«Nouvelles d’Arménie»-ի դեմ հարձակումը պայմանավորված է խմբագրի գործունեությամբ. ամսագրի հայաստանյան թղթակից

«Nouvelles d’Arménie» ամսագրի խմբագրության դեմ իրականացված հարձակումը մտահոգիչ է, բայց ոչ ողբերգական: Մեզ հետ զրույցում այդ մասին ասաց ամսագրի հայաստանյան թղթակից Սեդա Մավյանը՝ տեղեկացնելով, որ խմբագրությունը շարունակում է աշխատել:

Հիշեցնենք, որ Փարիզում անհայտ անձինք ներխուժել են ֆրանսալեզու Nouvelles d'Arménie ամսագրի խմբագրություն եւ տարել երեք համակարգիչ ու մեկ ֆոտոապարատ։

«Մի կողմից մտահոգիչ է տեղի ունեցածը, բայց մյուս կողմից ողբերգական չէ, որովհետեւ բարեբախտաբար էական չէ կորուստը: Նույնիսկ հաջորդ համարի մակետն էր ապահովված: Մի խոսքով՝ ոչ նոյեմբերի համարն է վտանգի մեջ, ոչ էլ ընդհանուր առմամբ խմբագրության գործունեությունը: Ուղղակի մտահոգիչ է, որովհետեւ սա ցույց է տալիս, որ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի կողմից իրականացվող որեւէ գործունեություն չի անտեսվում թուրքական միջավայրի կողմից»,- ասաց Մավյանը:

Մեր հարցին՝ արդեն կանխատեսվո՞ւմ է, թե ովքեր են գողացել համակարգիչներն ու տեսախցիկը, ամսագրի թղթակիցը պատասխանեց, որ ենթադրելի է, որ այդ ամենը կապ ունի «Nouvelles d’Arménie» ամսագրի խմբագիր Արա Թորանյանի հասարակական-քաղաքական գործունեության հետ:

«Մեր ամսագրի խմբագիրը, որ միեւնույն ժամանակ ֆրանսահայերի համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ է, շատ ակտիվ ներգրավված է հաջակցություն Սիրիայում թուրքական հարձակման զոհ դարձած քրդերի պայքարի, ակցիաների մեջ: Հոկտեմբերի 12-ին բավական մեծ միտինգ եղավ այդ հարձակման դեմ, որին եւս մասնակցում էր Արա Թորանյանը: Մենք այս ամենը կապում ենք դրա հետ. նրանց (կողոպուտի հեղինակներին-խմբ.) մտահոգում է Թորանյանը՝ իբրեւ խմբագիր, եւ Թորանյանը՝ իբրեւ ֆրանսահայերի համակարգող խորհրդի համանախագահ»,- ասաց Մավյանը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ սա ամսագրի դեմ հարձակման առաջին դեպքը չէ, նախորդ դեպքերից որեւէ մեկը չի բացահայտվել:  

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդն այսօր հայտարարություն է տարածել, ըստ որի՝ CCAF-ի համանախագահներ Մուրադ Փափազյանը եւ Արա Թորանյանը տեղի ունեցածը որակում են հարձակում, որն իրականացվել է Փարիզում թուրքական ծառայությունների կողմից: Նրանց կարծիքով՝ այս հարձակումը ոչ միայն իրենց ապագա ծրագրերի մասին տեղեկություններ հավաքելու, այլեւ ահաբեկելու նպատակ ունի: Չնայած սրան՝ խմբագրությունը շարունակում է աշխատել:

«Nouvelles d’Arménie» ամսագիրը զբաղվում է Թուրքիայում ազատությունների պաշտպանությամբ, Հայոց ցեղասպանության ժխտման դատապարտմամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն աջակցությամբ:

Տպել
1618 դիտում

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար