Վանաձորի աղմկահարույց սպանությունների գործով Բագրատաշենի անցակետում հայտնաբերվել է եւս մեկ կասկածյալ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, հոկտեմբերի 11-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության (վարչության պետ Արտակ Կարապետյանի), ոստիկանության Լոռու մարզային վարչության՝ վարչության պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ, Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի՝ բաժնի պետ Վազգեն Թորոսյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչների՝ վարչության պետ Աննա Մանթաշյանի, վարչության պետի տեղակալ Արման Գալստյանի և հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Տարոն Թադևոսյանի գլխավորությամբ, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, նույն օրը՝ ժամը 08:00-ի սահմաններում, Հայաստանի Բագրատաշենի սահմանային անցակետից փախուստի փորձ կատարելիս հայտնաբերել և ոստիկանության Լոռու մարզային վարչություն են բերման ենթարկել Վանաձոր քաղաքի Միչուրինի փողոցի բնակիչ, 39-ամյա Տիգրան Բարոյանին:

Կայքի փոխանցմամբ, վերջինս փաստերի ճնշման տակ խոստովանել է, որ հոկտեմբերի 4-ին, Վանաձոր քաղաքի Միչուրինի փողոցի 20 հասցեի նկուղային մասում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ ինքնաձիգով կրակել է 2 անձանց ուղղությամբ ու դիմել փախուստի: Գ. Շամշյանի տեղեկություններով, քննչական խմբի ղեկավար Տ. Թադևոսյանի որոշմամբ Տ. Բարոյանը ձերբակալվել է, ով նույն սպանության գործով կալանավորված Հակոբ Գրիգորյանի քրոջ տղան է: Տ. Բարոյանն էլ աշխատում է «Ջիլիզայի» անտառտնտեսությունում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Վանաձորում կրակոցների հետեւանքով սպանվել էր 3 անձ, եւս 5-ը վիրավորումներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Ամկահարույց սպանությունների գործով գլխավոր մեղադրյալ 46-այա Հակոբ Գրիգորյանը կալանվորվել էր եւ տեղափոխվել Վանաձոր քրեկատարողական հիմնարկ: Վերջինիս նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Տպել
6709 դիտում

Ոստիկանները գրպանահատության 2 դեպք են բացահայտել. գրպանահատները բերման են ենթարկվել

Բացահայտվել է պետությանը պատճառված շուրջ 1 միլիարդ 160 միլիոն դրամի վնասի դեպք. հարուցվել է քրեական գործ

Տակեո Կանադեն ՎիվաՍել-ՄՏՍ-ում հանդիպել է ՏՀՏ հայաստանյան համայնքի ներկայացուցիչների հետ

Վարդան Պետրոսյանը նոր ներկայացում է պատրաստում. պրեմիերան կլինի Լոս Անջելեսում

Ucom-ում բոլոր սմարթֆոնները տրամադրվում են շա՛տ-շա՜տ ինտերնետով

Դեկտեմբերի 6-ին, 7-ին, 8-ին կաշխատեն Երևան-Գյումրի-Երևան լրացուցիչ արագընթաց էլեկտրագնացքներ

Նորածիններին կորցրած 500 մայրերի բողոք-դիմումները հանձնվեցին Առողջապահության նախարարություն եւ Գլխավոր դատախազություն

Արցախի ժողովրդի անվտանգությունը ենթակա չէ զիջման. Զոհրաբ Մնացականյանի ելույթը՝ Բրատիսլավայում (տեսանյութ)

Երևանում Նիդերլանդների դեսպանություն կբացվի. Նիդերլանդների խորհրդարանը ընդունել է ԱԳՆ 2020 թ. բյուջեի լրացումը

Դպրոց կառուցելը առաջնահերթ է, բայց չի նշանակում, որ ձեր առաջարկածը պետք է լինի առաջնահերթ. Ջանջուղազյանը՝ Սամսոնյանին

ԱԻՆ-ը նախազգուշացնում է երեխաների կողմից պայթուցիկ սարքերի օգտագործման հնարավոր վտանգի մասին

Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը

Արսեն Թորոսյանը հանդիպել է Հնդկաստանի առողջապահության նախարարին

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի գրողների միության հիմնադրման 85-ամյակի առթիվ

ԱԺ պատգամավորները 2020 բյուջեի նախագծում 368 մլրդ դրամի առաջարկներ են ներկայացրել․ 264,4 մլրդ՝ միայն ԲՀԿ-ն

Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոքներ է ներկայացրել Մարտի 1-ի գործով Սամվել Հարությունյանի և Մասիս Այվազյանի դատավճիռների դեմ

«Արարատ-Արմենիան» հետաքրքրված է Մարկոս Պիզելիի ծառայություններով

Սերժ Սարգսյանի եղբորորդու գործով վկան մեկնել է ՀՀ-ից

Չենք բացառում, որ էլ ավելի ծանր հանցագործություններ կվերագրվեն՝ ոչ միայն պարոն Սարգսյանին. Աղաջանյան

2020-ի բյուջեն այնպես է նախագծվել, որ մենք այլեւս բյուջետային աջակցության վարկերով չենք ֆինանսավորելու դեֆիցիտը․ նախարար