Մենք պլանավորում ենք 140 հա վրա մինչև տարեվերջ շուրջ 500 հազար տնկի տնկել. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ներկա է գտնվել «Գագաթնաժողով հանուն անտառների. գլոբալ ջանքերը և Հայաստանը» համաժողովին: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Հայաստանի կառավարության կողմից անտառների վերականգնման ու պահպանության նպատակով իրականացվող ծրագրերին և կարևորել գլոբալ բնապահպանական մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ համատեղ ջանքերը: Կառավարության ղեկավարը իր խոսքում, մասնավորապես, նշել է.

«Հարգելի տիկնայք և պարոնայք,

Հարգելի հյուրեր,

Ուրախ եմ ներկա գտնվել  անտառների վերականգնման հիմնախնդիրներին նվիրված անդրանիկ համաժողովին, որին մասնակցում են ոլորտի առաջատար մասնագետներ ողջ աշխարհից: Ողջունում եմ բոլորին, բոլոր մասնակիցներին և բանախոսներին և  ուզում եմ ասել՝ բարով եք եկել Հայաստան:

Ողջունում և շնորհակալություն եմ հայտում Armenia Tree Project-ին և Ամերիկյան համալսարանի «Հակոբյան»  բնապահպանական ուսումնասիրությունների կենտրոնին՝ այս կարևոր միջոցառումը նախաձեռնելու համար: Ուրախ եմ ողջունելու «Հակոբյան» կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանին, Armenia tree project-ի գործադիր տնօրեն  Ժան-Մարի Փափելյանին, փոխտնօրեն Ջեյսոն Սոհիգյանին, ինչպես նաև բարերար ու հասարակական գործիչ Քերոլայն Մուգարին: Ուրախ եմ նաև ողջունելու այսօրվա միջոցառման գլխավոր բանախոս՝ Օրեգոնի համալսարանի Անտառագիտության քոլեջի դեկան, դոկտոր Էնթընի Դեյվիսին:

Հարգելի  բարեկամներ,

բնապահպանական խնդիրների լուծումը և, մասնավորապես, անտառների պահպանումն ու վերականգնումը մեր կառավարության գործունեության առաջնահերթություններից են: Ցավոք, մեր երկիրն արդեն տևական ժամանակ է, ինչ կանգնած է անտառային տարածքների կենսունակության անկման մարտահրավերի առաջ: Այս բացասական երևույթը ծնվել է մեր երկրի անկախության առաջին իսկ տարիներին ի հայտ եկած մի շարք խնդիրների պատճառով, մասնավորապես, էներգետիկ ոլորտում: Դրան, սակայն, որպես որոշիչ գործոն հետագայում ավելացել է նաև կլիմայի փոփոխության գլոբալ միտումը: Ինչպես հայտնի է, բնապահպանական խնդիրները մեկուսի խնդիրներ չեն: Դրանք գրեթե միշտ ունենում են գլոբալ ազդեցություն և լուծման համար պահանջում են համատեղ ջանքեր, և այս առումով շատ կարևոր են միջոցառումները, որոնք հարթակ են տրամադրում մտքերի փոխանակման, միջազգային փորձի ուսումնասիրության և հնարավոր համագործակցության եզրերի բացահայտման համար:

Ուրախ եմ տեսնել, որ այսօրվա համաժողովը միավորում է ոլորտի համաշխարհային մասնագետներին, որոնցից, վստահ եմ, շատ բան ունենք սովորելու: Մեր միջազգային գործընկերներից շատերը գլոբալ բնապահպանական մարտահրավերներին դիմակայելու կայուն ու արդյունավետ ծրագրեր են մշակել ու ներդրել: Կարծում եմ՝ Հայաստանի փորձը ևս կարող է հետաքրքրություն ներկայացնել նրանցից շատերի համար:

Հարգելի բարեկամներ,

այսօրվա միջոցառման առանցքում, անշուշտ, Armenia tree project-ն է: Ծրագիրը, որն արդեն 25 տարեկան է, մեծապես նպաստել է Հայաստանի անտառային տարածքների վերականգնմանն ու պահպանմանը: Նրա ջանքերով Հայաստանում տնկվել է շուրջ 6 միլիոն ծառ: Սակայն Armenia tree project -ն իր գործունեության մեջ չի սահմանափակվել միայն անտառների վերականգնման ու բնապահպանական խնդիրների լուծմամբ: Այն լուրջ ներդրումներ է կատարել գյուղական համայնքների զարգացման, տնտեսության վերականգնման, աշխատատեղերի ստեղծման և կրթական ծրագրերի իրականացման համար: Նրա մեծագույն ձեռքբերումներից է գյուղական համայնքներում մարդկանց մշտական աշխատանքով ապահովելը՝ այդպիսով դառնալով մեր երկրի խոշորագույն գործատուներից մեկը: 

Համոզված եմ, որ  Armenia tree project-ը շարունակելու է նպաստել մեր երկրի կայուն զարգացմանը: Մենք երախտապարտ կլինենք ձեր մասնակցությանը՝ մինչև 2050 թվականը Հայաստանի անտառածածկը կրկնապատկելու ռազմավարական ծրագրի իրականացմանը: Եվ հույս ունեմ՝ տեղյակ եք 2020 թվականի հոկտեմբերին մեկնարկող 10 մլն ծառ տնկելու մեր նախաձեռնության մասին: Հույս ունեմ, որ այդ նախաձեռնությունը կդառնա այդ ուղղությամբ ձեռնարկվելիք առաջին նշանակալից քայլը, նկատի ունեմ՝ Հայաստանի անտառածածկ տարածքները կրկնապատկելը:

Բայց ես ուզում եմ արձանագրել նաև, որ վերջերս կառավարությունն իր ծավալներով աննախադեպ որոշում կայացրեց, և մենք հատկացրեցինք 424 մլն դրամ՝ մինչև տարեվերջ Հայաստանում անտառվերականգնման գործընթաց սկսելու համար: Այդ առումով մենք պլանավորում ենք 140 հա վրա մինչև տարեվերջ շուրջ 500 հազար տնկի տնկել, և կարևոր է ընդգծել, որ այս նախագիծը շուրջ 1000 ժամանակավոր աշխատատեղեր է ստեղծել Հայաստանի Հանրապետությունում: Ուզում եմ առիթից օգտվելով ասել, որ այս պահի դրությամբ համալրված են այդ աշխատատեղերից ընդամենը 500-ը, և այս պահի դրությամբ մենք այս ծրագրի շրջանակում ունենք 300 աշխատատեղ Լոռվա մարզում, 200 աշխատատեղ Տավուշի մարզում և 50 աշխատատեղ Սյունիքի մարզում: Այնպես որ՝ մեր սիրելի հայրենակիցները, ովքեր ուզում են ներգրավել այս գործընթացի մեջ, աշխատանքը, բնականաբար, վճարովի է, կարող են դիմել իրենց տարածքների «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղեր: Շատ կարևոր եմ համարում արձանագրել նաև, որ մենք վերջերս էական փոփոխություններ ենք մտցրել նաև Քրեական օրենսգրքում և Վարչական օրենսգրքում և էականորեն խստացրել ենք պատիժները և սանկցիաները ապօրինի անտառահատումների վերաբերյալ: Կարծում եմ՝ այս փոփոխությունները, այս ծրագրերն իսկապես իրենց մասշտաբներով աննախադեպ են և ցույց են տալիս Հայաստանի կառավարության հստակ հանձնառությունը և քաղաքական կամքը՝ Հայաստանում անտառների պահպանության, անտառների վերականգնման և անտառների, անտառածածկ տարածքներն ընդլայնելու գործում:

Հարգելի ներկաներ,

խոսելով Armenia Tree Project-ի մասին՝ իմ առանձնահատուկ երախտագիտությունն եմ ցանկանում հայտնել ամերիկահայ բարերար, հասարակական գործիչ ու ԱՄՆ-ում հայանպաստ օրակարգի առաջամարտիկ Քերոլայն Մուգարին՝ Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող այս ծրագրի սկիզբը դնելու համար: Անգնահատելի է Ձեր կատարած աշխատանքը, տիկին Մուգար, նաև որպես Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ուղղված ԱՄՆ-ում Հայաստանին վերաբերող խնդիրների բարձրաձայնմանը,  Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարին, ԱՄՆ-Հայաստան ու ԱՄՆ-Արցախ երկխոսության զարգացմանը: Ձեր բազմաթիվ բարեգործական նախաձեռնություններն ու ծրագրերը Հայաստանի անկախությունից ի վեր նպաստել են երկրի զարգացմանը:

Օգտվելով այս առիթից՝ ցանկանում եմ հայտնել, որ Armenia Tree Project-ի 25-ամյակի կապակցությամբ ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել Մարգահովիտի անտառի տարածքում «Մուգարի պուրակ»-ի ստեղծման վերաբերյալ:

Շնորհավորում եմ Ձեզ, տիկին Մուգար, մաղթում եմ Ձեզ անսպառ եռանդ ու Ձեր բոլոր երազանքների, մտահղացումների իրականացում:

Ավարտելով խոսքս՝ հարգելի ներկաներ, վերստին ցանկանում եմ ողջունել այսօրվա միջոցառման բոլոր մասնակիցներին և մաղթել ձեզ արդյունավետ աշխատանք: Ցանկանում եմ նաև մեր երախտագիտությունը հայտնել բոլոր նրանց, ով մասնակցություն է ունեցել այս հիասքանչ միջոցառման կազմակերպման գործում:

Շնորհակալ եմ ուշադրության համար»:

***

«Գագաթնաժողով հանուն անտառների. գլոբալ ջանքերը և Հայաստանը» համաժողովի նպատակն է նպաստել Հայաստանի հանձնառությանը՝ կրկնապատկելու երկրի անտառային մակերեսը մինչև 2050 թվականը, նաև ակտիվ քննարկումներ ծավալել աշխարհում անտառների պահպանության և վերականգնման խնդիրների շուրջ: Գագաթնաժողովի գլխավոր բանախոսն է անտառագիտության ոլորտում հետազոտական և կրթական գործունեություն ծավալող աշխարհի առաջատար հաստատություններից մեկի՝ Օրեգոնի պետական համալսարանի Անտառագիտության քոլեջի դեկան, դոկտոր, պրոֆեսոր Էնթընի Ս. Դեյվիսը:

Միջոցառմանը մասնակցում են նաև Նոբելյան մրցանակի դափնեկիր «Կանաչ գոտի շարժում» քենիական ծրագրի, ամերիկյան «Woods Hole» հետազոտական կենտրոնի, իսրայելական KKL-JNF բնապահպանական կազմակերպության, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Կանաչ կլիմայի հիմնադրամի և «Լիբանանի անտառվերականգնման նախաձեռնություն» կազմակերպության ներկայացուցիչները: Համաժողովի օրերին կազմակերպվելու են այցելություններ Դիլիջան ազգային պարկ, «Էյ Թի Փի»-ի տնկարաններ, ծառատունկի վայրեր:

Տպել
1866 դիտում

News.am, YerevanToday.am եւ Antifake.am- ի ներկայացուցիչները ԿԸՀ-ում հավատարմագրված չեն, բայց այցելում են ընտրատեղամասեր

ԿԸՀ-ն ներկայացրել է ՏԻՄ ընտրություններում քաղաքացիների մասնակցության ցուցանիշը ժամը 14։00-ի դրությամբ

Թուրքիան հավելյալ 11 միլիարդ խորանարդ մետր գազ կգնի Ադրբեջանից

Տարադրամի փոխարժեքները մնացել են անփոփոխ

Գորիսում մասնակցող ուժերից երկուսի նախընտրական պաստառները փակցված են օրենքի խախտումով. Իոաննիսյան

Կըսեն Գյումրի իրոք ապագա կա, ու էդ ապագան էս էրեխեքինն է. Արսեն Թորոսյանը Գյումրիում ֆուտբոլ է խաղացել (տեսանյութ)

Իրանը նոր զորավարժությունների մասին է ազդարարում, այս անգամ՝ Պակիստանի հետ

Ասել՝ մասնակցությունը պասիվ է, ներկա պահին ճիշտ չի լինի. Ժամը 14:00-ի դրությամբ Գյումրիում 11,21 տոկոսն է քվեարկել

Երասխում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է մոտ 4000 հակ անասնակեր

3 երեխա է զոհվել, ևս 3-ը՝ վիրավորում ստացել Սիրիայի հյուսիսում ականի պայթյունի հետևանքով

ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը կժամանի Կովկաս. այցելելու է նաև Հայաստան

Երևանում միմյանց բախվելուց հետո 2 մեքենաներից մեկը հարվածել է գովազդային վահանակին. կան վիրավորներ

Առաջիկա օրերին ցրտելու է. ՀՀ շրջանների զգալի մասում սպասվում են անձրև ու ամպրոպ

Գեղարքունիքի մարզպետարանում պատրաստվում են հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովին

«Հյուսիսային հոսք 2»-ը պատրաստ է գործարկման. սպասում են Գերմանիայի թույլտվությանը

Գնացինք կուտակման ահազանգով, պարզվեց՝ հավատացյալների հավաք է. 11:00-ի դրությամբ Գյումրիում 3.92 տոկոս մասնակցություն կա

ԿԸՀ-ն ներկայացրել է ՏԻՄ ընտրություններում քաղաքացիների մասնակցության ցուցանիշը ժամը 11։00-ի դրությամբ

Հայտնի է Սյունիքի մարզում ՏԻՄ ընտրություններին մինչ այս պահը մասնակցած ընտրողների թիվը

Երևանի «Գեյմզոն» խաղասրահի դիմաց հնչել են կրակոցներ. հեղինակը հայտնաբերվել է

Քվեարկել եմ հանուն վաղվա օրվա․ Դիլիջանի քաղաքապետի ՔՊ թեկնածու Դավիթ Սարգսյան

Ընթանում են Երևանի թիվ 116 դպրոցի վերակառուցման աշխատանքներ. Պապիկյան

Կարծում եմ՝ անհրաժեշտություն չի լինի որևէ ուժի հետ կոալիցիա կազմելու. Հովհաննես Հարությունյանը կատարեց ընտրությունը

Իմ գերնպատակը Գորիս համայնքի զարգացումն է. ՔՊ կուսակցության քաղաքապետի թեկնածու Վլադիմիր Աբունցը մասնակցեց ընտրությանը

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4581 նոր դեպք. 108 դպրոց անցել է հեռավար ուսուցման

Ժամը 11:00-ի դրությամբ Դիլիջանում ՏԻՄ ընտրությանը մասնակցել է ընտրողների 8,43%-ը

Կյանքից հեռացել է 44-օրյա պատերազմի մասնակից Լեռնիկ Ղազարյանը

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 31 նոր դեպք է գրանցվել

Կորոնավիրուսի մեկօրյա ցուցանիշները չեն նվազում. հաստատվել է 1697 նոր դեպք, 24 մահ

«Սինոֆարմ»-ի պատվաստանյութը ԱՀԿ-ի կողմից հաստատվել է «ՔՈՎԻԴ-19»-ի դեմ կիրառելու համար

Գյումրիում ընտրական օրը մեկնարկել է առանց խնդիրների

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

«Մոդեռնա»-ի պատվաստանյութն 94.1% արդյունավետ է՝ «ՔՈՎԻԴ-19»-ից պաշտպանվելու համար

Երբ չկային պատվաստանյութեր, հազարավոր երեխաներ էին հաշմանդամ դառնում ու զոհվում. Արսեն Թորոսյան

Բոլոր 152 ընտրատեղամասերը բացվել են և ընդունել առաջին ընտրողներին․ ԿԸՀ

Թուրքիան Սիրիայում նոր ռազմական գործողության է պատրաստվում. Reuters

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 8.7 հա տարածքում բռնկված հրդեհները

Նոյեմբերյանի 31-ամյա բնակիչը Կողբ համայնքի Սուրբ Հովհաննես եկեղեցու բաց գանձանակից գումար է գողացել

Ուկրաինայում նշելու են Հայ Առաքելական եկեղեցու կանոնական գործունեության վերականգնման 30-ամյակը

Իրանցի վարորդը Մեղրի-Քաջարան ճանապարհին ավտոցիստեռնով գլորվել է ձորը. նրան հոսպիտալացրել են

Երասխ գյուղում այրվել է անասնակեր