Գեղանիստում տեղի ունեցած սպանությունը բացահայտվել է. կասկածյալը ձերբակալվել է. ՔԿ

ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Գեղանիստում տեղի ունեցած սպանությունը: Կասկածյալը ձերբակալվել է:

2019 թ. հոկտեմբերի 11-ին՝ ժամը 23:17-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ  Արարատի մարզի Գեղանիստ գյուղից հրազենային բազմաբեկոր վնասվածքներով, պոլիտրավմա ախտորոշմամբ, արտաքին արյունահոսությամբ, հեմոռագիկ շոկով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 1988 թ. ծնված Սամվել Կարապետյանը, որը, գիտակցության չգալով, մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, կազմվել քննչական խումբ:

Նախնական տվյալներով՝ 2019 թ. հոկտեմբերի 11-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Արարատի մարզի Գեղանիստ գյուղում գործող ավտովերանորգման կետի դիմաց Սամվել Կարապետյանի և նույն գյուղի՝ 1985 թ.-ին ծնված բնակչի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ վերջինիս, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, շատերի՝ տուժողի անմիջապես կողքին և ավտովերանորոգման կետում գտնվող անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, իր մոտ գտնվող հրազենով ավտոմեքենայի սրահից կրակոցներ է արձակել Ս. Կարապետյանի ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի, հրազենային բազմաբեկոր վնասվածքներ, այնուհետև նշված վայրից փոքր-ինչ հեռանալով՝ իջել է ավտոմեքենայից ու դարձյալ կրակոցներ արձակել, որից հետո ավտոմեքենայով հեռացել դեպքի վայրից:

Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են կրակված փամփուշտի մնացորդներ և 3 հատ պարկուճ, արնանման հետքեր, ականատես վկաների հարցաքննություն, առգրավվել են դեպքի վայրին հարակից տարածքի տեսանկարահանող սարքերը, ենթարկվել զննության, առգրավվել են տուժողի հագին դեպքի պահին եղած հագուստները, նրա մարմնից հանված հրազենային բեկորների մասնիկները, վերցվել են նմուշներ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Ձեռնարկած միջոցառումների արդյունքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը՝ Գեղանիստ գյուղի՝ 1985 թ. ծնված բնակիչը, ինքնակամ ներկայացել է իրավապահներին՝ ներկայացնելով նաև հանցագործության գործիք հանդիսացող՝ իր անվամբ հաշվառված «Վալտեր» տեսակի որսորդական ողորկափող հրացանը: Վերջինս ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներ կատարելու կասկածանքով և ցուցմունք տվել դեպքի շուրջ:

Իրականացված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է նաև կասկածյալի կողմից վարած ավտոմեքենան, որի սրահի զննությամբ հայտնաբերվել է ևս մեկ կրակված պարկուճ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:

Տպել
625 դիտում

Անդրեա Բոչելին Զատիկի օրը համերգ կտա Միլանի դատարկ տաճարում` ուղիղ հեռարձակմամբ

Արցախում արհեստական կամ սպեկուլյատիվ գնաճ չկա. պետնախարար

Երկրպագուները Քիմ Քարդաշյանին խիստ մեղադրել են նոր օծանելիքի վաճառք սկսելու համար. նրան անզգամ են համարում

Քաղաքացիների առողջության համար կարվի ամեն ինչ նաեւ ընտրությունների 2-րդ փուլի ժամանակ. Արցախի պետնախարար

Նախատեսվում է գյուղատնտեսական կոոպերատիվները համալրել եւս 190 միավոր գյուղտեխնիկայով եւ կառուցել 41 կմ ջրագիծ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է նպատակային ներդրումային ծրագրերին օժանդակության շրջանակը

Կորոնավիրուս, ֆուտբոլ, փող․․․

Վարդենյաց լեռնանցքը փակ է, Սոթք-Քարվաճառը՝ դժվարանցանելի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեկցության տոնի կապակցությամբ

Վանաձորում 1 տարի առաջ կատարված 30.000 դոլարի հափշտակության դեպքը բացահայտվել է (տեսանյութ)

Ժամը 15-ի դրությամբ 131 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն. ոստիկանություն (տեսանյութ)

Սպանության փորձ Երևանի 35-ամյա բնակչի նկատմամբ

Երկրորդ չարտերային թռիչքով ավելի քան 200 քաղաքացի վերադառնում է հայրենիք (տեսանյութ)

Զորամիավորումներում անցկացվում են մասնագիտական պարապմունքներ. ՊՆ

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը կրկին դիմել է ՄԻՊ-ին

Արցախում արտերկրից վերադարձած եւ ինքնամեկուսացման մեջ գտնվող եւս մեկ քաղաքացի է թեստավորվել

Արցախի ԿԸՀ-ն նիստ է հրավիրել. օրակարգում է նաեւ նախագահական ընտրությունների 2-րդ փուլ անցկացնելու հարցը

Անցկացվել են ապահովման դասակների հրամանատարների հավաքներ. ՊՆ

Կլինեն ձգձգումներ, բայց դրանք աղետալի չեն. դատավորը՝ արտակարգ դրության պայմաններում դատարանների աշխատանքի մասին

Ժամկետային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել՝ ծառայակցին դիտավորությամբ կյանքից զրկելու համար