Հայաստանում անհրաժեշտ է կանոնակարգել տիեզերական գործունեությունը. Հակոբ Արշակյան

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Տիեզերական գործունեության մասին» օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթին:

Հարցը ներկայացրեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ նշելով, որ տիեզերական հետազոտությունների եւ արդյունաբերության համար անհրաժեշտ է կանոնակարգել տիեզերական գործունեությունը, եւ դրանք զարգացնել տնտեսապես շահավետ օգտագործման մակարդակով, որն իր հերթին կնպաստի երկրի գործունեության այլ ոլորտների զարգացմանը: Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում տիեզերական գործունեությունը կանոնակարգված է միայն միջազգային իրավունքի նորմերով:

Արշակյանի խոսքով՝ Հայաստանում անհրաժեշտ է կանոնակարգել տիեզերական գործունեությունը, եւ դրանք զարգացնել տնտեսապես շահավետ օգտագործման մակարդակով, որը կնպաստի երկրի այլ ոլորտների զարգացմանը:

«Միաժամանակ տիեզերական գործունեությունը նախատեսվում է ներառել լիցենզավորման ենթակա գործունեությունների ցանկում, եւ այդ ընկերություններին տրամադրել հարկային արտոնություն մինչեւ 2030 թվականը»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ միաժամանակ ՀՀ-ում տիեզերական արդյունաբերության, արտադրանքի եւ ծառայությունների մատուցման պասիվությունն ազդում է նաեւ ոլորտից ՀՀ պետական բյուջեի մուտքերի վրա։

Հայաստանում տիեզերական ոլորտի ստեղծումը եւ այդ ոլորտում գործունեության իրականացման խրախուսումը մեծ նշանակություն կարող է ունենալ ոչ միայն նոր աշխատատեղերի, այլ նաեւ ենթակառուցվածքների ստեղծման տեսանկյունից։ Նշվածը հիմք կհանդիսանա, որպեսզի տեսանելի ապագայում Հայաստանի Հանրապետությունում ձեւավորվի տիեզերական գործունեության ոլորտի մասնագետների (ինժեներներ, կոնստրուկտորներ, մեխանիկներ եւ այլն) որակյալ սերունդ, ինչն էլ իր հերթին հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետությանը իրականացնել սեփական տիեզերական ծրագրեր, այդ թվում՝ տիեզերական տարածք արձակել հայկական տիեզերանավեր եւ արբանյակներ։ Օրենքի նախագծի ընդունման արդյունքում Հայաստանում կկանոնակարգվի տիեզերական գործունեության ոլորտը, եւ Հայաստանը կդառնա տիեզերքի բնագավառում գործունեություն ծավալելու համար ամենագրավիչ երկրներից մեկը։

Արշակյանը տեղեկացրեց, որ այս ոլորտում 2 ընկերություն կա, որոնց հետ հիմա բանակցություններ են տարվում, եւ այս օրենսդրական փաթեթը կնպաստի, որ իրենք գործունեություն ծավալեն Հայաստանում: Խոսքը արբանյակների հավաքման, թեստավորման մասին է:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ հարկային արտոնություն տալու դեպքում պետք է դիտարկել, թե դա ինչ արդյունք է տալու, հակառակ դեպքում նման գործիքն իրեն չի արդարացնում:

Խնդրին անդրադարձավ նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ իսկապես պետք է գույքագրել, թե հարկային արտոնությունները ինչ արդյունք են տվել. «Ընդհանուր առմամբ վատ չէ բիզնեսի համար կոմֆորտ պայմաններ ստեղծելը»:

Տպել
1955 դիտում

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն պարզաբանում է տարածել

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Նշանակվել է Աբովյանի քննչական բաժնի պետ

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ

Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են

Բաքուն և Երևանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, չհամաձայնեցված հոդվածներ կան․ Պեսկով

«Նիվա»-ներ են բախվել, դրանցից մեկը նաև ծառին է հարվածել․ կա վիրավոր

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել

Մալաթիա-Սեբաստիայում բարեկարգման աշխատանքներ են

Առաջին անգամ ՀՀ-ն մասնակցում է ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին․ Սիմոնյան (լուսանկարներ)

Դավիթ Գրիգորյանը վերանշանակվել է Քաղշինկոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում