«Ռեստարտը» միանում է ատելության, թշնամանքի հրահրումը և խրախուսումը դատապարտող՝ «Իմ քայլի» պատգամավորների հայտարարությանը

12/10/2019 schedule12:20

Սույն թվականի հոկտեմբերի 8-ին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մարիա Կարապետյանը, Արթուր Հովհաննիսյանը, Սարգիս Խանդանյանը, Թագուհի Ղազարյանը, Գայանե Աբրահամյանը եւ Հերիքնազ Տիգրանյանը հանդես եկան քաղհասարակության եւ նրանց ներկայացուցիչների, լրատվության միջոցների եւ լրագրողների, դատական իշխանության ներկայացուցիչների, իրավապաշտպանների, այլ անհատների եւ խմբերի նկատմամբ հետապնդման, ահաբեկման, սպառնալիքի եւ ոտնձգության դրսեւորումները, ատելության եւ թշնամանքի հրահրումը եւ խրախուսումը դատապարտող հայտարարությամբ։

Նույն հայտարարության մեջ պատգամավորները նաեւ հայտնել են իրենց հանձնառության մասին՝ կատարելագործելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը՝ խոսքի ազատության եւ այլոց իրավունքների եւ արժանապատվության պաշտպանության միջեւ հավասարակշռություն հաստատելու համար։

«Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության անդամները եւս միանում են «Իմ քայլը» պատգամավորների հայտարարությանը եւ շնորհակալություն հայտնում նմանատիպ կարեւոր նախաձեռնության համար։ Նրանց հայտարարության մեջ մասնավորապես ասված է․

«Արդեն բավականին ժամանակ է, որ մի շարք անհատներ, խմբեր կանխամտածված փորձում են ՀՀ հասարակական-քաղաքական կյանքում առաջացնել լարվածություն, անառողջ մթնլորոտ եւ օգտագործում են ատելության խոսքը, վերբալ բռնությունը՝ որպես իրենց հիմնական գործիքներ։ Այս խմբերը հաճախ նույնիսկ հատուկ անցնում են բոլոր կարմիր գծերը՝ հնչեցնելով ծնողների նկատմամբ հայհոյանքներ ու անպատվությունններ։ Մինչդեռ ՀՀ-ում ծնողի նկատմամբ ցանկացած հայհոյանք անընդունելի է, ու սա այն եզակի պնդումներից է, որի հետ կապված կա հասարակական համընդհանուր կոնսենսուս։ Շատ կարեւոր է նշել, որ բռնության մասին պատկերացումները ՀՀ-ում ամբողջական չեն, քանի որ հաճախ բռնություն է ընկալվում միայն ֆիզիկական բռնությունը, մինչ վերբալ բռնությունը իր բնույթով կարող է ավելի վտանգավոր լինել՝ բերելով ամենածանր հետեւանքները։

Արդեն տեւական ժամանակ է, որ «Ռեստարտ»-ի անդամները բարձրաձայնում են այս խնդիրի մասին՝ կոչ անելով բոլոր համապատասխան մարմիններին ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ սկսած օրենսդրական կարգավորումներից վերջացրած հասարակական կոշտ անհանդուրժողականությամբ։

Ի պատասխան այս հայտարարությունների՝ հնչում էին հիմնականում այսպես ասած երկու հակափաաստարկներ՝ միջազգային փորձ, խոսքի ազատության սահմանափակումներ, որոնք, իհարկե, քննադատության չեն դիմանում։ Հենց եվրոպական մի շարք երկրներում ատելության խոսքի շատ տեսակներ՝ ռասիստական, կրոնական, ազգային եւ այլ, շատ վաղուց քրեականացված են։ Խոսքի ազատությունն, իհարկե, ժողովրդավարության կայացման եւ պահպանման գլխավոր երաշխիքներից է։ Այս պնդումը «Ռեստարտ»-ի անդամների համար բացարձակ ճմարտություն է եւ ուղեկցելու է մեզ մեր գործունեության ամբողջ ընթացքում, բայց մեզ համար նաեւ աներկբա է, որ ո՛չ ատելության քարոզը, ո՛չ զրպարտությունը, ո՛չ արժանապատվության ոտնահարումը ոչ մի կապ չունեն խոսքի ազատության հետ։

Հետեւաբար, «Ռեստարտ» նախաձեռնության անդամները, կարդալով պատգամավորների սույն հայտարարությունը, հայտնում են, որ մեծ ոգեւորությամբ միանում են «Իմ քայլը» պատգամավորների հայտարարությանը եւ շնորհակալություն հայտնում նմանատիպ կարեւոր նախաձեռնության համար։ Այսպիսի օրենսդրական նախաձեռնությունը կզսպի սրբություն չճանաչող որոշ տարրերի, առավել ներդաշնակ կդարձնի ներհասարակական հարաբերությունները՝ կրճատելով ինքնախեղման, հաշվեհարդարի եւ սպանության դեպքերը։

Հայտարարում ենք, որ մեր բոլոր միջոցներով աջացելու ենք սույն նախաձեռնությանը, իսկ այն պատգամավորներին, ովքեր դեռ չեն միացել, կոչ ենք անում միանալ եւ ձեռնամուխ լինել այս կարեւոր աշխատանքի իրականացմանը։

Ողջունելի է, որ գնալով ավելի շատ պատգամավորներ են միանում հայտարարությանը։ Հարգանքով՝ «Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնություն»,- ասված է հայտարարության մեջ։

Նախաձեռնությանը միացել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մարիա Կարապետյանը, Արթուր Հովհաննիսյանը, Սարգիս Խանդանյանը, Թագուհի Ղազարյանը, Գայանե Աբրահամյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Վահագն Թեւոսյանը, Նազելի Բաղդասարյանը, Համազասպ Դանիելյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Սոնա Ղազարյանը, Սոս Ավետիսյանը, Լիլիթ Ստեփանյանը, Միքայել Զոլյանը, Վահագն Հովհաննիսյանը, Արփինե Դավոյանը։

Տպել
1486 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին