Երևան
-5 °C
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած բրիֆինգի շրջանակներում պատասխանելով «Հայկական ժամանակ»-ի հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, որը վերջինս արել էր Սոչիի «Վալդայ» ֆորումի շրջանակներում, թե իբր Ղարաբաղը հանդիսանում է պատմական ադրբեջանական հող և, ըստ Զախարովայի, ի՞նչ նկատի ուներ Ադրբեջանի նախագահը, երբ հիշյալ ամբիոնից պնդում էր՝ իբրև Ղարաբաղը ամբողջ աշխարհի կողմից ճանաչվել է որպես Ադրբեջանի անքակտելի մաս, Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը հայտարարեց. «Ես Սովետական Միության մամուլի քարտուղարը չեմ: Ես չեմ կարող մեկնաբանել Ուկրաինայի կամ Ադրբեջանի քաղաքական գործիչների հայտարարությունները: Դրանք առանձին՝ ինքնավար պետություններ են: Ես միայն կարող եմ այս կամ այն հայտարարությանը գնահատական տալ, սակայն իմ լիազորությունների տակ չէ մեկնաբանել, թե ինչ նկատի ուներ պարոն Ալիևը: Ուզում եմ մեկ անգամ ևս խնդրել՝ չդիմել ինձ հարցով, թե ինչ նկատի ունի այս կամ այն պետության ղեկավարը: Ես միայն պատասխանում եմ Ռուսաստանի արտաքին քաղաքականության հետ կապ ունեցող հարցերին»:
Մեր այն դիտարկմանը, թե Ռուսաստանի արտգործնախարարի կողմից Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերին անդրադարձ եղել է և այդ է մեր հարցադրման պատճառը, Մարիա Զախարովան պատասխանեց, որ իրենք ականատես են լինում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող մեծ քանակությամբ քաղաքական հայտարարությունների, որոնք արվում են երկու կողմերից էլ՝ թե՛ Երևանից և թե՛ Բաքվից:
«Այդ հայտարարություններն ունեն տարբեր զգացմունքային աստիճաններ և պատմական ենթատեքստի տարատեսակ մեկնաբանություններ: Մենք մեր հերթին ելնում ենք բանակցային գործընթացի այն հրամայականից, որը, դիվանագիտական լեզվով ասած, դրված է սեղանի վրա: Մենք աշխատում ենք փաստաթղթերի հետ՝ համաձայնեցված փաստաթղթերի հետ, որոնք վավերացվել են երկրների և Մինսկի խմբի համանախագահների կողմից: Մեր խնդիրը, որպես միջնորդի, կայանում է նրանում, որ մաքսիմալ արագանա և իր նպատակակետին հասնի այդ հարցի վերջնական կարգավորումը: Մեր կողմից մենք մշտապես կոչ ենք արել կողմերին կառուցողական մոտեցման, իսկ կասկածել, որ հենց այդ է նրանց նպատակը, ես չեմ կարող և չեմ ուզում, քանի որ երկու կողմերում էլ փորձառու քաղաքական գործիչներ են, ովքեր արտահայտում են իրենց ժողովուրդների մտահոգությունները, իսկ ժողովուրդը նրանց՝ այդ գործիչներին, գործուղել է՝ հարցը հենց խաղաղ ճանապարհով լուծելու համար: Այլ հանձնարարություն ժողովուրդը նրանց չի տվել: Այնպես որ մենք կոչ ենք անում կողմերին՝ կառուցողական քայլեր դրսևորել»:
Մեր երկրորդ հարցը՝ ուղղված Մ. Զախարովային, վերաբերում էր Արմավիր քաղաքի հայկական եկեղեցու տարածքում գտնվող Գարեգին Նժդեհի հուշատախտակի շուրջ ծավալված աղմուկին: Հուշատախտակը տեղադրվել է դեռ 2012 թվականին: Բանն այն է, որ ադրբեջանցի ակտիվիստները պատրաստվում են դիմել Կրասնոդարի մարզի դատախազություն՝ պահանջով, որ հայկական եկեղեցու բակից ապամոնտաժվի Նժդեհին նվիրված հուշատախտակը, և այդ հարցում նրանց պատրաստվում է օգնել Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Լեոնիդ Կալաշնիկովը, որն ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ակտիվիստներին խոսք է տվել, որ ամեն ինչ անելու է՝ Նժդեհի հուշատախտակը ապամոնտաժելու համար:
Զախարովան հարցը լսելուց հետո խնդրեց պարզաբանել, թե արդյոք այն վերաբերո՞ւմ է հուշատախտակներին, որոնք գտնվում են Հայաստանի տարածքում, և ստանալով պատասխան, որ խոսքը Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքի մասին է՝ հայտնեց, որ մանրամասնորեն ծանոթ չէ հիշատակված իրավիճակին և շարունակեց բացատրել. «Ռուսաստանի դիրքորոշումը նրանում է, որ եկեղեցին գործում է պետությունից անկախ: Բացի դա, եթե հայացք նետենք այդ թեմային գլոբալ տեսանկյունից և հետ գնանք, այսպես ասած, պատմականության ակունքներ, ապա այդ խնդրին գնահատականներ մեր կողմից տրվել են՝ ինչպես այս բրիֆինգների, այնպես էլ հատուկ զեկույցների տեսքով: Այդ զեկույցները կարելի է գտնել ՌԴ ԱԳՆ ինֆորմացիոն ռեսուրսների վրա, և այդ մեր գնահատականը ակտուալ է այսօր էլ: Կոնկրետ իրավիճակի հետ կապված՝ դեպուտատների կամ քաղաքային իշխանությունների հայտարարություններ, ես տեղեկացված չեմ: Կտեղեկանամ և կմեկնաբանեմ ավելի ուշ»:
