Ռուսաստանի հետ ավիահաղորդակցության արգելքից Վրաստանը կրել է 350 մլն դոլարի վնաս. Գախարիա

Վրաստանը 350 մլն դոլար է կորցրել ռուսական կողմից ավիահաղորդակցության արգելքից հետո: Այս մասին հայտնել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:

Գախարիան նշել է, որ երկրի բյուջեն այդպիսի վնասներ է կրել 5 ամսվա ընթացքում՝ Ռուսաստանի հուլիսյան արգելքից հետո: Վարչապետը, սակայն, հաղորդել է զբոսաշրջությունից ստացված եկամուտների մասին, որոնք գերազանցել են 2 միլիարդը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ հուլիսի 8-ից ժամանակավորապես դադարեցվում է Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը։

Հունիսի 20-ին Թբիլիսիում անկարգություններ էին սկսվել. ընդդիմադիրները բողոքի ցույց էին կազմակերպել այն բանից հետո, երբ նույն օրն առավոտյան Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին նստել էր ՌԴ պետդումայի պատգամավոր, Կոմկուսի անդամ Սերգեյ Գավրիլովը։ Նա Թբիլիսի էր մեկնել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 26–րդ նստաշրջանին մասնակցելու համար, բայց միջոցառումը տապալվել էր։

Ստեղծված իրավիճակում հայկական 3 ավիաընկերություն պատրաստակամություն հայտնեցին մասնակցելու ռուս և վրացի ժողովուրդների միջև ծագած ճգնաժամի կարգավորմանը:

Այժմ Վրաստանն ու Ռուսաստանը քննարկում են ավիահաղորդակցության վերականգնման հնարավորությունները: Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին շաբաթներ առաջ հայտարարել է, որ Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ ավիահաղորդակցության վերականգնումը շահավետ է երկու երկրների համար՝ ժողովուրդների միջեւ հարաբերությունների զարգացման տեսանկյունից, եւ դա պետք է տեղի ունենա հնարավորինս շուտ:

«Կարծում եմ՝ որքան ավելի շուտ վերականգնվի ավիահաղորդակցությունը, այնքան ավելի լավ կլինի ինչպես Վրաստանի, այնպես Էլ Ռուսաստանի, ինչպես նաեւ այն հարաբերությունների համար, որոնք կան մարդկանց միջեւ: Այս դիրքորոշումը ես արձանագրել եմ նաեւ Նյու Յորքում (ՌԴ ԱԳ նախարարի հետ) կայացած հանդիպմանը եւ ցանկանում եմ մեկ անգամ եւս կրկնել, որ, չնայած վերջին ժամանակներս ստեղծված վիճակին, Ռուսաստանի ոչ մի քաղաքացի ոչ միայն բռնության, այլեւ վիրավորանքի զոհ չի դարձել Վրաստանում»,- ասել Է Զալկալիանին:

Զալկալիանին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպել Է սեպտեմբերի 26-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակում: Դա բարձր մակարդակի առաջին շփումն Էր 2008 թվականից հետո: Ինչպես ավելի ուշ հայտարարել Է Լավրովը, Վրաստանի ԱԳ նախարարը հետաքրքրվել Է, թե Ռուսաստանը երբ Է վերականգնելու ավիահաղորդակցությունը Վրաստանի հետ:

Տպել
4525 դիտում

Գործատուի կողմից տրամադրվող տեղեկանքը ենթարկվել է որոշակի փոփոխությունների. պարետի որոշումը

Արցախում ՀՀ-ից ժամանած երկու քաղաքացիներ են մեկուսացվել. նրանց թեստերի պատասխանները կստացվեն վաղը

Մոտ 550 հազար դոլարի ներդրում ենք արել՝ Հայաստանում թեստերի տեղական արտադրություն ունենալու համար․ ՀՀ վարչապետ

Մասնագիտական պատրաստության պարապմունք է անցկացվել 3-րդ զորամիավորումում. ՊՆ

Կրակոցներ Երևանում. մոտ 40 տարեկան տղամարդը հրազենային վնասվածքներով հիվանդանոցում է

Եթե պարգեւավճարներն ուղղվեին թոշակների բարձրացմանը՝ դրանք կբարձրանային 165 դրամով. վարչապետը հաշվարկ ներկայացրեց

Եթե բոլորին տանք օգնություն, կնշանակի, որ ռեսուրսը օգտագործում ենք նաեւ նրանց համար, որոնք դրա կարիքը չունեն․ վարչապետ

Արմավիրում գյուղատնտեսական աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են

Ժողովուրդ, սա կորոնավիրուսի հազ չի, էն հեղափոխության ժամանակվանից է. վարչապետը եթերում կատակեց իր հազի մասին

Արարատի մարզում կորոնավիրուսի վարակման դեպքերի նվազման միտում կա

Իսպանիայում 2 շաբաթում կորոնավիրուսից մահացածության ամենափոքր ցուցանիշն է գրանցվել

Մենք վճռական ենք դատական համակարգի բարեփոխումները մինչեւ վերջ տանելու հարցում, այդ թվում լուծելով ՍԴ-ի թնջուկը. Փաշինյան

«Արմաթ» տեխնոհամայնքը Արարատի մարզի ԲԿ-ներին պաշտպանիչ դիմավահաններ է նվիրել

Կառավարությունը հիմնականում զրոյացրել է գյուղացիական վարկերի տոկոսադրույքները. Նիկոլ Փաշինյան

Մեր ուսուցիչները ֆանտաստիկ աշխատանք են անում, որի համար հպարտ եմ եւ շնորհակալ. ՀՀ վարչապետ

Դիլիջանի ոստիկանները մեծ թվով ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել և առգրավվել (տեսանյութ)

2-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկի զինծառայողների հետ անցկացվել է գործնական պարապմունք. ՊՆ

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. ԱԻՆ

Տհաճ է, որ հայհոյում են ինձ կամ ընտանիքիս անդամներին. վարչապետը կեղծ լուրեր տարածողներին պատժելու տարբերակ առաջարկեց

Հայաստանից Արցախ մուտք գործող բոլոր մեքենաները ենթարկվում են պարտադիր ախտահանման