի, գնաճի ցուցանիշները, որը 1.6 տոկոս է: Ընդհանրապես պետք է ասել, որ տնտեսագետները շատ են նեղսրտում, երբ գնաճը բարձր է լինում և նույնքան և նույնպես սրտնեղում են, երբ գնաճը ցածր է լինում: Դրա համար, կարծում եմ՝ 1.6 տոկոսն այն ցուցանիշն է, որը մեր հարգելի տնտեսագետներին որոշակի կերպով հարմարավետ զգալու հնարավորություն կտա, համենայնդեպս, հույս ունեմ:

Այստեղ մենք որոշակի խնդիրներ ունենք գյուղատնտեսության ցուցանիշների հետ կապված: Այս տարի 10 ամսվա տվյալով ունենք 95,2 տոկոս գյուղատնտեսության համախառն արտադրանք, այսինքն՝ մենք 4,8 տոկոսի չափով նվազում ունենք, բայց գյուղատնտեսության հետ կապված ուզում եմ մեկ նրբության մասին խոսել: Գիտեք, որ կոնյակի սպիրտի ներկրման հետ կապված ունեցել ենք որոշակի խնդիր և Հայաստանի Հանրապետություն երկար տարիներ կոնյակի սպիրտ է ներկրվել, որը «տեղավորելու» համար շատ դեպքերում ցույց են տրվել խաղողի մթերման ծավալների ոչ այնքան հավաստի ցուցանիշներ: Այժմ այդ մեխանիզմը փակված է և խաղողի մթերման ծավալներն ավելի ճշգրիտ են արտահայտվում: Բայց ես ուզում եմ ասել, որ գյուղատնտեսության հետ կապված լավ լուր նույնպես ունենք: 10 ամսվա նախնական, օպերատիվ տվյալներով՝ ունենք բուսական ծագման գյուղմթերքի արտահանման մոտ 15 տոկոս աճ և կենդանական ծագման գյուղմթերքի 3,3 տոկոս աճ:

Ահա, մոտավորապես, այսպիսին է մակրոտնտեսական շրջանակը: Ուզում եմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում տնտեսությունը շարունակում է  ունենալ շատ լավ տրամադրություն, դա շատ կարևոր է: Ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ վերջին տարիներին տնտեսագիտության գլոբալ թրենդն այնպիսին է, որ մարդկանց տրամադրությունը, տնտեսական վարքագիծը համարվում է տնտեսագիտական հիմնական գործոն: Այսինքն, թվերը, գումարումները, հավասարումները, բանաձևերն իրենց տեղը ոչ ամբողջությամբ իհարկե, բայց որոշակիորեն զիջում են մարդկանց, հանրության տրամադրությանը և ես ուզում եմ արձանագրել, որ մեր երկրում տնտեսական բավականին բարձր տրամադրություն կա:

Հիմա ուզում եմ անդրադառնալ բյուջեի եկամուտների և ծախսերի որոշ ցուցանիշների: 2020 թվականին պլանավորված են 1 տրիլիոն 602 մլրդ եկամուտներ և ուզում եմ արձանագրել, որ 2018 թվականի բյուջետային եկամուտների համեմատ ունենք 27,4 տոկոս աճ: Սա շատ կարևոր է: Ինչո՞ւ 2018 թվականի համեմատ, որովհետև հեղափոխության համատեքստում ինքս բյուջեի աճի կոնկրետ ցուցանիշներ, խնդիրներ եմ դրել, իհարկե, դրանք տասներորդականներով ամբողջական չեն համընկնում, բայց նաև այս տարվա փորձը հաշվի առնելով, հույս ունեմ, որ փաստացի կատարման առումով մենք շատ ավելի լուրջ ցուցանիշներ կարձանագրենք: Ծախսերի առումով ճշգրիտ արդեն համընկնում է այն պատկերացումներին, որոնց մասին ես խոսել եմ հեղափոխությունից առաջ և հեղափոխության ընթացքում: Ծախսերի աճը կազմել է 29,9 տոկոս, այսինքն՝ 30 տոկոսանոց աճ ունենք բյուջեում:

Շատ կարևոր է արձանագրել, թե 2018 թվականի համեմատությամբ մարդկային կապիտալում ներդրումների ինչպիսի աճ ունենք: Անկեղծ ասած, այս թվերը տպավորիչ ասելով, շատ մեղմ կգնահատենք, որովհետև առողջապահության ոլորտում 2018 թվականի համեմատ ունենք բյուջետային հատկացումների 33 տոկոս աճ: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառում ունենք 41 տոկոս աճ, աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտում ունենք 21 տոկոս աճ:

