«ՌեԱնիմանիա» 11-րդ փառատոնին այս տարի կցուցադրվի 100-ից ավելի ֆիլմ

11/10/2019 schedule13:20

«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 11-րդ միջազգային փառատոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 24-29-ը:

Փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին «Մոսկվա» կինոթատրոնում: Արարողությանը կմասնակցեն նաև փառատոնի հատուկ հյուրերը: Ֆիլմեր կցուցադրվեն նաև այլ տարածքներում:

Այս տարի կինոփառատոնը ստացել է ավելի քան 350 լիամետրաժ և կարճամետրաժ անիմացիոն ֆիլմեր՝ աշխարհի տարբեր երկրներից, որոնցից ընտրված 100-ից ավելին կմրցեն փառատոնի հինգ հիմնական անվանակարգերում: Մասնավորապես ներկայացված են լայնամետրաժ և կարճամետրաժ ֆիլմեր ԱՄՆ-ից, Միացյալ Թագավորությունից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսպանիայից և այլ երկրներից:

Արտերկրի ու Հայաստանի պրոֆեսիոնալ մասնագետներից կազմված ժյուրին կդիտարկի դրանք և փառատոնի ավարտին մրցանակներ կհանձնի տարբեր անվանակարգերում:

Փառատոնի շրջանակում կիրականացվի հատուկ ծրագիր՝ նվիրված նկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, ռեժիսոր Վալենտին Պոդպոմոգովի 95-րդ և հայ կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Արման Մանարյանի 90-րդ հոբելյաններին:

Փառատոնի շրջանակներում, ինչպես և նախորդ տարիներին, կանցկացվեն վարպետության դասեր, սեմինարներ:

Այս տարի վարպետության դասեր կանցկացնեն «Մատանիների տիրակալը» ֆիլմի վիզուալ էֆեկտների պատասխանատու Ռոջեր Կուպելյանը (ԱՄՆ), «Սիրով, Վինսենթ» ֆիլմի ռեժիսոր Հյու Վելշմանը (Լեհաստան), European Animation Awards-ի գործադիր տնօրեն, հայտնի պրոդյուսեր Ժան Պոլ Քոմինը (Ֆրանսիա), ոլորտի մասնագետներ պրոդյուսեր Ռոն Դայնսը (Ֆրանսիա), պրոդյուսեր, պատկերապատման գրքի հեղինակ, սցենարիստ, ռեժիսոր Կորյուն Ապրիկյանը (Ֆրանսիա), նկարիչ, պատկերապատումների հեղինակ Դեն Գոլդմանը (ԱՄՆ), գեղանկարիչ և անիմացիոն ֆիլմի գեղարվեստական ղեկավար Գևորգ Մուրադը (ԱՄՆ), ռեժիսոր-անիմատոր Նատալյա Միրզոյանը (Ռուսաստան), ռեժիսոր Արուպ Դեվիվիդին (Հնդկաստան), անիմատոր, իլյուստրատոր Զորիկա Գետան (Գերմանիա) և պրոդյուսեր Ալան Գրանջերարդը (Ֆրանսիա)

Ի դեպ, «Ռեանիմանիա» փառատոնի այս տարվա բոլոր տպագիր նյութերում, այդ թվում՝ պաստառին, կնկատեք կարմիր կլոր խորհրդանիշ: Փառատոնն այն զետեղել է ի հիշատակ Kyoto Animation ընկերության շենքի հրկիզման, որը տեղի է ունեցել այս տարվա հուլիսի 18-ին: 41-ամյա անհայտ տղամարդը բենզին է լցրել գրասենյակի ներսում և աշխատակիցների վրա, ինչի հետևանքով զոհվել է 35 մարդ: Սա Ճապոնիայում կատարված հետպատերազմյան ամենախոշոր զանգվածային սպանությունն էր: Փառատոնի այս քայլը հարգանքի տուրք է՝ ի հիշատակ մեր գործընկերների, որոնք դարձան այս պատահարի անմեղ զոհերը:

Տպել
412 դիտում

System of a Down-ը նոր երգերի միջոցով մեկ միլիոն դոլար է հավաքել Արցախին աջակցելու համար

Ռուստամ Մուրադովն անձամբ այցելել է Ադրբեջան, հանդիպել հայ ռազմագերիների հետ, մեզ տրամադրել նրանց անունները. ԱՀ նախագահ

Արցախում ստուգվել է խմելու ջրի որակը. հերքվել են բնակչության մտահոգությունները

Հայազգի համաշխարհային աստղերը կոչ են անում գերությունից ազատել հայ ռազմագերիներին. Fox 11 Los Angeles

Վարչապետը կրկին հանդիպում է ունեցել գերեվարված և անհետ կորած անձանց ընտանիքների անդամների հետ

Ընդդիմությունը վարչապետին հեռանալու համար մինչեւ երեքշաբթի օրը ժամանակ տվեց, այլապես կդիմեն անհնազանդությունների

Հանրահավաքի մասնակիցները երթով շարժվում են դեպի կառավարական ամառանոցներ

Վազգեն Մանուկյանը ներկայացրեց առաջարկվող ժամանակավոր կառավարության առաջնահերթությունները

Արսեն Թորոսյանը հանդիպել է վիրավոր զինծառայողների

Օրենքի խախտմամբ հավաքներ անցկացնելու համար ընդհանուր առմամբ մեղադրվում է 35 անձ

Լևոն Տեր-Պետրոսյանն իր մտահոգությունն է արտահայտել ներքաղաքական թեժացող գործընթացների առնչությամբ

Գագիկ Ծառուկյանն ԱԱԾ-ում է. հրապարակում նրա անունից խոսք կարդաց Իվետա Տոնոյանը

Խնածախ համայնքի տարածքում տեղի կունենա հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծում

Սյունիքի մարզի քաղաքային համայնքների ղեկավարները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք Ազատության հրապարակում. մարդկանց խմբեր տանելու ահազանգեր են հնչում

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացել է նոր ռեանոմոբիլների նվիրատվության արարողությունը

Երեւանի Սարալանջի խճուղում բախվել են 4 մեքենաներ. կա զոհ եւ տուժածներ

Ավարտվել են Կապան քաղաքի «Սյունիք» օդանավակայանի վերականգնման աշխատանքները

Վրաերթի ենթարկված 57-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

Ապարան եւ Չարենցավան քաղաքներում ձյուն է տեղում, «Չայնիի ոլորաններ»-ում մառախուղ է