Օտարերկրյա զինված ուժերը պետք է ազատեն Սիրիան իրենց ներկայությունից. Պուտինը՝ Էրդողանի հետ 6-ժամյա հանդիպումից հետո

Երեկ Սոչիում հանդիպել են Ռուսաստանի Դաշնության եւ Թուրքիայի նախագահները: Ավելի քան 6 ու կես ժամ տեւած հանդիպման արդյունքներն ամփոփվել են 2 լեզվով՝ 2 երկրների ԱԳ նախարարների ներկայությամբ:

Պուտինը բանակցությունների ավարտին հայտարարել է, որ անհրաժեշտ է լայնամասշտաբ երկխոսություն ծավալել քրդերի և Սիրիայի կառավարության, ինչպես նաև Թուրքիայի միջև: ՌԴ նախագահի խոսքով` անհրաժեշտ է պահպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունը, ազատել երկիրը օտարերկրյա զինված ուժերի ներկայությունից եւ Թուրքիայի նախագահը համակարծիք է այս տեսակետին, հայտնում է РИА Новости-ն:

«Պետք է լայն երկխոսություն ծավալել Սիրիայի կառավարության  եւ երկրի հյուսիս-արևելքում բնակվող քրդերի միջեւ: Ակնհայտ է, որ հենց նման բացառիկ երկխոսության շրջանակներում կարող են լիարժեքորեն հաշվի առնվել եւ իրագործվել քուրդ ժողովրդի՝ որպես բազմազգ սիրիական ժողովրդի անբաժանելի մի մասի բոլոր իրավունքներն ու շահերը»- լրագրողների հետ զրույցում շեշտել է Պուտինը:

Նա նաեւ կոչ է արել միջազգային հանրությանն առանց նախապայմանների եւ ակտիվորեն աջակցել Սիրիա վերադարձող բնակչությանը հումանիտար ասպարեզում: Ինչպես նաեւ հորդորել է ՄԱԿ-ին եւ մյուս միջազգային կառույցներին ակտիվորեն աշխատել սիրիացիների հայրենիք վերադառնալու ուղղությամբ:

Տպել
1892 դիտում

Արշակունյաց պողոտայում այրվում են քաղաքապետարանի տեղադրած նոր աղբամանները

Մեկուկես տարվա ընթացքում կառավարությունը բիզնեսին վերադարձրել է 180 մլրդ դրամ շրջանառու միջոց. վարչապետ

ORSIS ընկերությանը հանել են Հայաստանի զենքի մատակարարների սեւ ցուցակից

Կա քննադատություն, սեր ու գնահատանք. կարևորը մարդկանց չհիասթափեցնելն է. Աննա Հակոբյանի հարցազրույցը. Armenpress

Ասել, որ մեր ուշքը գնում է Հրայր Թովմասյանի և այդ վեցնյակի համար, շատ մեծ շռայլություն կլինի. Նաիրա Զոհրաբյան

Խարույկի վրա այրելու փոխարեն՝ ամոթանքի քայլերթ. Ա. Բաբաջանյանի ելույթը՝ ՍԴ անդամներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին

«Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարին մեղադրանք է առաջադրվել

Սահակ Օհանյանը նշանակվել է Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ

Բժիշկներն ու փրկարարները կսպասեն. վթարվել է շտապօգնության 17, ոստիկանության 24, հրշեջ 5 մեքենա

Հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ յուրաքանչյուր հասարակության զարգացման հիմնական շարժիչ ուժն է

Արցախի անկախության հանրաքվեի, Սահմանադրության օրվա առթիվ Բակո Սահակյանին շնորհավորել է Արմեն Սարգսյանը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը հանդիպել է շինարարական ընկերությունների տնօրենների հետ

Եվրանեսթ ԽՎ բոլոր պատվիրակները՝ բացառությամբ մեկի, հոտնկայս հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակը (տեսանյութ)

Հրդեհ Աբովյան քաղաքում. այրվել են տնակի կառուցատարրերն ու անասնակեր

Կենտրոնում տեղադրվում են նոր դիզայնով նոր աղբամաններ (լուսանկարներ)

Հակոբ Արշակյանն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի նորանշանակ դեսպանին

Կյանքից հեռացել է «Արարատ 73»-ի ֆուտբոլիստ Սուրեն Մարտիրոսյանը

Մեծամորում քաղաքացին ցանկացել է նետվել հինգերորդ հարկի տանիքից

Ձմեռային զորակոչի շրջանակում կկատարվի պատվո պահակային վաշտի ծառայողների ընտրություն

Տեղի է ունեցել Հանրային խորհրդի նիստ. գլխավոր հարցը պետաիրավական հարցերի շուրջ իրավիճակի քննարկումն էր