Նիկոլ Փաշինյանը պատասխանում է աշակերտի հարցերին. Երեւանում անցկացվում է կրթական համաժողով

21/10/2019 schedule13:45

Այսօր Երեւանում անցկացվող «Կրթություն բոլորի համար» միջազգային ցանցի ամենամյա համաժողովի ընթացքում Ստեփանավանի դպրոցներից մեկի 11-րդ դասարանցի Էդիկ Նազարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին կրթության ոլորտին վերաբերող հարցեր է ուղղել:

- Ի՞նչ է նշանակում կրթությունը Ձեզ համար, պարո՛ն վարչապետ:

-«Կրթություն ասելով, ցավոք, շատերը հասկանում են կոնկրետ ժամանակ. ինձ համար կրթությունը շարունակական պրոցես է: Կրթությունը դա ապրելակերպ է ու մարդու կրթությունը պետք է շարունակվի ողջ կյանքում»,- ասաց վարչապետը:

Ավագ դպրոցի սանը վարչապետին հարցրեց, արդյոք վերջինի կյանքում եղե՞լ է մի դեպք, որը կանխորոշել է նրա հետագա ճանապարհը:

-«Ես դպրոց եմ գնացել իմ սեփական նախաձեռնությամբ և ոչ թե վարչական որոշմամբ»:

Վարչապետը հիշեց, երբ ինքը դեռ 5 տարեկան էր, այդ ժամանակ մայրը դպրոցում էր աշխատում՝ որպես գործավար, և իրենց տանը հայտնվել էր մի այբբենարան, որի ուսումնասիրության արդյունքում պահանջմունք էր առաջացել վաղ տարիքում դպրոց գնալու: Եվ հենց վաղ տարիքում դպրոցում հայտնվելը դա կանխորոշող նշանակություն է ունեցել, քանի, որ ինքը դեռ փոքր տարիքում կարողացել է հասկանալ ինքնակրթության կարևորությունը:

-«Եթե մարդը չի ուզում սովորել, բռնությամբ չես կարող սովորեցնել. կրթության ոլորտի ամենակարևոր խնդիրը մարդուն, երեխային, անհատին քաջալերելն է՝ գնալ դեպի ինքնակրթության:

Հայոց պատմության մեջ կրթության դերի մասին հարցին ի պատասխան՝ վարչապետը պատասխանեց.

-«Երբ հայոց գրերը ստեղծվեցին ու առաջին կիրառումը լեզվի Աստվածաշունչը թարգմանելն էր, Մաշտոցը Աստվածաշունչը թարգմանեց ոչ թե ամենասկզբից, այլ Առակաց գրքից և առաջին նախադասությունը հետեւյալն էր. «ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» (ճանաչել իմաստությունը և խրատը, իմանալ հանճարի գործերը):

Ըստ վարչապետի՝ լեզուն կրթական գործիք է՝ անցյալն ու ներկան, պատմությունը ճանաչելու համար:

Վարչապետը հիշեց, որ ինքը՝ որպես աշակերտ, սովորել է երկու համակարգերի անցման ժամանակներում ու իր համար իդեալական է, երբ չկան հակադրություններ ու քաջալերում է ավելին իմանալու ձգտումը:

-«Քանի որ մենք շատ մեծ ժողովրդավարական փոփոխությունների ճանապարհին ենք գտնվում, մեր խնդիրը նա է, որ գիտելիքի համար պետք է սահմաններ գոյություն չունենան»:

Իսկ, թե ինչպիսի՞ գիտելիքներ են պետք աշակերտներին, որոնք ցանկանում են առաջնորդել, հարցին Փաշինյանը պատասխանեց.

-«Ես ուզում եմ ասել, որ յուրաքանչյուր մարդ առաջնորդ է և ինքն է իրեն առաջնորդողը»:

Վարչապետի համոզմամբ՝ յուրաքանչյուր ոք առաջնորդ է ու դրա համար պարտադիր է, որ ամեն մարդ ճանաչի ինքն իրեն ու յուրաքանչյուր մարդ տաղանդավոր է. խնդիրը դա բացահայտելն է:

Նրա խոսքով՝ իմացության սահմանները պետք է ջնջվեն ու մեծահասակաները չպետք է խանգարեն, որ երիտասարդները դառնան փոփոխությունների ջատագովներ:

Հանրային հարցազրույցի վերջում արդեն Փաշինյանը հարցրեց աշակերտին.

- Ի՞նչ անենք մենք՝ ձեզ համար, որ ձեզ համար ավելի լավ լինի.

11-րդ դասարանցի աշակերտը, որպես առաջարկություն, ասաց, որ ցանկալի կլինի, որ ոչ ֆորմալ կրթության ձևերը շատանան ու աշակերտների ձայնը ավելի լսելի լինի:

Տպել
1444 դիտում

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է