Քավության նոխազ ճարեցին. կրիմինալը վերջապես գտնվեց

11/10/2019 schedule10:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հոկտեմբերի 11-ի համարում

Երեկ ողջ օրը նորանոր մանրամասներ էին հայտնի դառնում կիրակի օրը Արարատի մարզի Հայանիստ գյուղում ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մասին: Այսպիսով, նախ հաստատվեցին այն լուրերը, որ երկու հակամարտող կողմերից ընդհանուր առմամբ «ռազբորկային» մասնակցել են շուրջ 60 անձինք: Այսինքն, տեղի ունեցածը բավական լայնամասշտաբ կռիվ է եղել, որի ընթացքում չնայած կրակոցներ հնչել են, սակայն դրանք նպատակաուղղված չեն եղել, եւ կողմերը ավելի շատ փորձել են մեկը մյուսին վախեցնել: Ամեն դեպքում, այն փաստը, որ հրազենից վիրավորվածների մասին հաղորդում չկա, այդ մասին է վկայում: Ըստ տեղի ունեցածի մասին շրջանառվող լուրերի, իրադարձությունները զարգացել են հետեւյալ կերպ. ինչպես մեր նախորդ հրապարակման մեջ էինք նշել, դեպքից մի քանի օր առաջ Հայանիստ գյուղի հարեւանությամբ գտնվող գազաբաշխիչ կայանից անջատել են Հ. Հակոբյանի գազալիցքավորման կայաններին մատակարարվող «լեւի» գազը:

Այս քայլը զայրացրել է Հակոբյանին, քանի որ հայկական բարքերի առումով դա վիրավորական է: Այլ կերպ ասած` էլ ի՞նչ գազալիցքավորման կայան, եթե պիտի «լեւի» գիծ չունենա: Այսինքն, իշխանության ներսում եւ վերջինիս հովանու ներքո գործող օլիգարխների միջեւ հաստատված խաղի կանոններով, Հակոբյանը պաշտպանել է իր «իրավունքները» եւ փորձել է հետ նվաճել այն, ինչ իրենից փորձել են վերցնել: «Լեւի» խողովակի փականը բացելու նպատակով Հակոբյանը նախ երեք հոգու ուղեկցությամբ է գնացել գազաբաշխիչ կայան: Գազաբաշխիչ կայանը հսկող անվտանգության աշխատակիցները, որոնք «Ֆուլկոնտակտ» ֆեդերացիայի անդամներ են, նրանց ներս չեն թողել: Այսինքն, օրենքի տեսանկյունից գազաբաշխիչ կայանը հսկողները Հակոբյանին եւ նրա հետ ժամանածներին ներս չթողնելով` գործել են օրինական: Բայց մյուս կողմից, հայկական իրականության կանոններով, այս դեպքում օրենքն ավելի շուտ եղել է քողարկվելու միջոց:

Մի խոսքով, կարելի է ասել, որ գազաբաշխիչ կայանի անվտանգության աշխատակիցները Հակոբյանի եւ նրան ուղեկցողների առաջին «գրոհը», որը սահմանափակվել է լեզվակռվով, բարեհաջող ետ են մղել: Հակոբյանը հեռացել է` խոստանալով քիչ անց վերադառնալ: Մոտ կես ժամ անց նա վերադարձել է, հետը` մոտ երեսուն հոգի: «Գրոհի» սկզբնական մասում Հակոբյանի կողմնակիցները ակնհայտ թվային առավելություն են ունեցել, սակայն քիչ անց գազաբաշխիչ կայանի անվտանգության ուժերը համալրում են ստացել: Բանն այն է, որ Հակոբյանի այցելությունից հետո նրանք ահազանգած եւ օգնություն խնդրած են եղել:

Ի դեպ, քաղաքական շրջանակներում փաստում են, որ «Ֆուլկոնտակտ» ֆեդերացիան փաստացի գտնվում է Ռոբերտ Քոչարյանի պահակազորի ղեկավար Գրիշա Սարկիսյանի տնօրինության տակ: Հենց այդ հանգամանքով է բացատրվում այն երեւույթը, որ գազաբաշխիչ կայանների անվտանգությունը «Ֆուլկոնտակտ» ֆեդերացիային հանձնելու հետեւանքով Հայաստանի գազալիցքավորման կայաններին մատակարարվող գազի փականները, փաստորեն, անցել են Գ. Սարկիսյանի վերահսկողության տակ: Ըստ որոշ լուրերի, «Ֆուլկոնտակտ» ֆեդերացիայի անդամներին օգնության հասածների մեծ մասը եղել են Ռոբերտ Քոչարյանի եւ մի քանի այլ բարձրաստիճան պաշտոնյաների թիկնազորի տղաները` մոտ երկու տասնյակ:

Ավելին, լուրեր կան նաեւ, որ համալրումը գլխավորել է անձամբ Գ. Սարկիսյանը: Համալրման ժամանումից հետո ուժերի հարաբերակցությունն ակնհայտորեն Հակոբյանի կողմնակիցների օգտին չի եղել, եւ կարճ ժամանակում նրանք, մեղմ ասած, ծանր կացության մեջ են հայտնվել: Մյուս կողմից, Հակոբյանի տղերքն էլ տեղ-տեղ կարողացել են արժանի հակահարված տալ: Մասնավորապես, որոշ տեղեկությունների համաձայն, նրանցից մեկը հրազենի խզակոթով հարվածել եւ կոտրել է Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի տղաներից մեկի քիթը: Սակայն, ինչպես ասում են, ճակատամարտի ելքը եղել է կանխորոշված: Թիկնազորայինները փաստացի ջարդուփշուր են արել Հակոբյանի կողմնակիցներին, որոնք ստիպված են եղել նահանջել:

Կռվից հետո գազաբաշխիչ կայանի անվտանգության աշխատակիցները տեղի ունեցածին իրավական ընթացք են տվել` դիմելով իրավապահ մարմիններին: Արդյունքում, կարելի է ասել, Հ. Հակոբյանը եռակի է տուժել: Նախ, նա իր փողերից է զրկվել, քանի որ անջատվել է նրա «լեւի» գազը, այնուհետեւ` նրան ծեծել են, քանի որ չի համակերպվել նոր իրավիճակի հետ եւ ընդվզել է: Այդքանից հետո Հակոբյանը եւ նրա կողմնակիցները պետք է նաեւ օրենքով պատասխանատվության ենթարկվեն: Ի դեպ, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կողմից ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանին հասցեագրված գրությունից պարզ է դարձել, որ միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 8-ին, ժամը 18-ի սահմաններում, իսկ Հակոբյանը ձերբակալվել է նույն օրը, ժամը 23.40-ին: ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնի դարձավ նաեւ, որ ճշտվել է Հակոբյանի` միջադեպին մասնակցած կողմնակիցներից եւս երկուսի ինքնությունը:

Ըստ այդմ, միջադեպին մասնակցել են նաեւ «Գովասան» ՍՊԸ տնօրեն Արթուր Սիմոնյանը եւ նրա քենակալ Արմենակ Վարդանյանը: Իրավապահները ներկայումս միջոցներ են ձեռնարկում նրանց հայտնաբերելու ուղղությամբ: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ի դրությամբ Հակոբյանից բացի ձերբակալվել էին նրա գազալցակայաններում աշխատող երեք անձինք: Երեկ հայտնի դարձավ նաեւ, որ Հակոբյանի գազալիցքավորման կայաններում «լեւի» գազ օգտագործելու վերաբերյալ իրավապահները մինչ այդ էլ ահազանգեր են ստացած եղել: Այսինքն, կասկածից վեր է, որ Հակոբյանի «լեւի» գծերի անջատման գործընթացը նախապես ծրագրավորված եւ պատրաստված է եղել: Իսկ իր դեմ սկսված գործընթացին Հակոբյանի արձագանքը բուն գործընթացը սկսած անձանց համար, թերեւս, առավել քան ցանկալի է եղել, քանի որ այլեւս կարիք չկա ապացուցելու, որ նա օրենքի խախտում է թույլ տվել, որովհետեւ ապացույցները մի բան էլ շատ են. անձամբ Հակոբյանն էլ, թերեւս, դժվար թե ցանկանա հերքել, որ ինքն անձամբ մասնակցել է կռվին:

Ներկա վիճակում հաջորդ հարցը, որի պատասխանը պարզ կդառնա այսօր, այն է, թե ՀՀ գլխավոր դատախազն ինչ գրությամբ կդիմի ԱԺ-ին: Ձերբակալության թույլատրելի 72-ժամյա ժամկետը լրանում է այսօր` 23.40-ին: ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածը սահմանում է, որ ԱԺ պատգամավորին կարող է մեղադրանք առաջադրվել, նրա նկատմամբ կարող է քրեական հետապնդում սկսվել, կամ նա կարող է կալանավորվել միայն ԱԺ համաձայնությամբ: Այսինքն, նույնիսկ Հակոբյանին մեղադրանք առաջադրելու համար ՀՀ գլխավոր դատախազը պետք է դիմի ԱԺ-ին: Կասկած չկա, որ ՀՀ գլխավոր դատախազը կդիմի ԱԺ-ին, բայց արդյո՞ք մեղադրանք առաջադրելու համաձայնությունից բացի, նա կպահանջի նաեւ կալանավորման համաձայնություն: Շուրջ երեք ամիս է, ինչ Հակոբյանը դարձել է ՀՀԿ անդամ, ուստի հետաքրքիր է, թե նրա կուսակից պատգամավորները քանի՞ րոպե մտածելուց հետո իրենց կուսակցին կհանձնեն դատախազությանը:

Սա հայտնի կդառնա այսօր: Բայց իրադարձությունների առկա ընթացքը թույլ է տալիս ենթադրել, որ իշխանությունները որոշել են Հակոբյանին պատժել ողջ խստությամբ, այսինքն` հանրապետության ղեկավարությունը նրան չի թողնի ազատության մեջ: Ավելին, Հակոբյանի հարցը քննարկելու նպատակով ԱԺ արտահերթ նիստը կարող են հրավիրել այսօր, ինչի պատճառով նա ԱԺ կբերվի ձեռնաշղթայով: Այսպիսով, Հակոբյանի «վնասազերծման» օպերացիան ավելի ազդեցիկ, ուսուցողական եւ գովազդային երանգներ կստանա: Հակոբյանի հետ կատարվածը ուսուցողական կլինի բոլոր այն օլիգարխների համար, ովքեր ապագայում կհանդգնեն ընդվզել իրենց բիզնեսի հետ հնարավոր փոփոխությունների կապակցությամբ. նրանք կիմանան, որ երբ տերերն ասում են` ոչ, ուրեմն` ոչ:

ՀՀ քաղաքացիների աչքերում այս պատմությունը կարող է ներկայացվել որպես կրիմինալի դեմ անողոք պայքար: Բնականաբար, ոչ ոք չի ասի, թե ինչո՞ւ նախկին կռիվների մասնակից պատգամավորներին չեն կալանավորում, կամ մյուս գազալցակայնների «լեւի» գծերի հարցը ինչո՞ւ չի բարձրացվում եւ այսպես շարունակ: Մի խոսքով, գտնվել է այդքան փնտրված կրիմինալը:

Վահագն Հովակիմյան

Տպել
1335 դիտում

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան