2019-ի 9 ամիսների ընթացքում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 6,7%-ով

Հոկտեմբերի 19-ին տեղի է ունեցել ոստիկանության ընդլայնված կոլեգիայի նիստը, որի ընթացքում ամփոփվել են ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2019 թվականի ինը ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Նիստը վարում էր ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը։ Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամները, կենտրոնական ապարատի, մարզային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները։

Մինչ օրակարգին անցնելը նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված Տիգրան Առաքելյանի հիշատակը։ Այնուհետև Արման Սարգսյանը, ծառայողական պարտականությունները կատարելիս կյանքին վտանգ սպառնացող պայմաններում խիզախություն և անձնազոհություն ցուցաբերելու համար, «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշան է հանձնել ՊՊԳՎ Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան Արմեն Հակոբյանին։

2019 թվականի ինը ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները ներկայացրել է ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը։
Նշվել է, որ ոստիկանությունը, ընդհանուր առմամբ, կատարել է իր առջև դրված խնդիրները, օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում վերահսկել է օպերատիվ իրավիճակը՝ պահպանելով կայուն հասարակական կարգն ու անվտանգությունը։

Ըստ վիճակագրական տվյալների՝ 2019 թվականի ինը ամիսների ընթացքում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 6,7%-ով կամ 1.192 դեպքով (2018թ. 9 ամիս` 17.673, 2019թ. 9 ամիս` 18.865), ինչը գլխավորապես պայմանավորված է գողությունների, հատկապես՝ ոչ մեծ ծանրության (աճ՝ 645-ով), և ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու (աճ՝ 165-ով) դեպքերի թվի աճով:

Չնայած հանցագործությունների թվի որոշակի աճին՝ պետք է փաստել, որ 2019թ. 9 ամիսների ընթացքում իրականացված լայնածավալ օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների արդյունքում էականորեն՝ շուրջ հինգ անգամ, կրճատվել է դրա տեմպը (2019թ. հունվար՝ 35,3%, սեպտեմբեր՝ 6,7%):

Դեպքերի աճը կարելի է պայմանավորել նաև այն հանգամանքով, որ դեռևս նախորդ տարվանից, կապված իրավիճակի փոփոխության հետ, բարձրացել է քաղաքացիների վստահությունը ոստիկանության գործունեության նկատմամբ, և նրանք չեն խուսափում դիմել ոստիկանություն․ եթե 2018 թ. 9 ամիսների ընթացքում ոստիկանության ստորաբաժանումներ ստացվել էր առերևույթ հանցագործության մասին 147․780 հաղորդում, ապա 2019 թ. 9 ամիսների ընթացքում դրանց թիվն աճել է 29.721-ով կամ 20,1%-ով, կազմելով` 177.501):

Հանցավորության ընդհանուր կառուցվածքում շարունակվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների տեսակարար կշռի նվազման միտումը (21,3%-ից 16,8%): Փոխարենը նկատելի աճ է արձանագրվել սեփականության դեմ ուղղված հանցագործությունների տեսակարար կշռում (45,9%-ից 50,6%)։ Ծանր հանցագործություններով բացահայտման արդյունավետությունը կազմում է 37,8%, առանձնապես ծանր հանցագործություններով՝ 56,8%:

Ըստ հիմնական հանցատեսակների՝ բացահայտման աշխատանքների արդյունավետության պատկերը հետևյալն է՝ սպանություններով՝ 69,6%, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերով՝ 83,8%, այդ թվում ծանր՝ 75,2%, ճանապարհային երթևեկության կանոնների խախտման՝ 83,7%, այդ թվում՝ մահվան ելքով՝ 68,8%, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ կատարված խուլիգանության՝ 65,9%, ավազակության՝ 80,0%, տրանսպորտային միջոց փախցնելու դեպքերով՝ 77,5%։

Համեմատաբար ցածր արդյունավետություն է գրանցվել խուլիգանության՝ 55,2%, կողոպուտի՝ 58,5%, գողության՝ 44,2%, այդ թվում՝ բնակարանային՝ 23,2%, յուրացման կամ վատնման՝ 58,8% դեպքերով:

Հայտնաբերվել է թմրամիջոցների իրացման 340 դեպք, ընդ որում՝ 12-ով աճել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների իրացման բացահայտման դեպքերը։

Հայտնաբերվել է կոռուպցիոն բնույթի հանցագործության 931 դեպք, որոնցից 255-ը կաշառակերության դեպքեր են, 151-ը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ յուրացման, 99-ը՝ պաշտոնեական կեղծիքի, 215-ը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, 51-ը՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու և այլն։

Ոստիկանության ստորաբաժանումները պատշաճ հասարակական կարգ ու անվտանգություն են ապահովել ինչպես փետրվարի 17-ին, հունիսի 10-ին և սեպտեմբերի 29-ին մի շարք մարզերում կայացած համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրությունների, այնպես էլ 4.094 զանգվածային միջոցառումների ժամանակ:

Անդրադառնալով ճանապարհային երթևեկության անվտանգությանը՝ նշվեց, որ հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է 3444 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով զոհվել է 253 և մարմնական վնասվածքներ ստացել 4.959 մարդ:

Ամփոփելով կոլեգիայի նիստը՝ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն անդրադարձել է ներկայացված վիճակագրությանն ու մի շարք խնդիրների։

Հաշվի առնելով ոստիկանի ծառայության վտանգավորությունը՝ Արման Սարգսյանը հանձնարարել է առանձնահատուկ ուշադրություն դարձնել անձնակազմի ֆիզիկական ու մարտական պատրաստականությանը։ Առանձնապես կարևորվել են տեղերում բարոյահոգեբանական առողջ մթնոլորտը, միջանձնային ու գործընկերային հարաբերությունները։ Ստորաբաժանումների պետերին հանձնարարվել է անձնակազմին ծանրաբեռնել ըստ օպերատիվ անհրաժեշտության՝ գնահատելով տարածքի օպերատիվ իրավիճակն ու հանցագործությունների դինամիկան։

Անդրադառնալով առանձին ծառայություններում առկա բացթողումներին ու կարգապահական խնդիրներին՝ Արման Սարգսյանը ընդգծել է՝ համակարգում պետք է լինեն մարդիկ, որոնք իրենց ծառայությամբ պատիվ են բերում ոստիկանությանը։
Հանձնարարվեց նաև ընդլայնել սերտ համագործակցությունը իրավապահ մյուս կառույցների հետ։

Անդրադառնալով ճանապարհային երթևեկության անվտանգությանը՝ Արման Սարգսյանը հանձնարարել է անհանդուրժող լինել յուրաքանչյուր կոպիտ խախտման նկատմամբ՝ ընդգծելով, որ յուրաքանյուր նման խախտում կարող է կյանք արժենալ, և խախտումների արձանագրումն ու համարժեք գնահատականի արժանացնելը նախևառաջ վարորդի, ուղևորների ու հետիոտնի կյանքի և առողջության պահպանմանն է ուղղված։

Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը հույս է հայտնել, որ ոստիկանության բոլոր ծառայությունները կշարունակեն հետևողական աշխատանքը՝ հանցավորության դեմ պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու, կարգապահական ու ծառայողական կարգապահությունն ամրապնդելու ուղղությամբ՝ ի նպաստ օրենքի, ի նպաստ պետության։

Տպել
2828 դիտում

Մեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին, հայտնվել ձորակում. ընտանիքի 3 անդամ հիվանդանոցում է

Սահմանազատման մասին պայմանավորվածությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհի մեծ խոչընդոտը․ Գերմանիայի ԱԳՆ

Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի ինքնությունը կամ պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Փաշինյան

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ձեռք բերած համաձայնությունը

Վերին Ծաղկավանի անտառում շունը ընկել է մոտ 15 մ խորության ձորը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել Սողոմոն Թեհլիրյանին առնչվող բացառիկ ընտանեկան մասունքներ

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է