Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետը գնաց, Սարալանջի ծառատունկը մնաց. գործը հետաձգվում է 3-րդ անգամ

Երեւանի Սարալանջ կոչվող տարածքում՝ Մոնումենտի բարձունքից սկսած մինչեւ Մյասնիկյան պողոտայի հատվածը, ծառատունկը կրկին հետաձգվել է: Քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանի խոսքով՝ այդտեղ ծառատունկ կլինի 2020 թվականի վաղ գարնանը:

Երեւանի քաղաքապետարանն այս տարվա գարնանն էր սկսելու Սարալանջի համայնքապատկան տարածքները կանաչապատելու աշխատանքները: Դրանք, սակայն, հետաձգվեցին:

Առաջին հետաձգումից հետո, պատասխանելով «Հայկական ժամանակ»-ի հարցին, քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը նշել էր, որ ծառատունկը կլինի հոկտեմբերի 19-ին: Իսկ մինչ այդ, լինելու էին նախապատրաստական աշխատանքներ, այդ թվում՝ ստեղծվելու էր կաթիլային ոռոգման համակարգ, որի համար մրցույթ էր հայտարարվել: Հակոբ Կարապետյանն այժմ ավելացրեց՝ մրցույթն արդեն կայացել է, ոռոգման համակարգը՝ նախագծվել, կսկսի աշխատել վաղ գարնանից:

Մեր զրույցում քաղաքապետի խոսնակը նաեւ մանրամասնեց ծառատունկի հետաձգման պատճառները. «Հոկտեմբերի 19-ի ծառատունկի մասին ասում էր մեր նախկին բնապահպանության վարչության պետը, որը, ցավոք, ամռանը հրաժեշտ տվեց մեզ, պլաններն էլ վերանայվեցին՝ ըստ այդմ»:

Տպել
2063 դիտում

«5-րդ» ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը մերժվել է

Դավիթ Տոնոյանը հրաժեշտ է տվել ՌՈ պետին, աշխատանքից ազատվել են մի քանի բաժնի պետեր

«Գոլդեն Փելես» հյուրանոցի՝ այսօր նախատեսված աճուրդը չկայացավ. Նարեկ Բաբայան

Վաչագան Ղազարյանի կողմից «Յանս»-ի հաշվապահից ենթադրյալ շորթման քրգործը կարճելու որոշումը բողոքարկվել է դատարան

ՀՀ ՄԻՊ-ը Արցախի նախագահի հետ քննարկել է զինծառայողների իրավունքներին առնչվող հարցեր

«Բավրա» մաքսակետի հերթափոխի պետին կալանավորելու որոշումը բողոքարկվել է

Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարը կայցելի Հայաստան

Ադրբեջանում ոչնչացրել են մեծ թվով հայկական արտադրության ապրանքներ՝ մաքսային ծառայության որոշմամբ (լուսանկարներ)

2019-ին աշխարհի զարգացող երկրների տնտեսություններն աճում էին միջինում 4 տոկոսով, Հայաստանը՝ 7.6. պատգամավոր

Երևան-Իջևան ավտոճանապարհին բախվել է երկու ավտոմեքենա. տուժածները հոսպիտալացվել են

«Երգ երգոց»-ն այլեւս եթեր չի՞ հեռարձակվելու. մեկնաբանում են Խորեն Լեւոնյանն ու ծրագրի պրոդյուսերը

Սիմոն Մարտիրոսյանը 2019թ. լավագույն ծանրորդների թվում 2-րդն է

Զինվորներին կսովորեցնեն, թե լեռներում ինչպես դիմագրավել վտանգներին. ՊՆ-ն համագործակցում է ալպինիստների հետ

Բողոքի ակցիա Արցախում․ կան բերման ենթարկվածներ (տեսանյութ)

2008-ից ի վեր առաջին անգամ մշակող արդյունաբերությունը ՀՆԱ-ի կառուցվածքում առաջինն է. վարչապետ

Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Ստեփանակերտում բերման ենթարկված քաղաքացիներին

«Ռոման» հաղթել է «Գենտին». Մխիթարյանը խաղը սկսել է պահեստայինների նստարանից (տեսանյութ)

Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել հայտնի դիրիժոր Յուրի Դավթյանի մահվան կապակցությամբ

Սեփական տուն՝ երկրաշարժից 32 տարի անց

Իրանում այսօր ընտրություններ են. 6 հայ թեկնածու ընտրապայքարի մեջ է