Արցախի խորհրդարանում հյուրընկալվել է Կանադայի պատվիրակությունը

12/10/2019 schedule19:34

Շարունակվում են «Համագործակցություն հանուն արդարության եւ խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովի շրջանակում Արցախ ժամանած պատվիրակությունների հետ հանդիպումներն Արցախի Հանրապետության Ազգային ժողովում:

Այս մասին հայտնում են Արցախի ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի բաժնից։

ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ու «Արցախ-Կանադա» բարեկամական խմբի անդամները հանդիպել են Արցախ ժամանած Կանադայի պատվիրակության հետ:

Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել կանադացի բարեկամներին օվկիանոսից այն կողմ Արցախի ժողովրդի ձայնը լսելի դարձնելու համար, ինչի վառ օրինակը մարտին Կանադայում ձեւավորված Արցախի ժողովրդի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ստեղծումն է:

Ա. Ղուլյանը բարձր է գնահատել Արցախի ճանաչման գործում Կանադայի հայկական կազմակերպությունների եւ կանադացի բարեկամների տեսանելի աշխատանքը եւ ընդգծել. «Մենք գիտենք, որ միջազգային ճանաչման տանող ճանապարհը երկար է լինելու, սակայն մենք համբերատար ենք ու վստահ՝ մեր հաջողության մեջ, քանի որ տարեցտարի ավելանում են Արցախի բարեկամները»:

Քվեբեկի Ազգային ժողովի անդամ Գի Ուելետը, նշել է, որ տպավորված է Արցախով եւ Արցախի ժողովրդի ջերմ ընդունելությամբ: Ուելետի խոսքով, որպես խաղաղ երկրի քաղաքացի, նա պատրաստ է խաղաղության եւ արդարության դեսպան լինել Արցախի համար. «Ժամանակակից սոցիալական մեդիայի եւ կեղծ նորությունների աշխարհում շատ կարեւոր է Արցախի ճիշտ ներկայացումը: Այս պահին շատերն ինձ անհամբեր սպասում են Քվեբեկում, որպեսզի կիսվեմ իմ տպավորություններով եւ հավաստի տեղեկություններ հաղորդեմ ձեր երկրի մասին»:

Օնտարիոյի Օրենսդրական ժողովի անդամ Արիս Պապիկեանն իր հերթին հավաստիացրել է. «Ղարաբաղի ժողովուրդը միայնակ չէ ճանաչման բարդ ճանապարհին եւ չնայած այն բոլոր խոչընդոտներին, որոնց առերեսվում են Կանադայի հայկական կառույցները Արցախը ճանաչելի դարձնելու գործում, մեր բարեկամների աջակցությամբ բոլոր խոչընդոտները հաղթահարելի են»:

«Իմ հոգին Տորոնտոյում է, իսկ սիրտս՝ Արցախում», - ասել է Տորոնտոյի քաղաքային խորհրդի անդամ Ջիմ Կարիջիաննիսը: Կարիջիաննիսը կիսվել է քաղաքային խորհրդում իր համակիրների հետ համատեղ տարվող աշխատանքների առաջընթացի մասին եւ հույս հայտնել, որ շուտով լավ նորություններ կունենան:   

Մոնրեալի Գործադիր կոմիտեի անդամ Մարի Դերոսն նշել է. «Շատ բարձր եմ գնահատում այստեղ լինելու հնարավորությունը: Ես տեսա Արցախի ներուժը: Այստեղ բազմաթիվ տաղանդավոր եւ կրթված երիտասարդներ կան: Նրանք են Արցախի ապագան: Շարունակեք քաջալերել նրանց»:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ Կանադայի Հայ դատի Քվեբեկի եւ Օնտարիոյի հանձնախմբի անդամներ Աբրահամ Նիզիպլեանը եւ Հարութ Մաթոսեանը, որոնք խոսել են հայկական օրակարգային հարցերի ուղղութամբ տարվող աշխատանքների մասին եւ վստահեցրել, որ հաջորդ այցի ժամանակ պատվիրակության կազմն ավելի մեծ եւ ընդգրկուն կլինի:

Տպել
1487 դիտում

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)