Նարիա Բաղդասարյան
Մոսկվա
Գորիս-Տաթև ճանապարհը բքի պատճառով փակ է, կան 100-ից ավել կուտակված մեքենաներ
Մահացել է ճարտարապետ Ստեփան Նալբանդյանը
Ստամբուլում կոգեկոչեն Թուրքիայի 1-ին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարպիս Զաքարյանի հիշատակը
Վայոց ձորի մարզում բախվել են աղով բեռնված «ԿամԱԶ»-ը և «Mercedes»-ը. կա վիրավոր
Դատարանը կալանավորել է Աշտարակում 19-ամյա տղային սպանելու մեջ կասկածվող 20-ամյա երիտասարդին
Վթարի հետեւանքով 24 ժամ ջուր չի լինի Երեւանում եւ Արարատի մարզում
Ջո Բայդենի նախընտրական արշավի համար 1,5 միլիարդ դոլար է ծախսվել. հավաքվել է ռեկորդային գումար անանուն աղբյուրներից
Ոչ նյութական Ժառանգության պահպանության համար ստեղծվել են հայկական ավանդական խաղերի և ուտելի բույսերի շտեմարաններ
Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Գագիկ Վանոյանը
Թուրքական բանակի հարվածների հետեւանքով Սիրիայում զոհվել է 3 մարդ, վիրավորվել են 7-ը
Լարսը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, բայց ՌԴ կողմում կուտակվել է 1000-ից ավելի բեռնատար
Փետրվարի 1-ից Վրաստանը կվերականգնի կանոնավոր չվերթները
Վահան Քերոբյանը հանդիպել է Իրանի արդյունաբերության նախարարի և ԿԲ նախագահի հետ, ստորագրվել է հուշագիր
33 ժամով կդադարեցվի Արարատի մարզի մի շարք բնակավայրերի ջրամատակարարումը
Վարչապետի հրաժարականի պահանջով ավտոերթի մասնակից մեքենաները տարվել են տուգանային հրապարակ
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ
Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ից ժամանած մի խումբ բժիշկ-փորձագետների
Քննարկվել են Հայաստանի և Սփյուռքի ներգրավմամբ արցախցիների սոցիալական խնդիրների լուծման տարբերակները
Կոտայքում ավտոմեքենան ընկել է կամրջից. վարորդը հիվանդանոցում մահացել է
Անկարայում բացվել է ԱԹՍ-ների սերիական արտադրության նոր գործարան
Երևանի Արմենակյան փողոցում այրվել է Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենա
Վայոց ձորում Mercedes-ը մխրճվել է երկաթե արգելապատնեշի մեջ. 5-ամյա տղան տեղում մահացել է
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում
Արագածոտնի, Վայոց ձորի, Շիրակի մարզերի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց
Երեկ կատարված 1953 թեստավորումից հաստատվել է կորոնավիրուսի 127 նոր դեպք
Մեկնարկեցին շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց 1-ին խմբի մրցաշարերը
Երևան-Երասխ ավտոճանապարհին մեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին և շրջվել դաշտամիջյան հատվածում․ կա տուժած
Ադրբեջանը վերադարձրել է 30 հայ զինծառայողի աճյուն, մարմիններն անճանաչելի են․ ԱԻՊԾ
Քաղաքական դաշտ մտնելով՝ ցույց եմ տալիս նաև, որ հավատարիմ եմ 18 թվականի հեղափոխությանը. Գնել Սարգսյան
Ազոխում դիեր են գտնվել. 80-ամյա Յուրիկը գյուղից չի հեռացել կամովին, 55-ամյա Սերժիկը նկուղում է մնացել պատահաբար
Արա Այվազյանը Դավիդ Զալկալիանիի հետ տարածաշրջանային անվտանգության, փոխկապակցվածության հարցերին է անդրադարձել(տեսանյութ)
9 մարզի 101 դպրոցում 18 առարկա չի դասավանդվում ուսուցիչների բացակայության հետևանքով
Իր գործունեությունն է սկսել «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» հիմնադրամը
Սիսիան-«Զանգեր» ճանապարհահատվածում բուք է, Սարավանի լեռնանցքում՝ տեղ-տեղ մերկասառույց
Երկրաշարժ է գրանցվել Նախիջևանից 34 կմ հյուսիս-արևելք. ցնցումները զգացվել են Վայքում և Սյունիքում
7 մետր սահելուց հետո մեքենան հայտնվել է Արփա գետում
Մահացել է ամերիկացի լեգենդար հեռուստամեկնաբան Լարի Քինգը
Պատերազմից հետո Արցախում աշխատուժի պակաս է զգացվում
Օպերլիազորը հետախուզվողից 400 եվրո է հափշտակել. ՀՀ ոստիկանություն
Ֆրանսիայում աննախադեպ վիրահատություն է իրականացվել․ երկու ձեռքի փոխպատվաստումն արվել է հայ բժշկի գլխավորությամբ
© 2021 Հայկական ժամանակ