Սիրիայում ՀՀ ԶՈՒ հումանիտար առաքելությունը չի մասնակցում ռազմական գործողություններին. ԱԽ քարտուղար

10/10/2019 schedule14:32

ՀՀ Կառավարությունը դռնփակ քննարկել է Սիրիայում ստեղծված իրավիճակը: Այս մասին այսօր՝ կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը.

«Մեր ուշադրության կենտրոնում են այն սիրիական քաղաքները կամ բնակավայրերը, որտեղ հայ բնակչություն կա։ Այս պահին հանձնարարական կա քննարկելու ու հասկանալու՝ ինչպես ենք մենք կարողանալու Սիրիայում բնակվող հայերի անվտանգությունն ապահովել, նաեւ հասկանանք, թե ինչպիսի օգնություն ենք կարողանալու ցուցաբերել»,- ասաց Գրիգորյանը:

Գրիգորյանի խոսքով՝ հիմա տեղի են ունենում նախապատրաստական աշխատանքներ, իսկ օրվա վերջում ավելի հստակ քննարկումներ կլինեն։

Ինչ վերաբերում է Սիրիայում գտնվող ՀՀ Զինված ուժերի հումանիտար առաքելությանը, Գրիգորյանն ասաց, որ նրանք միանշանակ չեն մասնակցում ռազմական գործողություններին. «Լուրջ որեւէ անհանգստանալու խնդիր չունենք իրենց համար։ Դա հումանիտար առաքելություն է եւ նրանք չեն կարող որեւիցե ձեւով մասնակցություն ունենալ որեւէ ռազմական գործողության»,- ասաց ԱԽ քարտուղարը:

Տպել
906 դիտում

Այսօր փակվելու է Աշտարակ քաղաքի աջ և ձախ հատվածները միացնող կամուրջը և արգելվելու է երթևեկությունը

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Շենկանի գյուղում հրդեհի հետեւանքով այրվել է մոտ 270 հակ անասնակեր

Երևանի և 3 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամով լույս չի լինի

Հայաստանի ներդրումային քաղաքականությունը պետք է արմատական փոփոխությունների ենթարկվի. Քերոբյան

Թրամփը հրահանգել է կազմակերպել Բայդենին իշխանության փոխանցման գործընթացները, թեպետ դեռ պայքարում է

Մասիս Մայիլյանը ԿԽՄԿ առաքելության բարձրաստիճան ներկայացուցչի հետ քննարկել է պատանդների վերաբերյալ մի շարք հարցեր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Սերժ Սարգսյանին

Լուսաղբյուր համայնքում 30-35 հեկտարով կավելանա ոռոգվող հողերի մակերեսը

Արտակարգ իրավիճակների արձագանքման ծրագրեր և միջոցառումներ Շիրակի մարզում՝ Արցախից տեղահանված ընտանիքների համար

Հայաստանի պատմության թանգարանը հավաքագրում է Արցախյան պատերազմի նահատակների լուսանկարներն ու իրերը (տեսանյութ)

Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ

1 հատ ընկույզը 1000 դրամով վաճառելուց հետո փոքրիկ Վահեն այլ գործ է ձեռնարկել․ զինվորներից մեկը բուժման կարիք ունի

«Իմ քայլը» սպասում է բանակի ազդակներին. ռազմական դրությունը վերացնելու հարցով վաղը ԱԺ-ում հանձնաժողովի նիստ է հրավիրվել

Հայ ֆուտբոլիստների թիմերը Ղազախստանի առաջնությունում պայքարում են մրցանակային տեղերի համար

Սգո ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար սահմանվել են Covid-անվտանգության առանձին կանոններ

Ոսկետափ համայնքում ավարտվել է ներհամայնքային փողոցների ասֆալտապատումը

Զավեն Սարգսյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով

Վարչապետը կրկին հանդիպում է ունեցել գերեվարված և անհետ կորած անձանց ընտանիքների անդամների հետ (լուսանկարներ)

Վաղը երեկոյան Ֆրանսիայի Սենատում կսկսվեն Արցախի ճանաչման բանաձևի քննարկումները