Հայաստանն ու Հնդկաստանը կխորացնեն համագործակցությունը տեխնոլոգիական ոլորտում

Հոկտեմբերի 21-ին Երեւանում կայացած Հայաստան - Հնդկաստան Բիզնես համագործակցության համաժողովի շրջանակում Հնդկաստանի առևտրատնտեսական կազմակերպության եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի միջեւ կնքվել են հուշագրեր, որոնց նպատակն է տեխնոլոգիական ոլորտում երկու երկրների միջև համագործակցության խթանումը։

Հուշագրերի կնքման արարողությանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետությունում  Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Կիշան Դան Դեվալը։ Այս մասին հայտնում են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամից:

Առաջին հուշագիրը կնքվել է Բարաթիյա ինժեներական, գիտական և տեխնոլոգիական նորարական համալսարանի հետ, որի շրջանակում կողմերը կհամագործակցեն թվային և տեխնոլոգիական ոլորտում, կկազմակերպեն գիտակրթական ծրագրերի փոխանակում։

Երկրորդ հուշագիրը կնքվել է Հնդկաստանի AUTO ELECTRIC MOBILITY PVT LTD կազմակերպության հետ, որի շրջանակում կողմերը կիրականացնեն կրթական փոխանակման ծրագրեր, սիմպոզիումներ: Նախատեսվում է, որ Հնդկաստանում ստեղծվող էլեկտրական տրանսպորտային միջոցների հետազոտական ծրագրերը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի աջակցությամբ կանցկացվեն Ինժեներական քաղաքում, ինչի արդյունքում զարկ կտրվի առանց վարորդի էլեկտրական մեքենաների ստեղծման ուղղությամբ համատեղ աշխատանքներին։

Բիզնես համաժողովի շրջանակում Հայաստանի և Հնդկաստանի ներկայացուցիչները ներկայացրել են երկու երկրների ձեռքբերումները և ապագա համագործակցության հնարավորությունները։

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի բիզնես զարգացման ծրագրերի ղեկավար Ամալյա Եղոյանն իր ելույթում անդրադարձել է Հայաստանի տեխնոլոգիական, գիտական և ինժեներական հաջողությունների և գործող էկոհամակարգին, ինչպես նաև ներկայացրել է Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի հաջողություններն ու զարգացման հեռանկարները։ Նա նշել է, որ կենտրոնը ՁԻՀ-ի աջակցությամբ հաջողությամբ գործում է 2011 թ․-ից։

Հնդկաստանի առևտրատնտեսական կազմակերպության նախագահ Ասիֆ Իքբալի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով։ Այցի շրջանակում պատվիրակության ներկայացուցիչները ճանաչողական այցով հյուրընկալվել են նաեւ Ինժեներական քաղաքում՝ ծանոթանալով Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի գործունեությանն ու Բարձր տեխնոլոգիաների ոլորտում  իրականացվող  ընթացիկ ծրագրերին:

Տպել
4436 դիտում

Կալիֆոռնիական Viastat Inc-ը հայտարարել է, որ դադարեցնում է անօդաչուների տուփերի վաճառքը Թուրքիային

Համառ մարտերը շարունակվում են տարբեր ուղղություններով. Արծրուն Հովհաննիսյան

Պահանջում ենք, որ ԱՄՆ-ն սանկցիաներ կիրառի Թուրքիայի նկատմամբ․ արցախցի կանանց ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ

Աննա Հակոբյանը և Արմեն Բայբուրդյանը Քիմ Քարդաշյանին շնորհավորել են ծննդյան օրվա առթիվ

Սա հայրենական պատերազմ է. Արցախի նախագահը Աղդամի մատույցներից ուղերձով դիմում է բոլորին (տեսանյութ)

ԱՄՆ-ի Ֆաուլեր քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը

Վճռաբեկ դատարանի նախագահի թափուր տեղի համար Լիլիթ Թադևոսյանի թեկնածությունը ներկայացվել է ԱԺ

ՄԻՊ աշխատանքային 3 խմբերն այցելել են Արցախից Հայաստան տեղափոխված անձանց կացարաններ. ինչ է արձանագրվել

Թող ձեզ զոռով ծալեն, դուք մի կոտրվեք, թող ձեզ զոռով կոտրեն, մյուս անգամ տեսնեմ կկոտրե՞ն. վարչապետը ցիտել է Մաթեւոսյանին

Հաստատվել է կորոնավիրուսի աննախադեպ՝ 2306 նոր դեպք. գրանցվել է 10 նոր մահ

Կանխել ահաբեկիչների աշխատանքը, կրճատել իսլամիստներին. Մակրոնը Ֆրանսիայում սպանված ուսուցչին երկրի դեմքն է անվանել

Թշնամու ռազմական ենթակառուցվածքների ոչնչացումը (տեսանյութ)

Վճռաբեկ դատարանում թափուր տեղի համար ԲԴԽ-ն 3 դատավորի թեկնածություն է առաջադրել. ԱԺ նախագահի հայտարարությունը

Ադրբեջանի հայտարարությունը, թե Հայաստանը Գաբալայի և Քյուրդամիրի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել, ցինիկ սուտ է

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ

Հակառակորդը կենտրոնական ուղղությամբ իրականացրել է դիվերսիոն ներթափանցման փորձեր, որոնք կանխվել են. ՊԲ

Այս պահին թշնամին հրետանի է կիրառում Մարտունու և հարակից գյուղերի ուղղությամբ. ԱԻՊԾ

ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը շրջանառության մեջ է դնում Հայոց ցեղասպանություն խորագիրը. Քարդաշյանի «լավագույն նվերը»

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի Օրենսդիր ժողովը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը

Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ. ՀՀ ԱԳՆ