Հանուն թայֆայի. գլխավոր դատախազը՝ օրենսդիր

13/10/2019 schedule10:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հոկտեմբերի 12-ի համարում

Երբ երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդությունը ԱԺ-ին` պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտի) նկատմամբ քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ, ցանկանում են քննարկել կառավարության նախաձեռնությամբ հրավիրվելիք ԱԺ արտահերթ նիստում, մի պահ տարակուսեցինք: Այդ գործընթացում ՀՀ կառավարության ներգրավվածությունը չի կարող օրինական որեւէ հիմնավորում ունենալ: Ի՞նչ հիմքով պետք է կառավարությունը դիմի ԱԺ-ին` արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ: Երեկ երեկոյան ՀՀ գլխավոր դատախազությունը տարածեց պաշտոնական հաղորդագրություն, որում ասված է.

«ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հոկտեմբերի 11-ին դիմել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին` ՀՀ կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 12-ին կայանալիք նիստի օրակարգում ընդգրկել նաեւ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու մասին ՀՀ ԱԺ նախագահին առաջարկ ներկայացնելու հարցը` հետեւյալ օրակարգով. «Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանին որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ» ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագիրը քննարկելու մասին»: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ, այնուամենայնիվ, ՀՀ գլխավոր դատախազը խախտել է ՀՀ Սահմանադրությունը` կատարելով գործողություն, որի լիազորությունը չունի: ՀՀ Սահմանադրության 103-րդ հոդվածի վերջին նախադասությամբ ամրագրված է, որ դատախազությունը գործում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում` օրենքի հիման վրա:

«Դատախազության մասին» օրենքում չկա ոչ մի բառ, որը ՀՀ գլխավոր դատախազին իրավունք է տալիս դիմել ՀՀ վարչապետին` կառավարության նիստի օրակարգում ինչ-որ հարց ընդգրկելու առաջարկով: Բայց դատախազն ավելի առաջ է գնացել եւ ԱԺ արտահերթ նիստ նախաձեռնելու առաջարկով է հանդես եկել` նշելով կոնկրետ հարցի անվանումը: Իր այս քայլով գլխավոր դատախազը Սահմանադրությամբ դատախազությանը վերապահված լիազորության կատարումը պայմանավորել է կառավարության որոշմամբ: Մի պահ պատկերացրեք, որ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը չի ընդունում ՀՀ գլխավոր դատախազի առաջարկը եւ հարցը չի մտցնում կառավարության նիստի օրակարգ: Կամ վարչապետը հարցը մտցնում է կառավարության նիստի օրակարգ, բայց այն գործադիր մարմնի հավանությանը չի արժանանում:

Ի՞նչ պետք է անի ՀՀ գլխավոր դատախազը` շորե՞րը պատառոտի: ՀՀ Սահմանադրությունն ամրագրում է, որ ԱԺ արտահերթ նիստերը գումարում է խորհրդարանի նախագահը` ՀՀ նախագահի, կառավարության եւ ընդհանուր պատգամավորների 1/3-ի նախաձեռնությամբ: Միակ օրենքը, որը ստեղծված իրավիճակում ՀՀ դատախազությանը որոշակի լիազորություն է տալիս խնդիրը լուծել` ԱԺ կանոնակարգն է: Իսկ այն ՀՀ գլխավոր դատախազին իրավունք է տալիս դիմել ԱԺ-ին` պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով համաձայնություն ստանալու համար: Սահմանադրությունը չխախտելու համար ՀՀ գլխավոր դատախազը պետք է պարզապես օգտվեր իրեն տրված լիազորությունից եւ դիմեր ԱԺ նախագահին:

Դրանից հետո միջնորդությունը կարող էր քննարկվել ԱԺ հերթական նիստի ժամանակ, կամ եթե այն հրատապ քննարկելու խիստ անհրաժեշտություն առաջանար, ապա պետք է թվով 44 պատգամավորների ստորագրությամբ արտահերթ նիստ նախաձեռնվեր: Իհարկե, ԱԺ-ում անհնար է գտնել 44 պատգամավոր, որոնք անցած տարիներին նույն արարքը չեն արել, ինչ Հակոբ Հակոբյանը, ուստի ստորագրություններ հնարավոր չէր լինի հավաքել եւ հարկ կլիներ սպասել հերթական նիստին: Խնդրի լուծման սահմանադրական մյուս տարբերակը կարող էր լինել ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ նախագահին դիմելը, բայց ոչ թե ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու առաջարկով, այլ ՀՀ Սահմանադրության 49-րդ հոդվածը հիմք ընդունելով, որն ամրագրում է, որ ՀՀ նախագահն ապահովում է օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բնականոն գործունեությունը:

Այլ կերպ ասած, Աղվան Հովսեփյանը ՀՀ նախագահից կարող էր խնդրել իրեն վերապահված լիազորությամբ ապահովել դատական իշխանության մաս կազմող դատախազության բնականոն գործունեությունը: Դրանից հետո ՀՀ նախագահը կարող էր դիմել ԱԺ-ին` արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ: Այսինքն, խնդիրն ունեցել է հստակ օրինական լուծման տարբերակներ: Սակայն ընտրվել է անօրինական տարբերակը` այդպիսով հերթական անգամ ապացուցելով, որ իշխանությունները խնդիրները լուծելիս առավել հաշվի են առնում թայֆայական շահերը եւ ոչ թե ՀՀ Սահմանադրության ու օրենքների պահանջները:

Վահագն Հովակիմյան

Տպել
1472 դիտում

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի

Մեկ տարում մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին. դատախազ. 1Lurer