Հայտնաբերվել է Երեւանում եւ մարզերում 23 բնակարան թալանած տղամարդը (տեսանյութ)

Հոկտեմբերի 5-ին, ժամը 13.30-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Խաչիկ Դաշտենցի փողոցից բերման ենթարկեցին Ջերմուկի 44-ամյա մի բնակչի: Նրա նկատմամբ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում հոկտեմբերի 3-ից հայտարարվել էր հետախուզվում գողության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:

44-ամյա տղամարդը խոստովանել է, որ Երևանի տարբեր վարչական շրջաններում, հիմնականում պատուհանները հարմարեցված գործիքով բացելու միջոցով, շուրջ 19-ը բնակարնային գողություն է արել, նույն եղանակով ևս 4 բնակարանային գողություն էլ կատարել էր մարզերում:

Բնակարններից մեկից հափշտակված զարդերը հայտնաբերվել են:
Հետախուզվողը կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Տպել
2460 դիտում

Միացյալ Թագավորությունից Հայաստան են ժամանել հինգ բուժաշխատողներ` վերահսկելու COVID-19-ով բուժումը

Հակառակորդի հրետակոծության տակ վիրահատություններ են կատարել և բազմաթիվ կյանքեր փրկել մայորն ու 2 լեյտենանտներ. ՊԲ

Կորոնավիրուսի ցուցանիշը վերջին 10 օրում առավել բարձր է Երևան քաղաքում և Կոտայքի մարզում

Վայոց ձորի 21 համայնքներում այսօր էլեկտրաշչակներ են փորձարկվելու

Հոկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 8․1, առեւտրի շրջանառությունը՝ շուրջ 21 տոկոսով

3 ամսում բացահայտվել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման մոտ 200 դեպք. ՊԵԿ

Վարչապետի որոշմամբ՝ արդարադատության նախարարի առաջին տեղակալն ազատվել է պաշտոնից

«Իմ քայլը» հիմնադրամի միջոցներից 1 միլիոն դոլար է փոխանցվել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին

Մենք բոլորս էլ գոհ չենք այն իրավիճակով, որը մեզ մոտ ձևավորվել է, բայց պետք է հասկանալ, թե ինչ այլընտրանք կա. վարչապետ

Կորոնավիրուսի հետեւանքով եւս 38 մահ է գրանցվել. հաստատվել է 1563 նոր դեպք

Քարվաճառն այսօրվանից անցնում է ադրբեջանական վերահսկողությանը. Արցախի ցուցանակն ապամոնտաժվել է

Հանրությունը ունի պատասխանը՝ Ծառուկյանը գործարա՞ր է, թե՞ պատգամավոր. Հարությունյանը ՍԴ-ից ակնկալում է հստակ ազդակ

Նաիրա Մարգարյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից

Ստեփանավանը նոր քաղաքապետ ունի. վարչապետը ստորագրել է որոշումը

Արայիկ Հարությունյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական

Նոյեմբերի 26-ին կիրականացվի Դոնի Ռոստով-Երևան չարտերային թռիչքը

Դեպի հաղթանակ լավագույն ճանապարհը սեփական հնարավորությունները ճիշտ գնահատելն է. Սարգսյանը՝ Ամմանում

Այսօր փակվելու է Աշտարակ քաղաքի աջ և ձախ հատվածները միացնող կամուրջը և արգելվելու է երթևեկությունը

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Շենկանի գյուղում հրդեհի հետեւանքով այրվել է մոտ 270 հակ անասնակեր