Վերջերս շատ քննարկումներ են տեղի ունենում պաշտպանական ծախսերի հետ կապված: Ուզում եմ արձանագրել, որ 2018 թվականի համեմատ 2020 թվականին պլանավորել ենք բյուջետային հատկացումների 25,3 տոկոս ավելացում: Ռազմական ծախսերի հետ կապված ուզում եմ արձանագրել, որ մենք ունենք օրենսդրական որոշակի կարգավորում և ռազմական ծախսերը մեր կարգավորումներով չպետք է գերազանցեն համախառն ներքին արդյունքի 4 տոկոսը և մենք պետք է մնանք այս շրջանակներում: Բայց նաև շատ կարևոր է արձանագրել, որ ռազմական ծախսերի ոլորտում 2020-ին ունենք ծախսեր, որոնք մի փոքր այլ տրամաբանությամբ են արվելու: Նախկինում ես այդ թեմայի վերաբերյալ հայտարարություններ արել եմ և հույս ունեմ, որ նաև վերջին շրջանի փոփոխությունների արդյունքում մենք կոռուպցիայի դեմ պայքարի ծավալները, շոշափելի արդյունքները կմեծացնենք և այդ արդյունքները կուղղվեն նաև Հայաստանի պաշտպանության և պաշտպանվածության մակարդակի բարձրացմանը:                        

Շատ կարևոր է արձանագրել, որ մենք նաև որոշակի տնտեսական ակտիվություն և սոցիալական վիճակի փոփոխություն ենք ակնկալում Հարկային օրենսգրքի փոփոխությունների արդյունքում: Դուք գիտեք, որ 2020 թ. հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում Հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններն իրենց ամբողջ ծավալով: Սոցիալական մասով կարևոր է արձանագրել, որ մոտավոր հաշվարկով շուրջ 200 հազար քաղաքացու աշխատավարձ բարձրանալու է Հարկային օրենսգրքի փոփոխության արդյունքում: Այսինքն՝ դա նոմինալ չի լինելու աշխատավարձերի բարձրացում, այլ քանի որ մենք Հարկային օրենսգրքում եկամտահարկի համահարթ դրույքաչափ ենք սահմանել, ըստ էության, մոտավորապես 200 հազար քաղաքացիների աշխատավարձը, փաստացի տնօրինվող գումարի ծավալը կավելանա Հարկային օրենսգրքի փոփոխությունների բերումով:

Բացի այդ, մենք կունենանք կենսաթոշակների միջին չափի բարձրացում 10 տոկոսով: 2020թ. հուլիսի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի ավելացում կունենանք՝ սահմանելով 300 հազար դրամ: Գործող կարգով առաջին և երկրորդ երեխաների համար այս պահին սահմանված է 50 հազար և 150 հազար դրամ, բայց այդ թվերը կավելանան: Մենք մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափի ավելացում կունենանք՝ 25.500 դրամ, գործող 18.000 դրամի փոխարեն: Ծնելիության աճի խթանմանն ուղղված ծրագրեր կիրականացվեն, արդեն ավելացել է ուսուցիչների աշխատավարձը, դա բնականաբար, կշարունակվի նաև 2020թ.-ին, այսինքն 10 տոկոս ավելացումը կշարունակի ուժի մեջ մնալ: Ունենք ուժային կառույցների աշխատողների միջին աշխատավարձի 10 տոկոս բարձրացում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության աշխատողների աշխատավարձի բարձրացում՝ 30 տոկոսով, անտառապահների և անտառապետերի աշխատավարձերի բարձրացում՝ 20.000 դրամով:

Գիտեք, որ մենք նաև աղետի գոտու վերաբերյալ մեր քաղաքականությունը որոշակիորեն փոխեցինք, և 2020թ. 3 մլրդ դրամ ենք հատկացրել, որպեսզի լուծենք աղետի գոտու այն բնակիչների բնակարանային խնդիրները, որոնց նկատմամբ պետության ունեցած պարտավորությունները դե յուրե արձանագրված են: Եվ մենք հիմա մի քանի մոդելներ ենք քննարկում, և  այդ մոդելների մի մասն այս տարի արդեն կփորձարկվի:

Ընդհանուր առմամբ, կրկին ուզում եմ ընդգծել, որ բյուջեի նախագծում տնտեսական աճի ցուցանիշների հետ կապված դուք կտեսնեք որոշակի պահպանողական մոտեցում, որոնք մեր քաղաքական և տնտեսական ամբիցիաների ֆոնին հնարավոր է իրականում մի փոքր ավելի ցածր են: Այս տարի ընդունված միջնաժամկետ ծախսերի ծրագրում արձանագրել ենք, որ մեր քաղաքական խնդիրն է՝ անցում կատարել բարձր տնտեսական աճի մոդելին, և այդ մոդելն, ըստ էության, արձանագրված է 2020-2022թթ. ժամանակահատվածում: Մենք հույս ունենք այդ հատվածում հասնել, համապատասխանաբար, 7, 8 և 9 տոկոս տնտեսական աճերի:

Անկեղծ ասած, սա ես համարում եմ իրատեսական, նաև հաշվի առնելով այն տրամադրությունները, որ մենք ունենք այսօր մեր տնտեսության մեջ: Եթե անկեղծ ասեմ, ես համարում եմ, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում տնտեսական հեղափոխությունը թափ է հավաքում, այն իրողություն է, և այդ հեղափոխությունը կարելի է հիմա տեսնել արդեն նաև անզեն աչքով: ՀՀ-ում հսկայական ներդրումներ են կատարվում: Իհարկե, մեր ամենամեծ խնդիրը կապիտալ ծախսերի իրականացումն է այն ծավալներով, որ մենք նախատեսել ենք: Բայց նաև ուզում եմ արձանագրել, որ չնայած մենք որոշակիորեն կապիտալ ծախսերը թերակատարում ենք, նախորդ տարվա համեմատ արդեն իսկ ունենք էական և շոշափելի փաստացի կապիտալ ծախսերի ծավալի որոշակի աճ:

Եվ ուզում եմ արձանագրել, թե կապիտալ ծախսերի թերակատարումն ինչի հետ է կապված: Առաջինն, արդեն ասել եմ մի քանի անգամ՝ կոռուպցիայի դեմ պայքարի: Եթե նախկինում ենթադրաբար այսպես կոչված ատկատները համընդհանուր ընդունված իրողություն էր, այսօր դա իրողություն համարել չի կարելի: Ես չեմ կարող բացառել, որ այդպիսի երևույթներ կլինեն, բայց այդպիսի երևույթների մեջ ներգրավված պաշտոնյաները պետք է վստահ լինեն մի բանում, որ այսօր, վաղը, մի շաբաթից, մի ամսից, որևէ պահի իրենց հետևից գալու են, որևէ մեկը հանկարծ չկասկածի, որ կարող է խուսափել այսպիսի պատասխանատվությունից: Եվ երկրորդը՝ միջնաժամկետ և երկարաժամկետ կապիտալ ծախսերի առումով ես տեսնում եմ  այսպիսի խնդիր. մենք մեր երկրում ստանդարտները որոշակիորեն բարձրացնելու խնդիր ունենք: Որովհետև, օրինակ, ինչքան էլ տարօրինակ թվա, այսօր ճանապարհաշինության հետ կապված հանրությունը նաև սոցիալական ցանցերում, ամենուր, բնականաբար, շատ մեծ գոհունակություն է հայտնում:

Ես ուզում եմ արձանագրել, որ ճանապարհաշինության այն ստանդարտը, որ այսօր հաստատված է Հայաստանում, ես ինքս գոհ չեմ, չնայած ի տարբերություն նախկինի, հիմա մենք ճանապարհաշինության որակի անհամեմատ, հսկայական փոփոխություն ունենք, բայց այդ ստանդարտին մենք չենք կարող համաձայնվել և մենք պետք է ստանդարտները բարձրացնենք: Խոսքը վերաբերում է հարթության ստանդարտին և այլն, և  այդպես շարունակ մնացած բոլոր ոլորտներում:

Ընդհանրապես, մենք բոլոր ոլորտներում մեր երկրի ստանդարտները պետք է բարձրացնենք, մենք ինքներս մեր աշխատանքի ստանդարտները պետք է բարձրացնենք: Մենք պետք է բարձրացնենք կառավարության աշխատանքի որակի ստանդարտները, ԱԺ-ի աշխատանքի որակի ստանդարտները, տեղական ինքնակառավարման, ոստիկանության, իրավապահ համակարգի, քննչական մարմինների և այդպես շարունակ: Եվ այս ճանապարհին մենք հետևողականորեն գնալու ենք առաջ: Իհարկե, այդ ընթացքում կլինեն երևույթներ, որոնք գուցե առաջին հայացքից իրենց  մոտիվացիոն  և արդյունավետության հեռանկարի առումով այդքան էլ հասկանալի չեն լինի կամ անսովոր կլինեն, բայց ես կարծում եմ, որ ժամանակի ընթացքում այդ փոփոխություններն իրենց կարդարացնեն: Մենք պետք է  պետական ազնիվ ծառայության վարկանիշը բարձրացնենք: Իհարկե, դա մենք չենք կարող անել մի գործողությամբ և միանգամից, բայց այս պրոցեսը մենք պետք է շարունակենք և այն բարեփոխումները, որ մենք հիմա անում ենք՝ սոցիալական ապահովության ոլորտում, կրթության ոլորտում, առողջապահության ոլորտում և մնացած բոլոր ոլորտներում,  շատ կարևոր են:

Հարգելի գործընկերներ,             

թույլ տվեք ասել, որ հիմա ես Հայաստանի տնտեսության զարգացման և ապագայի վերաբերյալ, որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, լավատես եմ և վստահ եմ առավել քան երբևէ: Հայաստանի Հանրապետության տնտեսությունը շատ լավ թափ է հավաքել, և բոլորիս խնդիրն է ամեն ինչ անել, որպեսզի ոչ միայն այդ թափը չկոտրվի, այլև հընթացս արագանա և մենք հասնենք այնպիսի ցուցանիշների, որ Հայաստանում սոցիալ տնտեսական Հայաստանում սոցիալտնտեսական բարեփոխումները, սոցիալտնտեսական փոփոխություններն ընթանան ավելի արագ, ավելի արդյունավետ և Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար լինեն ավելի տեսանելի:

Շնորհակալ եմ»:    

Տպել
1447 դիտում

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