Տիգրան Պետրոսյանը կդադարեցնի՞ Անի համայնքի ղեկավարի լիազորությունները

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը չի կատարի ՇՄ դատախազ Կարեն Գաբրիելյանից հոկտեմբերի 9-ին ստացած միջնորդագիրը, համաձայն որի՝ առաջարկվում էր դադարեցնել Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանի լիազորությունները: Դատախազության փաթեթը ստանալու պահից մարզպետն այն քննարկել է իրավասու անձանց հետ: Հստակեցվել է, որ Տիգրան Պետրոսյանը որպես մարզպետ համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցնելու իրավունք չունի: ՏԻՄ օրենքը նման գործառույթ չի նախատեսում: Դատախազությունը համայնքի ղեկավարի լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու իր միջնորդությունը հիմնավորել է Արտակ Գեւորգյանին առաջադրված մեղադրանքով, որում նաեւ առկա է պաշտոնական դիրքի չարաշահում:

«Դատախազությունն իրապես մտահոգություններ ունի պաշտոնավարման շարունակության հետ կապված, այսինքն՝ ինքն այդ մտահոգությունը ձեւակերպել էր Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով, երբ որ, կոպիտ ասած, գործատուն պետք է դադարեցնի անձի լիազորությունները ժամանակավորապես, մինչեւ ամեն ինչ  կհստակեցվի: Այստեղ ընթացակարգի հետ կապված խնդիր կա, ընթացակարգն, ըստ էության մեր երկրում բուն համայնքապետերի հետ կապված, պարզ չէ: Հստակ չէ: ՏԻՄ-ի  մասին օրենքով ժամանակավորապես դադարեցնելու իրավասությունը չկա, քրեական օրենսգրքով՝ կա, ասվում է, որ դա գործատուն պետք է անի: Բայց այս պարագայում համայնքապետի գործատուն մարզպետը չէ: Դրա համար մենք ամբողջ փաթեթը հավաքել ենք դատախազությունից, համայնքապետի փաստաբանից, անձամբ համայնքապետից և ներկայացրել ենք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, որպեսզի ստանանք ամբողջական պարզեցում: Միայն այդ դեպքում ամբողջական մոտեցումը հստակ լինի և չենք անի  քայլեր, որոնք իրավական առումով խոցելի  կլինեն: Դատախազությունը մեզ այդ աշխատանքի համար եռօրյա ժամկետ էր տվել, մենք այդ ժամկետում փաթեթներն ուղարկել ենք քննարկման»,-զրույցում ասաց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

Անկախ ամեն ինչից, մարզպետն անընդունելի համարեց համայնքապետի թիմակիցների հայտարարություններն այն  մասին, թե դատախազի միջնորդությունը քաղաքական հետապնդում է:  Հիշեցնենք, որ Արտակ Գեւորգյանը ՀՀԿ անդամ է, 15 տարի հանդիսացել է Մարալիկի համայնքապետ, այսօր արդեն ղեկավարում է Անի խոշորացված համայնքը: Գեւորգյանի դեմ նախորդ տարվանից սկսված բողոքի ակցիաներն ամենատարբեր դրսեւորումներն ունեն մինչ օրս: Վերջին ամիսներին նա չի կարողացել մտնել քաղաքապետարանի շենք եւ ստիպված է եղել աշխատանքներն իրականացնել ամենատարբեր վայրերում՝ տեղափոխվելով համայնքից-համայնք:

Եթե լիներ քաղաքական հետապնդում, ապա վաղուց Արտակ Գեւորգյանի լիազորությունները դադարեցված կլիներ,-ասաց Տիգրան Պետրոսյանը: «Ինձ համար որոշակի մտահոգություն կա համայնքապետի բլոկում էս ամեն ինչը քաղաքականացնելու հետ կապված, մեզ համար իրապես մտահոգիչ է, որովհետև էս ամբողջ ընթացքում մենք առավելագույնս զգայուն մոտեցում էինք ցուցաբերում այս հարցի նկատմամբ, աշխատելով ամեն ինչ անել, որ թե՛ բողոքող կողմի, թե՛ համայնքապետի մոտ չլիներ էդ մոտեցումը, որ էստեղ արհեստական միջամտության խնդիր կա, և էսօր փորձել էս ամեն ինչին վերագրել քաղաքական որոշակի կոմպոնենտների, մեզ համար դառնում է բավականին զավեշտալի, որովհետեւ ակնհայտ է, որ չկա նման բան»:

Ըստ Արտակ Գեւորգյանի, ինքը շարժվելու է ՏԻՄ օրենքով, կատարելու է օրենքի պահանջները, շարունակելու է պաշտոնավարումը եւ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Հիշեցնենք, որ դատախազի միջնորդությունը որպես քաղաքական հետապնդում որակել էր հենց Անի համայնքի ավագանին:

Տպել
1810 դիտում

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին