Զոհրաբ Մնացականյանն Աշխաբադում է. մասնակցում է ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին (տեսանյութ)

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Թուրքմենստանի մայրաքաղաքում մասնակցում է ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին։

Աշխաբադ են ժամանել նաև Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի արտգործնախարարները, ինչպես նաև Գործադիր կոմիտեի նախագահ` ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, հայտնում է Սպուտնիկը:

Նախօրեին Մնացականյանը հանդիպում է ունեցել թուրքմեն գործընկեր Ռաշիդ Մերեդովի հետ։ Կողմերը քննարկել են երկու երկրների համագործակցության ընդլայնման հնարավորությունները, առևտրատնտեսական կապերի և գործարար, մշակութային շփումների աշխուժացման ուղղությամբ համատեղ քայլերի ձեռնարկումը: Կարևորվել է  Թուրքմենստանի հայ համայնքի դերակատարությունը:

ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Մնացականյանի և նրա ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի միջև երկկողմ հանդիպում չի սպասվում։

Նախատեսվում է, որ հոկտեմբերի 10-ին արտգործնախարարների խորհրդի նիստին  նախարարները կարծիքներ կփոխանակեն միջազգային օրակարգի  և ԱՊՀ ձևաչափում փոխգործակցության արդիական հարցերի շուրջ, ինչպես նաև կընդունեն ԱՊՀ մասնակից երկրների ԱԳՆ–ների միջև գործընկերության աշխուժացման վերաբերյալ գործողությունների ծրագիրը, կքննարկեն ԶՈԻ կապի համատեղ (միացյալ) համակարգի ստեղծմանը, թմրանյութերի, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարին առնչվող հարցեր։

Նիստը տևելու է մինչև հոկտեմբերի 11-ը։

Տպել
169 դիտում

Գերմանիան ևս դադարեցրել է զենքի արտահանումը Թուրքիա. Մերկելը Էրդողանին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը

Վայք քաղաքի բնակիչներից մեկի ավտոտնակում «Տրոտիլ» տեսակի 4 պայթուցիկ է հայտնաբերվել

Եղեգնուտ գյուղի 50-ամյա մի բնակիչ բենզասղոցի գործադրմամբ 63 ծառ է կտրել ու տարել իր բակ

Վանաձորի աղմկահարույց սպանությունների գործով Բագրատաշենի անցակետում հայտնաբերվել է եւս մեկ կասկածյալ

Ոստիկանները հայտնաբերել են «Դայմոնդ» ֆիթնես» ակումբի և մեկ այլ ԱՁ-ի տնօրեններին դանակահարողին

Աննա Հակոբյանն իրականացրել է հաշմանդամություն ունեցող Ռազմիկի երազանքը

Սարավան գյուղում այրվել են ավտոմեքենա և խոտածածկույթ

Արարատ Միրզոյանը Բելգրադում հանդիպել է Սերբիայի խորհրդարանի խոսնակի հետ

Բակո Սահակյանը այցելել է գյուղաշխատողի օրվա կապակցությամբ կազմակերպված տոնավաճառին

Եղանակային առումով նորից ունենալու ենք հրաշք շաբաթ, արեւային աշունը շարունակվում է. Սուրենյան

Թուրքական բանակը Ռաքքայի հյուսիս-արևելքում գրավել է Սուլուք բնակավայրը

Ստեփանակերտում կկառուցվի ֆրանկոֆոնիայի կենտրոն. Արցախում հուշագիր է ստորագրվել

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ֆրանսահայ նկարիչ Ռիշար Ժերանյանի մահվան կապակցությամբ

Ծեծկռտուք՝ Արարատի մարզում. Մասիսի Բ/Կ-ի տնօրենը քթի շրջանում վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

«Ավրորայի» հերոս Զանա Բուկար Մուստաֆան արդեն ժամանել է Երևան

Բակո Սահակյանը հանդիպել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հետ

Սպիտակ քաղաքում տնակ է հրդեհվել. տուժածներ չկան

Թուրքիան միտումնավոր կրակ է բացել Սիրիայում տեղակայված ամերիկյան դիրքերի վրա. Washington Post

Կոնգոյում վթարի ենթարկված օդանավը հայկական պատկանելություն չունի. ՀՀ վարչապետի խորհրդական

Ֆրանսիան դադարեցնում է սպառազինությունների արտահանումը Թուրքիա. որոշումն ուժի մեջ է մտնում անհապաղ