Երևան
5 °C
Երեւանի աղբահանության եւ սանմաքրման համայնքային հիմնարկը ստեղծվելուց հետո Երեւանում այրվել է 10-ից ավելի աղբաման: Սա ընդամենը մեկ ամսում: Համայնքային հիմնարկը օգոստոսի 29-ից է սկսել մայրաքաղաքի աղբահանությամբ զբաղվել, իսկ աղբաման այրվելու վերջին դեպքը գրանցվել է հոկտեմբերի սկզբին:
Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանի խոսքով՝ կատարվածն առնվազն անփութության եւ համայնքի գույքի նկատմամբ անտարբեր վերաբերմունքի դրսեւորում է:
ՀԺ-ի հետ զրույցում քաղաքապետի խոսնակը դժվարացավ ասել, թե այդ գույքը վնասվելու դեպքերում դիտավորությա՞ն հետ գործ ունենք, թե՞ ոչ. «Մասնավոր դեպքեր են, առանձին-առանձին ուսումնասիրության ենթակա, դժվար է ասել՝ միտում կա՞, թե՞ ոչ»:
Իրար հետեւից այրվող աղբամանների վերաբերյալ բազմաթիվ կարծիքներ են այս ընթացքում հնչում: Ոմանք դրանց հետ զգույշ վարվելու կոչ անելու փոխարեն մատնանշում են աղբամանների որակապես թույլ լինելն ու համեմատականներ տանում, աղբահանությունն իրականացնող արդեն նախկին օպերատորի աղբամանների հետ: Նրանց կարծիքով՝ նոր աղբամանները որակապես զիջում են «Սանիթեք» ընկերության աղբամաններին եւ փոքր կայծը կարող է այն ամբողջությամբ այրել:
Հակոբ Կարապետյանի վստահեցմամբ՝ աղբամանները «Սանիթեք»-ի աղբամաններին որակապես չեն զիջում՝ հրակայուն են ու էլաստիկ: Նրա համոզմամբ՝ այս խնդրին հասարակական կարգի պահպանության համատեքստում պետք է նայել:
«Երբ այրում ես, մետաղն էլ կարող է այրվել, թիթեղը՝ դեֆորմացվել: Հետեւաբար այստեղ աղբամանի որակն էական չէ, տվյալ դեպքում էական է օգտագործման կուլտուրան: Ենթադրենք՝ ուզում ենք աղբամանները պահպանելու համար տեսահսկողություն սահմանել ու ձեռք ենք բերում 100 դոլարանոց տեսախցիկներ՝ 200 դոլարանոց աղբամանները հսկելու համար: Չեմ կարծում, որ արդարացված մոտեցում կլինի»,- նկատեց Հակոբ Կարապետյանը:
Աղբամանների այրման վերջին գրանցված դեպքը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում է եղել: Վարչական շրջանի աշխատակազմը դիմել է ոստիկանություն: Ոստիկանությունը պարզել է, որ հոկտեմբերի 4-ին 57-ամյա տղամարդը ծխախոտի ծխուկը նետել է Օհանով 54 շենքի բակում տեղադրված աղբամանի մեջ, որի հետեւանքով էլ այրվել է աղբամանում գտնվող աղբը՝ վնասելով աղբամանը:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց, որ քաղաքացին ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին եւ տվել ինքնախոստովանական ցուցմունք: Նախապատրաստվում են նյութեր:
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել
ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)
Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը
ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան
Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին
Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր
Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան
Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ
Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են
ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն
Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ
Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան
96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են
Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը
Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին
200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան
Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին
Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը
Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն
Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել
29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա
Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի
Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է
Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները
Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել
Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը
Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին
Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա
Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել
«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան
Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում
© 2024 Հայկական ժամանակ