Բնակարանում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն. բնակիչն այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Հոկտեմբերի 24-ին, ժամը 13:52-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավետիս Ահարոնյան փողոցի թիվ 5 շենքի 5-րդ հարկից պայթյունի ձայն է լսվել և ծուխ է նկատվել: Երկրորդ ահազանգով տեղեկություն է հաղորդվել, որ նույն հասցեի 6-րդ հարկից ապակիները թափվել են և վնասել շենքի բակում կայանած ավտոմեքենան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

Պարզվել է, որ բնակարանի խոհանոցում տեղի է ունեցել 3 կգ-անոց գազի բալոնի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Բնակարանի խոհանոցում այրվել են կենցաղային իրեր և գազի բալոնի վրայի յուղի նստվածքը: Հյուրասենյակի և խոհանոցի ապակիները կոտրվել են և թափվել:

Բնակիչը՝ Եղիշե Ա.-ն (ծնված 1946 թ.),  գլխի և ձեռքերի հատվածում ստացած տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն», որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները շենքի բակում հայտնաբերել են վնասված «Mazda 6» մակնիշի ավտոմեքենան:

Տպել
494 դիտում

Երկրի ճակատագրի հետ խաղալը անընդունելի է. Ալեն Սիմոնյանը՝ Վանեցյանի հայտարարությունների մասին

Շումախերի ընտանիքը որոշել է ոչինչ չպատմել նրա առողջական վիճակի մասին

Վարակը կանխելու համար ԿԳՄՍՆ-ն գնել է 3000 պաշտպանիչ եւ 60 ռեսպիրատոր դիմակ, 1500 պաշտպանիչ ձեռնոց, 2 ջերմաչափ

Վերջին զանգից՝ վերջին պար. 114 դպրոցի ղեկավարության համար կձեռնարկենք ամենախիստ միջոցները. նախարար

Ինձ որևէ զենք կրող մարդ չի ուղեկցում և չի ուղեկցել. Հակոբ Արշակյանը՝ լուսանկարներում զինված քաղաքացու մասին

Դատական համակարգում առկա խնդիրը օր առաջ լուծման անհրաժեշտություն ունի. Ալեն Սիմոնյան

Երեկ գիշեր դանակահարություն է տեղի ունեցել Երեւանում. ավագ եղբայրը ձերբակալվել է՝ կրտսեր եղբորը դանակահարելու համար

Բելառուսի նախագահը նոր վարչապետ է նշանակել

Պացիենտից վարակված բժիշկն այսօր դուրս է գրվել

Բակո Սահակյանը պատասխանել է Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի հարցերին. հանձնաժողովի աշխատանքի ժամկետը սպառվեց

ԱԺ-ն չընդունեց մեկուսացման նպաստ սահմանող նախագիծը. այն ուղարկվեց առաջարկների ստացման փուլ

«Մշակութային ժառանգություն» դարձած կրպակը ապամոնտաժվեց տնտեսվարողի հետ բանակացությունների արդյունքում. Կուբատյան

Պաշտպանության նախարարությունը հրավիրում է դիմել «1991 ստորաբաժանման» շրջանակում անցկացվող դասընթացներին

Արմավիրի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 717 դեպք, առողջացել՝ 287-ը

Վրաստանում անցած 1 օրում կորոնավիրուսով վարակման 1 դեպք է արձանագրվել

Բանկերն ու վարկային կազմակերպությունները վարկային արձակուրդ են տրամադրել 550 հազար ֆիզիկական անձանց․ վարչապետ

Պարող կինը դպրոցի տնօրենն է. վարչապետը հրապարակել է դպրոցներից մեկում «Վերջին զանգ»-ի տեսանյութը

Բյուջետային ծրագրերի ֆինանսավորման համար ԱՄՀ-ից 315 մլն դոլար վարկային միջոցներ կներգրավվեն․ Ջանջուղազյան

Ընդդիմությունը մեզ հետ խրամատ փորելու փոխարեն պահանջում է Արսեն Թորոսյանի հրաժարականը․ Հրաչյա Հակոբյան

ՀՀ նախագահի 2020թ. մրցանակակիրների անունները հայտարարելու գործընթացը հետաձգվում է