Սխոդկեն որոշեց... «զիլիից» մինչեւ գազի վինտիլ

13/10/2019 schedule10:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հոկտեմբերի 12-ի համարում

Ուրբաթ օրը ժամը 12-ին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ԱԺ արտահերթ նիստում կդիմի խորհրդարանին՝ պատգամավոր Հակոբ Ռաֆիկի Հակոբյանի հանդեպ քրեական մեղադրանք առաջադրելու թույլտվություն ստանալու միջնորդությամբ։ Հակոբյանին «հանձնելու» արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը որոշվել է տալ կառավարությանը, քանզի խորհրդարանն իր համար «զապադլո» է համարում իր անդամին հանձնելու համար նախաձեռնել նման նիստ։ Չնայած, քաղաքական համաձայնությունը կայացված է, եւ պատգամավորները ուրբաթ օրը Հակոբ Հակոբյանին կհանձնեն Աղվան Հովսեփյանի արդարադատությանը։ Որովհետեւ, երբ նախօրեին «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանն ու ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հանդիպել են Ռոբերտ Քոչարյանին, վերջինս չի ցանկացել լսել որեւէ միջնորդություն ու պահանջել է հանձնել Հակոբյանին։

Ու չնայած Հակոբյանի ժողպատգամավոր ընկերները  երեքշաբթի երեկոյան օդակայանում դիմավորել են Մոսկվայից վերադարձող Սերժ Սարգսյանին եւ փորձել նրա միջոցով լուծել խնդիրը, սակայն ՊՆախարարը եւս այն կարծիքին է եղել, թե պետք է հնարավորություն տալ դատախազությանը` քննություն անցկացնելու։ Այսօր խորհրդարանը պաշտոնական գրություն կուղարկի արդեն ազատության մեջ գտնվող պատգամավոր Հակոբ Հակոբյանին ու կտեղեկացնի ուրբաթ օրվա արտահերթ նիստի մասին, որտեղ քննարկվելու է իր հարցը։ Պատգամավոր Հակոբ Հակոբյանը խոստացել է հանրապետությունից չփախնել եւ անպայման ներկա լինել արտահերթ նիստին։

Ինչ վերաբերում է փակ, գաղտնի քվեարկությանը, ապա այս դեպքում անհրաժեշտ է, որ քվեարկությանը մասնակցի նվազագույնը 66 պատգամավոր, իսկ որոշումը կայացվելու է ձայների պարզ մեծամասնությամբ։ Այսինքն, 34 կողմ քվեաթերթիկը բավական է Հակոբյանին որպես մեղադրյալ քրեական գործում ներգրավելու համար։ Որեւէ մեկը խորհրդարանում չէր կասկածում, որ Հակոբյանին հանձնելու են, եւ անգամ նրա ամենամտերիմ ընկերներին երեկ պատել էր պետության ինստիտուտների հանդեպ ակնածանքը, ու բոլորը հանկարծ հասկացել էին, որ եթե տեղի է ունեցել խուլիգանություն, ապա չպետք է խոչընդոտել քննությունն իրականացնող մարմինների աշխատանքին։

Այն, որ Հակոբ Հակոբյանը, որը Դուբայի իր արկածներից եւ Ղուրանի վրա քնելուց հետո դարձել էր սուպերհանրահայտ դեմք, կարող է քրեական  պատասխանատվության ենթարկվել Քրեական օրենսգրքի միանգամից մի քանի հոդվածներով` հայտնի ճշմարտություն է։ Բայց այն, որ այս խորհրդարանում բազմաթիվ պատգամավորներ կան, որ Հակոբ Հակոբյան-Ճոյտից մի քիչ պակաս, մի քիչ ավել հանցագործներ են, դրանում եւս կասկած չկա։ Ուստի, երեկ պատգամավոր Մանուկ Գասպարյանն ուզում էր ստանալ մեկ, բայց շատ պարզ հարցի պատասխան. «Հակոբը 90 թվականից այս պետությունից գողանում է։ Ես ուզում եմ հասկանալ, թե ինչո՞ւ որոշեցին նրան պատժել հենց հիմա»,- հարցնում է պատգամավորը։ Ու ինքն էլ պատասխանում է, թե կան տեղեկություններ, որ նախագահ Քոչարյանին խիստ անհրաժեշտ են Հակոբ Հակոբյանին պատկանող «Ագրոբանկի» բազմաթիվ շենքերն ու տարածքները, որոնք պատգամավորը վարձակալության է տվել «Արդշինինվեստբանկին»։

Ուստի, այս գերակա շահի անհրաժեշտությունից էլ ելնելով, ըստ Մանուկ Գասպարյանի, Հայանիստ գյուղում կազմակերպվել է «Զասադա» օպերացիան։ Այնպես որ, մի քիչ անկեղծանալու դեպքում Հակոբ Հակոբյանին նույնիսկ կարելի է համարել անարդարության զոհ։ Իհարկե, խոսքը իշխանական սխոդկայի շկալայով չափվող արդարության մասին է։ Եւ եթե հաշվենք, թե ուրբաթ օրը քանի հանցագործ է խորհրդարանի դահլիճում իր քվեարկությամբ որոշելու իրենցից մեկին հանձնել արդարադատությանը, ապա այս ֆոնին Հակոբյանը սկսում է դիտվել համարյա քավության նոխազ։

Որովհետեւ որեւէ մեկը չի կարող ապացուցել, թե ինչո՞ւ է անհրաժեշտ կրիմինալի դեմ պայքարը սկսել հենց Հակոբյանից, երբ ցանկության դեպքում ամեն երեկո կարելի է «օբլավ» անել ու դեպքի վայրում ձերբակալել սրճարանների պատալոկներին կրակող նախարարների, ստրիպտիզ բարերում ձողի վրա պտտվող պարուհու վերջին հագուստը պատռող պատգամավորի եւ մեքենայի տակ մարդ գցող պաշտոնյայի ընտանիքի անդամի։ Ինչ վերաբերում է պետությունից միլիոններ գողանալուն, ապա դա իրեն հարգող ցանկացած պատգամավորի եւ բարձրաստիճան պաշտոնյայի ամենօրյա քրտնաջան աշխատանքն է, եւ ինչպես ընդունված է ասել իշխանական վերնախավում` նրանց հալալ քրտինքը։

Հակոբ Հակոբյանը գողացել է բոլորի պես` մեկից  շատ, մեկից պակաս, իր հանապազօրյա խուլիգանությունը արել է ինչպես բոլորը եւ, ինչպես մնացած չպատժվածները, ըստ որոշ պնդումների,  ատրճանակի խզակոթով հավեսով հասցրել է նախագահի ախրանայի անդամի քթին։ Այսինքն, այս մասով Հակոբ Հակոբյանը խաղի ոչ մի կանոն չի խախտել։ Այնպես որ, իշխանությունների հանկարծահաս արդարադատության մղումի պատճառները հաստատ ուրիշ տեղ են, եւ Հակոբյանը հաստատ ուրիշ բան է խախտել։ Ինչ վերաբերում է ուրբաթ օրը սպասվող փակ, գաղտնի քվեարկությանը, չնայած երեկ որոշ հանրապետականներ քֆուրի ստանդարտ տեքստ էին գրում իրենց կուսակցության անդամին հանձնելուն կողմ քվեարկողների համար, սակայն այս խորհրդարանի կյանքի պատմությունը ցույց է տվել, որ իրենց սեփական քֆուրն առաջինը ուտում են տեքստի անմիջական հեղինակները։

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1620 դիտում

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում