Երևան
3 °C
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Տոկիոյում հանդիպել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ:
Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, երկու երկրների նախագահները, բազմաթիվ համաշխարհային առաջնորդների հետ, Ճապոնիայի մայրաքաղաքում մասնակցում են կայսր Նարուհիթոյի գահակալության պաշտոնական արարողությանը։
«Մենք լավ հարևաններ ենք, և միշտ էլ հաճելի է հանդիպել բարեկամ երկրի նախագահի հետ»,- ողջունելով Սալոմե Զուրաբիշվիլիին՝ նշել է Հայաստանի նախագահը։
Ընդգծելով, որ հայ և վրացի ժողովուրդները հազարամյակների բարեկամության պատմություն ունեն, որը, վստահաբար, շարունակվելու է նաև հետագա հազարամյակներում, նախագահ Արմեն Սարգսյանն ասել է. «Մենք ունենք համագործակցության շատ լայն սպեկտր և, անկասկած, հսկայական ներուժ։ Մեր համատեղ գործունեության հնարավորությունները շատ ավելի մեծ են, և միասին կարող ենք շատ ավելին անել մեր երկրների ու ժողովուրդների համար»։
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր հերթին նշել է, որ երկու ժողովուրդները միասին երկար ճանապարհ ունեն անցնելու, և նրանցից է կախված, թե ինչպես կօգտագործեն տարածաշրջանում առկա մեծ ներուժը։ Նա Հայաստանի իր գործընկերոջը պաշտոնական այցով հրավիրել է Վրաստան։
Երկու երկրների նախագահները խոսել են տարբեր ոլորտներում փոխշահավետ գործակցության մասին։ Նախագահ Սարգսյանը, մասնավորապես, կարևորել է նախագահական տարբեր նախաձեռնությունների շրջանակում համագործակցությունը, որը կարող է ընդգրկել նոր տեխնոլոգիաների, կրթության ոլորտները։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային համագործակցության ու զարգացումների շուրջ։ Նշելով, որ Կովկասը մի տարածաշրջան է, որտեղ խաչվում են տարբեր քաղաքակրթություններ ու մշակույթներ, և բավականին մեծ են փոխգործակցության ու համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները՝ նրանք համաձայնել են, որ միմյանց նկատմամբ հարգանքը, հանդուրժողականությունն ու կայունությունն առաջընթացի կարևոր և անհրաժեշտ պայման են:
Հայկ Սարգսյանի առաջարկը մեզ համար ընդունելի չէ. ՀՀ ՊՆ փոխնախարար
Մեղրի-Ծավ ավտոճանապարհը ձյան առատ տեղումների պատճառով դժվարանցանելի է, Տավուշում առկա է մառախուղ
Խորհրդարանը քննարկում է զինծառայողին ինքնասպանության դրդելու համար նախատեսված պատիժը խստացնելու նախագիծը
Րաֆֆու փողոցից բերման է ենթարկել 63-ամյա կին՝ փաստաթղթեր հափշտակելու կամ վնասելու մեղադրանքով
Հայազգի ֆուտբոլիստը կարող է հայտնվել արգենտինական հայտնի թիմում
Երևանի Արարատյան 1-ին զանգվածում այրվել է ավտոմեքենա
Նոր տարին՝ 750 հազար դոլարով. Երեւանում նաեւ զբոսաշրջիկների մեծ հոսք է սպասվում
Բողոքի ցույց եւ գործադուլ՝ նախագահ Մակրոնի դեմ. գրեթե 800 հազար մարդ է դուրս եկել փողոց (տեսանյութ)
Քոչարյանի գործով դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկի վերաբերյալ որոշում կայացնելու
Լավ գիտենք՝ ՀՅԴ ժողովը վարող Հրանտ Մարգարյանն ինչով էր զբաղված 90-ականներին, երբ թմրանյութ էր տեղափոխում․ Բաբաջանյան
Հայտնի է՝ ինչու Արսեն Ջուլֆալակյանը չմասնակցեց ըմբշամարտի ՀՀ առաջնությանը ու ինչպես կորոշվի՝ ով է գնալու Տոկիո 2020
«Պետք է սրա դեմն առնել». Քոչարյանն առարկեց դատավորին հայտնած ինքնաբացարկի միջնորդության դեմ
ՄՕԿ-ը հաստատել է Օլիմպիական խաղերի շքերթի հերթականությունը. կմասնակցի նաեւ փախստականների թիմը
Վարդաձոր գյուղի 3 բնակիչ շմոլ գազից թունավորումով տեղափոխվել է հիվանդանոց
Մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով Հայաստանը 2020-ին առաջ է անցնելու Ադրբեջանից․ վարչապետ
Քոչարյանի գործով դատախազներն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին դատավոր Մխիթար Պապոյանին
Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում, մի քանի մարզում կտաքանա 4-5 աստիճանով
Երեւանի ավագանու ԲՀԿ անդամը Մարությանին փողկապ նվիրեց. նա ցանկություն հայտնեց դա վերանվիրել շեյխերին ու շեյխուհիներին
Ե՛վ Հայաստանի Հանրապետության ե՛ւ Արցախի առաջնագծում իրավիճակը նորմալ է. Բալայան
ՀՔԾ-ն մերժել է Վահագն Հարությունյանի՝ Հայաստան վերադառնալու հարցով պաշտպանի ներկայացրած դիմումը
© 2019 Հայկական ժամանակ