Մեկ անգամ բակ իջնելով՝ կարող է ընդհատվել մեր կարիերան. Արթուրն ու Արմենը Ռիգայից ոսկե մեդալներով են վերադարձել

Պատանի դաշնակահարներ Արթուր Գրիգորյանն ու Արմեն Պուչինյանը Ռիգայում հոկտեմբերի 13-15-ը կայացած դաշնակահարների միջազգային մրցույթից հաղթանակով եւ ոսկե մեդալներով են վերադարձել: Տղաները բազմաթիվ մրցույթների են մասնակցել, բայց առաջին անգամ էր, որ միասին են նվագել մեկ դաշնամուրի վրա: Ռիգայում կայացած մրցույթում Արթուր Գրիգորյանը հաղթող է ճանաչվել նաեւ մենակատարների խմբում, իսկ Արմեն Պուչինյանի հետ՝ «Lավագույն դաշնամուրային դուետ» անվանակարգում: 

Մրցույթի ժամանակ Արմենն ու Արթուրը չորս գործ են կատարել: Իսկ բուռն արձագանք գտած տեսանայութում կատարում են Բրամսի «Հունգարական պար» N1-ը եւ N5-ը եւ Արամ Խաչատրյանի «Սուսերով պար»-ը՝ «Գայանե բալետից»:

Երկու կատարողներն էլ Հայաստանի եւ Արցախի երիտասարդ տաղանդավոր երաժիշտ-կատարողների զարգացման ծրագրի նպատակային անդամներ են (Գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Բաբախանյան): «Հայկական ժամանակ»-ը հարցազրույց է արել հաղթանակով վերադարձած դաշնակահարների հետ: Արթուրն ու Արմենը արդեն յոթ տարին է՝ դաշնակահար Արմեն Բաբախանյանի սաներն են: Երկուսն էլ սովորում են նույն՝ Պյոտր Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, նույն դասարանում: Օրվա մեծ մասը միասին են անցկացնում, արդեն՝ նաեւ հաղթանակներ կիսում:

Լուսանկարում՝ ձախից առաջինը՝ Արթուրը, երկրորդը՝ Արմենը

- Տղանե՛ր, փաստորեն սա ձեր առաջին միասնական ելույթն էր:

Արթուր - Առաջին անգամ էինք փորձում մեկ դաշնամուրի վրա երկու հոգով նվագել: Ես պետք է գնայի այդ մրցույթին սոլո մասնակցելու, բայց տեսա, որ կա չորս ձեռք կոչված մրցույթ, որոշեցի Արմենի հետ գնալ: Մեկ շաբաթ մնացինք Ռիգայում:

- Միասին առաջին մրցանակն էր, բայց վստահ եմ՝ անհատական մրցանակներ շատ ունեք:

Արմեն - Ես երեւի մոտ 15-ը:

Արթուր - Ես մի քիչ՝ քիչ, երեւի: Մոտ 10 հատ:

Արմեն - Այս մրցույթից հետո, երբ տեսանք մրցույթի տեսանյութի դիտումներն ու լայքերը, շատ էինք ուրախացել:

- Քանի՞ տարեկանից եք զբաղվում դաշնամուրով:

Արմեն - Դաշնամուրով զբաղվել եմ 6 տարեկանից, հաճախել եմ Պ. Չայկովսկու անվան երաժշտական դպրոց: Շատ հաճելի դպրոց է, անձնակազմը, տնօրինությունը, բոլորը մեզ շատ ըմբռնումով են մոտենում եւ ընդառաջ են գնում ու ներում մեր բացակայությունները (ժպտում է):

Արթուր - Ես հաճախել եմ Արարատ քաղաքի Ղ. Աղայանի երաժշտական դպրոց, հետո եմ տեղափոխվել Չայկովսկու անվան դպրոց: Արդեն 10 տարի է՝ զբաղվում եմ դաշնամուրով:

- Փաստորեն շատ եք բացակայում: Նեղվու՞մ եք դրանից, թե՞ այս ապրելակերպն ու մրցումներն արդեն հոգեհարազատ են դարձել:

Արթուր - Գրեթե մեկ կիսամյակ ընդհանրապես չենք գնացել դպրոց:

Արմեն - Մեր մասնագիտությունն է սա, արդեն չենք նեղվում, որովհետեւ գիտենք՝ ինչի համար ենք բացակայում. ոչ թե հիվանդ ենք, չենք գնում, այլ պարապելու համար ենք բացակայում:

Այս մրցույթի համար ինչքա՞ն եք պատրաստվել: Առհասարակ քանի՞ ժամ եք պարապում:

Արմեն, Արթուր - Այս մրցույթի համար 10 օր ենք պարապել: Այդ 10 օրվա ընթացքում պարապել ենք օրը 6-ից 7 ժամ, որպեսզի հասցնենք թե՛ ծրագիրը, թե՛ մնացած մտքային ու տեխնիկական մասերը: Սովորաբար մրցույթի մասնակցելու համար միշտ այդքան ենք պարապում: Եթե սովորական ելույթներ են՝ 4-ից 5 ժամ:

Արմեն - Ես նոր էի վերադարձել Մալազիայից, Արթուրը ասաց, որ մրցույթ են գտել, ուզում են գնանք, փորձենք մեր ուժերը, մեծ սիրով համաձայնեցի, 10 օրում ամեն ինչ արեցինք:

Լարված պարապել եք, իսկ ինչպե՞ս եք հանգստանում այդ ծանրաբեռնված օրերին:

Արմեն, Արթուր - Հենց հոգնում ենք՝ հաց ենք ուտում (ծիծաղում են): Իջնում քայլում ենք, վիտամիններով հյութեր ենք խմում ու նորից պարապում, անվերջ նվագում:

- Ձեր զգացողությունները մրցույթից առաջ եւ հետո ինչպիսի՞ն են:

Արմեն - Եթե ունենք մրցույթ, նախ կենտրոնանում ենք այդ ուղղությամբ ու չենք մտածում կողմնակի ոչնչի մասին: Թողնում ենք հեռախոսներն ու բոլոր գաջետային խաղերը: Իսկապես շատ վախենալու է նախքան մրցույթը՝ հուզմունք, տեքստը մոռանալու մտավախությունն այնքան շատ է, դրա համար անընդհատ պարապում ենք, որ նման անախորժություններ չլինեն բեմում:

- Իսկ եղե՞լ են նման դեպքեր համերգների ժամանակ, որ տեքստը մոռանաք կամ սխալվեք ու ելույթը ընդհատեք:

Արթուր - Եղել է, որ կամ մատն է սխալ նոտայի վրա ընկել կամ տեքստն ենք մոռացել: Շատ վատ զգացողություն է: Սկզբում շատ ենք նեղվում, հետո հասկանում ենք, որ մի տեղ թերացել ենք, քիչ ենք պարապել ու սկսում ենք ավելի կենտրոնացած պարապել:

Արմեն - Երաժիշտները այսպիսի մի սովորություն ունեն. հենց զգում են արդեն ստեղծագործության վերջն է, արդեն մնացել է մի երեք ակորդ՝ իրենց թուլացնում են, բայց թուլացնելու դեպքում այդ երեք ակորդը կարող են շատ հեշտությամբ մոռանալ ու չնվագել: Ես դա ապրել եմ ու համոզվել եմ, որ պետք է մինչեւ վերջ նվագել ու հետո թուլանալ:

- Իսկ ազատ ժամանակ առհասարակ ունենո՞ւմ եք, ինչպե՞ս եք անցկացնում: Ունե՞ք բակի ընկերներ: Որքան հասկացա՝ մանկուց եք նվագել ու ժամանակի մեծ մասը տրամադրել ոչ թե խաղերին, այլ երաժշտությանը:

Արթուր - Ավելի հեշտ ենք լեզու գտնում մեր երաժշտական ընկերների հետ, քանի որ նրանց հետ կարողանում ենք խոսել մեր երաժշտական դասերից, հարմոնիայից, սոլֆեջոյից, մեր պարապմունքներից, իսկ մնացածի հետ միայն կինոներից ու ֆուտբոլից կարելի է խոսել:

Արմեն - Ես 13 տարեկանից հասկացել եմ, որ ավելի հեշտ է ու ավելի հաճելի է երաժշտական ընկերների հետ: Նրանց հետ բազմաթիվ թեմաների շուրջ ենք կարողանում խոսել: Մյուսների հետ թեմաները մի քիչ ավելի տարբեր են, իրենք մի քիչ բակի կողմն են, մենք մի քիչ երաժշտության, իրենք սպորտով են տարված, մենք՝ լրիվ մշակույթով: Բարդ է, երբեմն չի ստացվում: Ընկերներս մեկ-մեկ նեղանում են, ասում՝ արի, մեզ պետք ես, բայց ասում եմ՝ կներեք, ես իմ ասպարեզին հիմա ավելի շատ եմ պետք:  

Արթուր - Իմ ընկերները չեն նեղանում (ծիծաղում է): 

Արմեն - Մեր ընկերներն են, մենք էլ երբեմն շատ ենք ուզում ֆուտբոլ խաղալ, այլ խաղեր, բայց մատներ կան, ձեռքերը կարող ենք վնասել, որը լուրջ հետեւանքներ կունենա մեզ համար: Շատ զգուշ պետք է լինենք, որովհետեւ մի անգամ բակ իջնելով՝ մեր կարիերան կարող է ընդհատվել: Միշտ լարվածություն կա:

Ձեզ ապագայում ինչպե՞ս եք պատկերացնում: Ի՞նչ եք որոշել, ի՞նչ եք երազում:

Արթուր - Կա մեծ հույս, որ կդառնանք լավ դաշնակահար, կունենանք մեր ոճն ու մեր աշակերտներին կսովորեցնենք այդ ոճը:

Արմեն - Ինչպես Արթուրը ասաց, մեր երազանքն է՝ ունենալ սեփական ոճ ու մեր աշակերտներին սովորեցնել բոլոր այն մանրուքները, թե ինչպես պետք է աշխատել: Այն, ինչով մենք ենք զբաղվում, շատ բարդ է, բայց մենք նրանց կսովորեցնենք չհուսահատվել:

Ռիգայում կայացած մրցույթում Արմենի եւ Արթուրի ելույթը՝

Տպել
5376 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում