Գյումրիում կրկին տոն էր, իսկ քաղաքի փողոցներով քայլում էին «Ավրորայի» հերոսները, բարերարներ, Ազնավուրի որդին

17/10/2019 schedule22:00

Հայաստանում մեկնարկած առաջին «Ավրորա» ֆորումի շրջանակներում հոկտեմբերի 17-ը հայտարարված էր Գյումրու օր: Այսօր վաղ առավոտից հանրապետության երկրորդ քաղաքի փողոցներով ի թիվս այլ հյուրերի քայլում էին Ավրորայի հերոսները, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրները, Նիկոլյա Ազնավուրը տիկնոջ ուղեկցությամբ եւ այլք:

Գյումրու օրը մեկնարկեց Երախտագիտության ֆլեշմոբով, որին մասնակցեցին մոտ 500 դպրոցականներ: Երկու առանձին շարքերով նրանց միացան նաեւ «Ավրորայի» հերոսները, նախաձեռնության հեղինակները, Շիրակի մարզպետը, Գյումրու քաղաքապետը:

 

Սպիտակ հագուստներով եւ հատուկ գլխարկներ կրող գյումրեցի դպրոցականների նպատակն էր շեշտադրել հումանիտար աջակցության եւ երախտագիտության խորհուրդների կարեւորությունը: Հարյուր տարի առաջ Հայոց ցեղասպանությունից փրկված մանուկները հենց Ալեքպոլից էին իրենց յուրահատուկ երախտագիտության ֆոտոուղերձը հղել Ամերիկային:

Այժմ՝ շուրջ 100 տարի անց գյումրեցի դպրոցականները «Тhank you, world» բառերով Գյումրու Վարդանանց հրապարակից նույն կերպ իրենց շնորհակալությունը հայտնեցին աշխարհին՝ մեկ անգամ եւս կարեւորելով երախտագիտության խորհուրդը:

«Մերձավոր արեւելքի հիմնադրամը ժամանակին մեծ գործ է արել՝ հավաքելով բիզնեսմեններին եւ բարերարներին ամբողջ աշխարհից, հավաքել են մեծ գումար հայ որբ երեխաներին օգնելու համար: Ասվում է, որ նրանք փրկել են ավելի քան մեկ միլիոն կյանք եվ օգնել ավելի քան 130.000 որբի: 100 տարի առաջ հնարավոր եղավ ստեղծել նշան (ներքեւի նկարում) եւ շնորհակալություն հայտնել Ամերիկային, հիմա 100 տարի հետո մենք կրկնում ենք այդ շնորհակալությունը: Ցավոք այժմ 100 տարի անց մենք դեռ բախվում ենք այնպիսի խնդիրների, ինչպիսիք են հյուսիսային Սիրայում տեղի ունեցողը: Մենք տեսնում ենք երիտթուրքերի երկրորդ վերադարձը եւ ուզում եմ այսօր հիշենք այն մարդկանց, ովքեր այս պահին տանջվում են հյուսիսային Սիրիայում»,- ներկաներին դիմեց ամերիկացի բժիշկ, «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ Թոմ Քաթինան:

«Մենք ուզում ենք մի հատ ամենակարեւոր բանն ասենք, որ ուժեղ լինելու համար դու պետք է ուրիշին օգնես: Դժվար է, երբ դու հաջողակ չես, էդքան հարուստ չես: Բայց մենք նաեւ գիտենք, որ աղքատ մարդը հոգով աղքատ չի: Դրա համար օգնությունը մեզ ուժ է տալիս, մենք զգում ենք, որ ուժեղ ենք: Եվ շատ կարեւոր է, որ Գյումրիում մոտ 20.000 որբ երեխա է մեծացել 20-ականներին, եւ էս քաղաքը նորից իրա մեծությունը ցույց տա ու ասի, որ մենք ամեն ինչ հիշում ենք, շնորհակալ ենք, եւ չնայած այս 30 տարին որ շատ ծանր, դժվար ապրել ենք, մեկ է ուժեղ ենք, որ ուրիշներին ուզում ենք շնորհակալություն ասենք: Ինձ թվում է դա հույս ու ուժ կտա, որովհետեւ ուժեղ մարդն ուրիշ ձեւով է մտածում»,- ֆլեշմոբից հետո ասաց Ռուբեն Վարդանյանը:

Երախտագիտության Ֆլեշ-մոբից հետո Վարդանանց հրապարակից «Ավրորա» ֆորումի շրջանակում աշխարհի տարբեր երկրներից Գյումրի եկած բարերարները, Բարի կամքի դեսպանները եւ «Ավրորա» մրցանակի դափնեկիրներն այցելեցին «Բարեկամություն» զբոսայգի, որտեղ հայտարարվեց այգու վերականգման նախագծի եւ առաջիկա անելիքների մասին: Գյումրիում կառուցվող զբոսայգին տարածաշրջանում լինելու է եզակի: Սկզբի համար հեղինակենրը ոչինչ չեն ասում: «Կսկսենք, կավարտենք, հետո այդ մասին կխոսենք»,- ասաց Ռուբեն Վարդանյանը: «Մեր ծրագիրը սկսել ենք 20 տարի առաջ, Հայաստան 20/20 ծրագիրն է, եւ Գյումրին մեր ծրագրի մեջ էր, բայց քանի որ գիտեինք՝ Գյումրին եւ Երեւանը կառավարության ուշադրության կենտրոնում էին, դրա համար գնացել էինք Տաթեւ, Շուշի, Դիլիջանի զարգացում: Ուզում էինք վերջապես մի ճիշտ ծրագիր գտնեինք, որը դառնար շատ կարեւոր գյումրեցիների համար, մյուս կողմից հնարավորություն ստեղծեր զբոսաշրջության զարգացման համար, որ զբոսաշրջիկը հաճույքով գա Գյումրի: Այսօր արդեն մենք ուրախ ենք, որ ծրագիրը ընդունվեց քաղաքապետարանից եւ ժողովրդից: Ասել էինք՝ առանց ժողովրդի համաձայնության ոչ մի ծրագիր մենք չէինք անելու Գյումրիում: Նաեւ մի բանի համար եմ շատ ուրախ, որ շատ մարդիկ մասնակցեցին այս ծրագրին, եւ ընկերության այգին իսկապես իր անունը կրում է, ընկերություն բառը շատ կարեւոր է մեր համար, որովհետեւ ընկերության հետ միասին ենք անում այս ծրագիրը: Մենք ինչ անում ենք, լավն ենք անում: Ատրակցիոններն արդեն էստեղ են, հույս ունենք, որ երկու տարվա մեջ մինչեւ 2021թվականի վերջը եւ 2022-ի սկիզբը պատրաստ կլինի այգին: Գարնանը կսկսվի շինարարությունը: Մեծ գումար ենք ծախսելու: Բայց անենք՝ հետո խոսենք: Դա ճիշտ է: Քան թե խոսենք՝ չանենք: Դուք շատ եք էդպիսի բաներ տեսել, խոսք են տվել, չեն արել»,- ընդգծեց Վարդանյանը:

«Այս Բարեկամության այգու կառուցումը IDEA հիմնադրամի զարգացման ծրագրերի շրջանակում է: Առաջին հերթին սա քաղաքային զարգացման ծրագիր է, որն իրար կմիացնի քաղաքի տարբեր թաղամասեր: Երկրորդ հերթին սա զբոսաշրջության զարգացման ծրագիր է, որով Գյումրին կդառնա առավել գրավիչ զբոսաշրջիկների համար: Այգում նաեւ կլինեն հանրային առեւտրի գոտիներ: Բարերարների, մասնակիցների եւ մեր աջակիցների թիվը մեծ է»,- ասաց IDEA հիմնադրամի տնօրեն Րաֆֆի Պաղճեանը:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ հյուրերին ներկայացրեց. այգում 24 տնակային տնտեսություն է եղել, որոնցում մարդիկ են բնակվել: 7.5 հա տարածք զբաղեցնող այգու բնակիչներին հիմնադրամն ապահովել է բնակարաններով: «Բոլոր բնակիչներին իրենց ընտրությամբ բնակարաններ տրվեց IDEA հիմնադրամի եւ «Ազնավուր» հիմնադրամի կողմից:  Նման բարերարությունն աննախադեպ էր»,-հայտարարեց Սամվել Բալասանյանն ու բոլոր գյումրեցիների անունից շնորհակալություն հայտնեց ներկաներին:

«Մենք հանդիպել ենք բոլոր այն ընտանիքներին, որոնց համար գնել ենք բնակարաններ: Չնայած նրանք չունեն մեծ հնարավորություններ, սակայն այնպիսի սրտաբաց սեղաններ էին բացել, որ մենք հուզվել ու տպավորվել ենք: Եվ ասեմ, որ միշտ ջերմությամբ եւ ուրախությամբ ենք գալիս Գյումրի, նաեւ մասնակցում ենք Գյումրու հետ կապված տարբեր ծրագրերի իրականացմանը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլյա Ազնավուրը:

Բարեկամության այգում հյուրերին դպրոցականները գյումրվա ավանդական խաղերից ֆռիկ՝ հոլ, նվիրեցին: Հոլն անծանոթ չէր Ռուբեն Վարդանյանին, ասաց՝ երիտասարդ տարիքում խաղացել է, իսկ Գյումրին իր սրտին մոտ է, քանի որ երկու տարի՝ 1988-86 թվականներին ծառայել է այստեղ: Հյուրերից ով գիտեր, սկսեց պտտել այն, իսկ Նիկոլյա Ազնավուրին բացատրեցին թե ինչ է այդ պտտվող իրն ու ինչպես է պետք խաղալ:

«Գյումրին մեր ընտանիքի սրտում հատուկ տեղ ունի: Հայրս 1988-ի աղետից հետո մասնակցում էր բարեգործական ծրագրերի, այսօր էլ կա շատ գործ, որ պետք է անենք: Չնայած կա որոշակի առաջընթաց: «Ազնավուր» հիմնադրամն առանց վարանելու է միացել IDEA հիմնադրամին եւ այսօր միասին նշում ենք Բարեկամության այգու հիմնադրման օրը:  Այս վայրը շուտով կդառնա եզակի զբոսաշրջային գոտի: Նաեւ տեղի բնակիչներն ուրախ կլինեն մեր աշխատանքից»,- ասաց Նիկոլյա Ազնավուրը:

Ի դեպ, Նիկոլյան կնոջ հետ արդեն տեղափոխվել եւ բնակվում է Հայաստանում, բարեկամներ դեռ չեն գտել: «Բայց եթե որոնենք, գուցե եւ գտնենք, ինչ կա ո՞ր»,- զրույցը եզրափակեց  Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին:

Գյումրու օրվա հաջորդ կանգառը կրկին Վարդանանց հրապարակն էր: Բեմում էր D'Black Blues Orchestra-ն՝ «Anthology of Blues. Part II» համերգային ծրագրով: D'Black Blues Orchestra միջազգային բլյուզ խմբի կազմում երաժիշտներ են Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Իսպանիայից եւ Ֆրանսիայից:

Տպել
15945 դիտում

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